Մամուլի տեսություն 9․01․2024
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i212056-Մամուլի_տեսություն_9_01_2024
«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության մրցանակների շնորհումը «Օպենհայմեր» պատվիրված ֆիլմին, որի նպատակն է արդարացնել Միացյալ Նահանգների կողմից ատոմային ռումբի ստեղծումը և դրա օգտագործումը Երկրորդ համաշխարհային պատերազմում, արժանացել է փորձագետների և սոցիալական ցանցերի օգտատերերի խիստ քննադատությանը:
(last modified 2025-09-25T14:17:58+00:00 )
Հունվար 09, 2024 16:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 9․01․2024

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության մրցանակների շնորհումը «Օպենհայմեր» պատվիրված ֆիլմին, որի նպատակն է արդարացնել Միացյալ Նահանգների կողմից ատոմային ռումբի ստեղծումը և դրա օգտագործումը Երկրորդ համաշխարհային պատերազմում, արժանացել է փորձագետների և սոցիալական ցանցերի օգտատերերի խիստ քննադատությանը:

 

Իրան

Գրեցին մարտավարություն, կարդացեք փախուստ

Ակնարկ՝ Գազայի հատվածից սիոնիստական ​​բանակի նահանջի պատճառների մասին

Իսրայելական բանակը, ստացած վնասների պատճառով, աստիճանաբար հետ է քաշվում Գազայի հյուսիսից։ Սիոնիստների նահանջի պատճառներից էին գրավյալ տարածքներում «Ալ-Աղսա փոթորկի» գործողությունից հետո ստեղծված ծանր տնտեսական վիճակը և դրա հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրներն ու ռազմական կաբինետի պաշտպանական ահռելի ծախսերը:

Այս ռեժիմի նահանջի մեկ այլ պատճառ էլ նրա զինվորների հոգեբանական ծանր պայմաններն են, և սպասված ձեռքբերումներին չհասնելը նրանց վրա մեծ հոգեբանական բեռ է դարձել։ Երրորդ գործոնը այս ռեժիմի կորուստների  ու սպանվածների մեծ թիվն է, որը նա փորձում է թաքցնել։

 

 

Վաթան Էմրուզ

Նոլանը 5 մրցանակ է շահել Օպենհայմերով Միջուկային ռումբը «Ոսկե գլոբուսի» ընտրությունը

Իրանի ժամանակով երկուշաբթի առավոտյան անցկացվել է «Ոսկե գլոբուսի» 81-րդ մրցանակաբաշխությունը։ Ըստ կանխատեսումների՝ «Ոսկե գլոբուս» 81-րդ մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել «Օպենհայմեր» ֆիլմը։ Այս պատվիրված ֆիլմը հիմնված է Ամերիկայում Ջ. Ռոբերտ Օպենհայմերի կողմից ատոմային ռումբի ստեղծման պատմության վրա։  Երեկ առավոտյան այս ֆիլմը շահեց  5 մրցանակ, այդ թվում՝ լավագույն դրամատիկական ֆիլմ անվանակարգում։

«Օպենհայմեր» ֆիլմի հասցեին բազմաթիվ քննադատություններ են եղել։ Ամենակարևոր քննադատություններից է ատոմային ռումբի ստեղծման հիմնավորումը և դրա կիրառումը Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Հիրոսիմայի և Նագասակիի վրա ԱՄՆ-ի երկու միջուկային հարձակումների ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ մահացան, իսկ միլիոնավոր մարդիկ վարակվեցին ռադիոակտիվ նյութերով: Նոլանի ֆիլմում, սակայն, ամերիկայի պետական ​​այրերի մոտ ամոթի զգացողության նշաններ չկան, մինչդեռ այս ֆիլմի թաքնված շերտերում հիշեցվում է նաև Ճապոնիայի դեմ այս զենքի կիրառման անհրաժեշտությունը։

 

Ջամեջամ

Պատմելն արգելված է

Գազայում լրագրող նահատակների թիվը հասել է ավելի քան 110-ի։ Վիրտուալ տարածության օգտատերերը գրել են, որ լրագրողներին նահատակելը  Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործությունները կոծկելու նպատակով է արվում։

 

 

Քեյհան

Պապի խորհրդական. Թույլ տվեք քահանաներին ամուսնանալ

Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան աննախադեպ ու սկանդալային ելույթում ասաց, որ կաթոլիկ եկեղեցին պետք է «լրջորեն» մտածի քահանաներին ամուսնանալու թույլտվության  մասին:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի խորհրդական Չարլզ Սկիկլոնան ասել է. «Սա կարող է առաջին անգամն է, որ մենք հրապարակայնորեն ասում ենք դա, և որոշ մարդկանց կողմից դա կհամարվի նորամուծություն»: Նա, ով կաթոլիկ եկեղեցում սեռական ոտնձգությունների հարցով ամենափորձառու քննիչն է, հայտարարել է. «Պետք է նկատի առնել, որ քահանան էլ երբեմն սիրահարվում է և պետք է ընտրություն կատարի աղջկա և քահանայի միջև։ սակայն որոշ քահանաներ գաղտնի ռոմանտիկ հարաբերությունների մեջ են մտնում»։

 

Mamul.am

«Ե՞րբ է պաշտոնանկ արվելու Սուրեն Պապիկյանը». Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակում դարձյալ սպանության դեպք է արձանագրվել: Դպրոցի անորակ կախիչի կամ բասկետբոլի ոչ պատշաճ վահանակի համար երկու մարզպետներ և կոմիտեի նախագահ պաշտոնանկ արվեցին:Արդյո՞ք մարդը և նրա կյանքը Փաշինյանի համար արժեք չեն: Ե՞րբ է պաշտոնանկ արվելու Սուրեն Պապիկյանը, որի կառավարման հետ նույնանում են ԶՈւ-երում արմատավորված բարդակն ու ամենաթողությունը»:

 

Ժողովուրդ օրաթերթ

Ով է լինելու Փաշինյանի հաջորդ «թիրախը». «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունում իսկական խառնաշփոթ է: Փաշինյանի որոշումներն իրար են խառնել նախարարներին ու մարզպետներին: 2024թ.-ը կառավարությունում պաշտոնանկությունների իսկական շքերթով է սկսվել. Փաշինյանը մեկը մյուսի հետևից աշխատանքից ազատեց ԲՏԱ նախարարին, Լոռու և Արարատի մարզպետներին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին:

Նիկոլ Փաշինյանի այս սպոնտան որոշումներն անակնկալի են բերել ՔՊ-ականներին, քանի որ, որքան էլ նա դժգոհություններ պարբերաբար հայտնել է տարբեր մարզպետների ու նախարարների աշխատանքի մասով, ՔՊ-ում չեն կարծել, թե Փաշինյանը կտրուկ քայլերի կգնա ու չի խնայի անգամ իր մտերիմներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՏԻՄ-երում ու կառավարական կաբինետում սկսած այս զտումները շարունակական են լինելու. առաջիկայում էլի պաշտոնանկություններ կլինեն, այդ իսկ պատճառով հիմա բոլորը շունչները պահած սպասում են՝ ով է լինելու նրա հաջորդ թիրախը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի այս որոշումներն այնքան հապճեպ են կայացվել, որ իշխանականներն անգամ աշխատանքից ազատված պաշտոնյաներին փոխարինող թեկնածուների անուններ չեն հասցրել քննարկել ու հիմա փնտրտուքների մեջ են:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ անցյալ տարի էր գրել, որ Փաշինյանը մտադիր է ազատվել այն նախարարներից ու պաշտոնյաներից, որոնք անգործություն են ցուցաբերել:

Թե ինչ կա Փաշինյանի մտքին, որ տարիներ շարունակ աչք փակելով իր թիմակիցների բազմիցս թույլ տված ապօրինությունների վրա՝ հիմա հանկարծ որոշել է խստություն դրսևորել ու որոշ դեպքերում կարգուկանոն հաստատել, դժվար չէ կռահել. քարոզարշավի մեկնարկի է նման»:

 

Hraparak.am
Արդյոք էլի՞ հանձնելու տարածքներ կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների համար նոր փորձություն է պատրաստել․ մոտ երկու ամիս կուսակտիվի հետ «Ինչո՞ւ եմ ես ՔՊ անդամ եւ արդյո՞ք ինձ համարում եմ ազատ մարդ» խորագրով քննարկումներ կազմակերպելուց հետո նա նոր թեմա է օրակարգ բերել՝ ո՞րն է հայրենիքը, եւ ո՞րն է պետությունը։ Հիմա էլ այս թեմաներով են ՔՊ-ականները «շեֆին» ներկայացնում իրենց պատկերացումները: Առաջին «դասը», որը կայացել է անցած հինգշաբթի, անցել է զավեշտալի մթնոլորտում:
Հիմնական զեկուցողներից մեկը` ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, դասականներից ֆրազներ է ընթերցել՝ ներկայացնելով որպես սեփական մտքի արգասիք։ Թե ինչու է Փաշինյանն այդ թեման ընտրել, արդյոք էլի՞ հանձնելու տարածքներ կան եւ ուզում է թիմին հաշտեցնել վերացական հայրենիքի եւ թեկուզ մի կտոր մնացած ռեալ պետության գաղափարի հետ, մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել»:

 

Mamul.am
«Էրդողանի և Պուտինի հանդիպումն օրակարգում է»․

Թուրքիայի նախագահի աշխատակազմի Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը մշակվում է, մանրամասները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով, սակայն ամսաթվի և վայրի վերաբերյալ հստակություն դեռևս չկա, այս մասին РИА Новости-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է տարեսկզբին հանդիպել Էրդողանի հետ, մինչ այդ առաջնորդները չէին կարողացել հանդիպել՝ Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով: Էրդողանը ևս հայտարարել է, որ կհանդիպի Պուտինի հետ և կքննարկի հացահատկի գործարքի վերսկսումը:

 

Mamul.am
«Իշխանության սիրտը բանտ է ուզում». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այսպես, դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կրկին կիրառել կալանավորումը։Այն, որ սա դահիճների իշխանություն է և իրենց ասոցացումը բռնության և արյան հետ է, արդեն բոլորը գիտեն:Գեներալին հենց այնպես 9 ամիս արդեն պահել են բանտում, ևս մեկ ամիս` վարչական հսկողության տակ, սակայն իշխանության սիրտը բանտ է ուզում, որտեղ վաղ թե ուշ հայտնվելով բոլոր այն անձինք, ովքեր Փաշինյանի հանձնարարականով ու նրա տրամադրությամբ մարդկանց վրա գործեր են կարել ու բանտ ճանապարհել:Սրանց քիչ է Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, արցախցի երիտասարդների բանտում գտնվելը և, հիմա, կրկին փորձում են բանտերը համալրել»: