Մամուլի տտեսություն 27․12․2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i211446-Մամուլի_տտեսություն_27_12_2023
Այսօրվա մամուլում կարդում ենք․ «Վրեժխնդրության Իրանի մեթոդից» մինչև «Իրանում քաղցկեղի բուժման զրոյական ծախսերը»:
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Դեկտեմբեր 27, 2023 17:22 Asia/Tehran
  • Մամուլի տտեսություն 27․12․2023

Այսօրվա մամուլում կարդում ենք․ «Վրեժխնդրության Իրանի մեթոդից» մինչև «Իրանում քաղցկեղի բուժման զրոյական ծախսերը»:

 

Համշահրի

Իրանն Ինչպե՞ս է վրեժխնդիր լինում

Իրանի մարտական ​​ոճի և արևմտաեբրայական ճակատի դեմ նրա պայքարի մեթոդների ըմբռնումը ճիշտ տեսանկյուն է տալիս Իրանի վրեժխնդրության ձևի մասին:

Մենք տեսնում ենք թշնամու հարվածները, բայց ինքներս մեզ չենք հարցնում, թե ինչու նա հասցրեց այդ հարվածը։ Միթե Իրանը նրան Ի՞նչ է արել, որ նման հարվածի արժանանա։ Իրանի հարվածների մասին մեր հեղափոխական երիտասարդներից շատերը չունեն այն ըմբռնումը, որն ունի  թշնամին. Ինչո՞ւ։ Որովհետև նվաստացման զգացում տալը թշնամու ծրագրերի մի մասն է: Արդյոք մենք չպետք է իմանանք, թե որքան հզոր ենք։

Իրանը վրեժխնդիր կլինի, բայց Իրանի վրեժխնդրությունը հասկանալու համար պետք է ճիշտ տեսանկյունից նայել։

 

Իրան

Ժողովրդավարության ծանր շնչառությունը Անգլիայի կղզում

Անգլիայում խոսքի ազատության և քաղաքացիական իրավունքների չափանիշների հարաճուն խախտումները անհանգստացրել է իրավապաշտպաններին։ Երեկ ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը, իր ռեպորտաժում հետաքննել է ցուցարարների և սոցիալական ակտիվիստների տարրական իրավունքների խախտումները։ Ռեպորտաժում նշվում է ցուցարարների երկարատև ազատազրկումները տարօրինակ մեղադրանքներով, ինչպիսիք են ձեռքում պաստառներ պահելը կամ փողոցում երթը առանց բռնի գործողությունների:

 

Քեյհան

Հարձակում Կարմիր ծովում ևս սիոնիստական ​​երկու նավերի վրա մեկ նավ կալանավորվել, իսկ մյուսը՝ ոչնչացվել.

Որոշ աղբյուրներ հայտարարել են Եմենի ռազմածովային ուժերի կողմից Կարմիր ծովի ջրերում մեկ նավի կալանավորման մասին, իսկ մյուս կողմից՝ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպությունը հայտարարել է, որ հաղորդագրություն  է ստացել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգիստի արևմուտքում ծովային միջադեպի՝ նավի վրա հարձակման մասին։

Գազայում հարձակումների և Իսրայելի ապարտեիդի ռեժիմի կողմից ցեղասպանության սկզբից ի վեր, Անսարուլլահը, որին արևմտյան երկրները հիմնականում անվանում են հութիներ, Գազայի ժողովրդին աջակցելու իր քաղաքականության շրջանակներում հարձակվում է իսրայելական նավերի, ինչպես նաև դեպի Պաղեստինի գրավյալ տարածքներ ուղղևորվող նավերի վրա:

 

Վաթան Էմրուզ

Քաղցկեղի զրոյական ծախսը

Իրանի Առողջապահական ապահովագրության կազմակերպության գործադիր տնօրենը «Վաթան Էմրուզ»-ին տված հարցազրույցում ասել է. Մենք վճարելու ենք հազվագյուտ և դժվար բուժելի հիվանդների դեղորայքի և բուժման ծախսերը։

Իրանում Առողջապահական ապահովագրության հովանավորութան ընդլայնմամբ Իրանում այլևս ոչ ոք առանց բժշկական ապահովագրության չի մնալու: Այսպիսով հիվանդներն այլևս բուժման ծախսերի համար անհանգստանալու պատճառ չունեն, քանի որ իրենց հիվանդության ծախսերի մեծ մասը հոգում է անվճար Առողջապահական ապահովագրությունը։ Այժմ, հանրությանը ծառայություններ մատուցելուց բացի, Առողջապահական ապահովագրությունն աջակցում է նաև հատուկ և քաղցկեղով հիվանդներին, և նրանց ծախսերի մեծ մասը վճարվելու է հազվագյուտ և դժվար բուժելի հիվանդությունների հիմնադրամի միջոցով։

 

Aysor.am

Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը. Միրզոյան

Պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությունը, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ միրզոյանը։

«Այլ բան է, որ տարբեր խնդիրների մասին բարձրաձայնումներ եղել են։

Եթե ասեք, օրինակ, ռուսական պետական հեռուտաալիքներով քննադատվում են Հայատանի իշխանությունները, հայկական եթերով քննադատվում է Ռուսաստանի այսինչ քաղաքականությունը, ես գուցե համաձայնեմ կամ բանավիճեմ, բայց պնդումը, թե Հայաստանը բարձր մակարդակով քննադատում է Ռուսաստանին, թերևս այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ նիստին այն դեպքում, երբ վերջին շրջանում մերժվում էին ռուսական հրավերով միջոցառումները, ապա ԱԳ նախարարն արձագանքեց.

«Չեմ կարծում, որ դուք լսած լինեք, թե ԵԱՏՄ-ի մասում մենք ունենք նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին, օրինակ, ունեինք ՀԱՊԿ-ի պարագայում։

Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել ՀՀ-ի պարագայում»։

 

Aysor.am

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացվի. Իրանի ԱԳ նախարար

Իրանի Հանրապետությունը աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«ՀՀ ԱԳՆ-ի հետ հանդիպմանը Թեհրանի համաձայնությունը հայտնեցինք Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում հիմնելու վերաբերյալ։ Հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում գործընկերոջս հետ Թավրիզում ականատեսը կլինենք գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը։

 

Armenpress.am

Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի բարգավաճումը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի բարգավաճումը կարևորագույն նշանակություն ունի Ռուսաստանի համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ։

«Անցնող տարին դյուրին չէր աշխարհի շատ երկրների և շատ ժողովուրդների համար: Այն դյուրին չէր  նաև Հայաստանի համար, մեր բարեկամ ժողովրդի համար: Մենք տեսնում ենք Երևանին ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու ամենատարբեր փորձեր»,- հայտարարել է Զախարովան՝ նշելով, որ Արևմուտքն անտարբեր է հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ և գործում է՝ ելնելով իր իսկ շահերից։

«Հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը` մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Մեզ համար դա իրոք կարևոր նշանակություն ունի։ Իմ անունից ես Հայաստանի ժողովրդին սրտանց մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում նոր տարում և հնարավորինս ավելի քիչ խնդիրներ, քան այն խնդիրները, որոնք եղան անցնող տարում»,- հավելել է դիվանագետը:

 

Armenpress.am

Կարևորում ենք ԻԻՀ-ի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության և ինքնիշխանության հարցում․ ՀՀ արտգործնախարար

Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայաստանյան այցը կարելի է համարել երկկողմ շփումների ընթացիկ տարին ամփոփելու համար շատ լավ հնարավորություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ գոհունակությամբ արձանագրելով համատեղ աշխատանքի ձեռքբերումները։

«Այցի ընթացքում հնարավորություն եղավ նաև նախանշել այն կոնկրետ ծրագրերը, որոնց ուղղությամբ պետք է շարժվենք արդեն 2024 թվականին։ ՀՀ կառավարության և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները և բարձրաստիճան նման այցերը հենց այդպիսի հարաբերությունների ընկալման դրսևորում են։ Այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձել ենք երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական և բազմաթիվ այլ բնագավառներ։ Իհարկե բոլոր նշված ոլորտերը մեզ համար շատ կարևոր են, բայց մենք վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալները ավելացնելը՝ սկզբում մեկ, ապաև տարեկան երեք միլիարդ դոլարի չափով՝ համաձայն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասաց Միզոյանը։

 

News.am

Ռուսաստանը տեսնում է արտաքին ուժերի փորձերը՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Զախարովա

Մենք տեսնում ենք արտաքին ուժերի փորձեր՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են հայ ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար։ Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Սա իսկապես չափազանց կարևոր է մեզ համար:

Մի շարք պատճառներով՝ սա մեր ընդհանուր պատմությունն է, ժողովուրդների ու մշակույթների փոխներթափանցումը, տարածաշրջանային պլանի կայունությունը, սրանք ընդհանուր մարտահրավերներ են և ընդհանուր խնդիրներ, որոնք ավելի հեշտ է լուծել միասին։

Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում։ Մեր կողմից մենք հավատարիմ ենք համագործակցության առանցքային ոլորտներում նախատեսված բոլոր ծրագրերի հետագա իրականացմանը:

Կարծես թե լավ հեռանկարներ ունենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու նախադրյալ կա. Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում հակամարտությունների նվազեցմամբ և այս տարածաշրջանի հարուստ ներուժի բացահայտմամբ, ինչին կարող է նպաստել նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։

Իմ անունից Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն Նոր տարում և, հնարավորության դեպքում, ավելի քիչ խնդիրներ, քան նրանք, որոնց բախվել են անցնող տարում»,- նշել է նա։