Մեկնաբանություն - Ընտրությունների կարևորությունը Իրանի ապագայի համար և Իսլամական Հանրապետության թշնամիների ձախողումը
Իրանում Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության բանիմացների Ժողովի 6-րդ շրջանի ընտրություններն այն դեպքում են տեղի ունենալու 2024 թվականի մարտի 1-ին (իրանական օրացույցով 1402 թվականի էսֆանդ ամսի 11-ին), երբ ներքին ու միջազգային պայմանները կրկնապատկել են դրանց կարևորությունն ու զգայունությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունում, որն աշխարհին է ներկայացրել կրոնական ժողովրդավարության կառավարման մոդելը, ընտրությունները մեխանիզմ են, որոնք կարող են կանխել քաղաքական համակարգի տարբեր շեղումները։ Յուրաքանչյուր ընտրաշրջանում ժողովուրդը հնարավորություն ունի քննարկել պատգամավորների գործունեությունը և ընտրել նրանց, ովքեր ունեն ճիշտ հայեցողություն և նվազագույն խոցելիություն։
Ընտրությունների անցկացումն ամրապնդում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդական հիմքերը և նոր ասպարեզ է բացում նոր ճաշակների գործունեության համար և հնարավորություն է տալիս տարբեր տեսակետների ներկայացման համար։
Իրանի ներկայիս իրավիճակը և թշնամիների կողմից ժողովրդի և համակարգի միջև անջրպետ ստեղծելու ջանքերը պահանջում են, գիտակցել ընտրությունների կարևորությունը, հնարավորինս շատ մարդկանց մասնակցության համար հնարավորություն ստեղծել,որպեսզի թշնամիների դավադրությունները չեզոքացնելուց բացի, հերթական անգամ ի ցույց դրվի Իսլամական հեղափոխության ձեռքբերումներն ու արժեքները պահպանելու ժողովրդի կամքը։
Ուստի ներկայիս իրավիճակում այն ինչ կարևորում է Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունը, այն է, որ դա միակ ընտրությունն է, որն անմիջականորեն կապված է համակարգի ղեկավարի հետ, և ճակատագրական նշանակություն ունի։ Փաստորեն, Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների բուռն անցկացմամբ ժողովուրդը ցույց կտա, որ երկրի ճակատագրի նկատմամբ անտարբերություն սերմանելու թշնամիների ջանքերը զուր են եղել։
Իսլամական Հանրապետության համակարգի ամրապնդման գործում իր ուրույն դերի շնորհիվ Իսլամական խորհրդարանի ընտրությունները Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր միշտ եղել են ամենակարեւոր եւ վճռորոշ ընտրությունները:
Խորհրդարանը Իրանի Իսլամական Հանրապետության համակարգում համարվում է բազմաթիվ որոշումների, օրենսդրությունների և պլանավորման առանցքը։ Այդ իսկ պատճառով խորհրդարանը պետք է համարել համակարգի ու ժողովրդի հիմնական հենակետը,որտեղ ժողովուրդը իրապես ներգրավված է որոշումների կայացման գործում; Խորհրդարանը հանդիսանում է ազգային կամքի դրսևորման խորհրդանիշը։
Ակնհայտ է, որ ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը ամրապնդելու է համակարգի հիմքերը, բարձրացնելու է հանրային վստահությունը և հանգեցնելու է թշնամիների հուսահատության։
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները, հատկապես Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, մշտապես որպես պարտականություն և իրավունք՝ ընդգծել են ժողովրդի համատարած մասնակցությունն ընտրություններին։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երեքշաբթի օրը երկրի ուրբաթօյա աղոթապետերի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, ընտրություններին մասնակցելը համարել է ժողովրդի և՛ պարտքը, և՛ իրավունքը և ասել,- Ժողովրդի մասնակցությունը ընտրություններին բառիս բուն իմաստով անհրաժեշտ է։ Իհարկե, ընտրությունները պարզապես պարտականություն չեն, այլ ժողովրդի իրավունքն է՝ ընտրելու օրենսդիրներին, օրենքի գործադիրներին կամ Բանիմացների խորհրդի անդամներին։
Ընդգծելով, որ լուսաբանման ջիհադն արդյունավետ է ասպարեզում ներկա գտնվելու ուղղությամբ մարդկանց խրախուսելու համար,սակայն միայն բանավոր հրավերը բավարար չէ, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, հավելել է,-Գործը, բարի վերաբերմունքը, մարդկանց տարբեր հավաքներին հատկապես երիտասարդական հավաքներին ներկայությունը անհրաժեշտ են։