Մեկնաբանություն- Իրանի արբանյակային հզորությունը հենվում է տեղական գիտելիքների վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i213412-Մեկնաբանություն_Իրանի_արբանյակային_հզորությունը_հենվում_է_տեղական_գիտելիքների_վրա
ԻԻՀ նախագահը «Այգաբացի տասնօրյակին» և տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրը 11 արբանյակների արձակումը ԻԻՀ դեմ պատժամիջոցների տապալման նշան բնութագրելով, ընդգծել է, որ տիեզերական զարգացումները վկայում են նաև միջազգային ասպարեզում Իսլամական Հանրապետության մեկուսացման ծրագրի ձախողման մասին։
(last modified 2026-02-26T14:46:43+00:00 )
Փետրվար 04, 2024 18:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի արբանյակային հզորությունը հենվում է տեղական գիտելիքների վրա

ԻԻՀ նախագահը «Այգաբացի տասնօրյակին» և տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրը 11 արբանյակների արձակումը ԻԻՀ դեմ պատժամիջոցների տապալման նշան բնութագրելով, ընդգծել է, որ տիեզերական զարգացումները վկայում են նաև միջազգային ասպարեզում Իսլամական Հանրապետության մեկուսացման ծրագրի ձախողման մասին։

Տիեզերական հետազոտությունների ինստիտուտում կայացած տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրվա արարողության ժամանակ նախագահ՝ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում ներկայությունը շարժիչ ուժ է տարբեր ոլորտների համար և համարվում է շատ արդյունավետ Իրանի հզորության բարձրացման համար:

Վերջին չորս տասնամյակների ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը արևմտյան երկրների, հատկապես Միացյալ Նահանգների կողմից բախվել է բազմաթիվ պատժամիջոցների՝ հատկապես գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։

Իսլամական հեղափոխության թշնամիները կարծում էին, որ պատժամիջոցներ կիրառելով և մեկուսացնելով Իրանին՝ կարող են նրան զրկել համաշխարհային ձեռքբերումներից։

Մինչդեռ երիտասարդ իրանցի գիտնականներին, այդ թվում՝ նահատակ Թեհրանի Մողադամին հաջողվեց տեղայնացնել տիեզերական և հրթիռային գիտությունն ու տեխնոլոգիան Իրանում։

Իրանի թշնամիների, հատկապես ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի ջանքերը՝ ուղղված իրանցի գիտնականների սպանությանը, չկարողացան կանխել Իրանի տեխնիկական գիտելիքների և հրթիռային արդյունաբերության զարգացումը:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շաբաթ առավոտյան Իրանի Տիեզերական տեխնոլոգիաների օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ընդգծելով, որ տիեզերքում գտնվելը ստեղծում է ուժ, հզորություն, հույս և հարստություն, ասել է.-Փորձեցին պատժամիջոցներով կանգնեցնել և մեկուսացնել Իրանին, սակայն 11 արբանյակների հաջող արձակումը  ձախողման մատնեց և՛ պատժամիջոցները, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության մեկուսացման ծրագիրը։

Իրականում Իրանի երիտասարդներին ու գիտնականներին հաջողվել է պատժամիջոցներն ու սպառնալիքները վերածել հնարավորությունների։

Իրանի նախագահի խոսքով, երիտասարդ գիտնականների ջանքերով Իրանի Իսլամական Հանրապետության դիրքը տիեզերական ոլորտում 45-րդ հորիզոնականից հասել է առաջատար 10 երկրներին։

Ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետությունը, տեղայնացնելով տիեզերական տեխնոլոգիաները, բացի պաշտպանության ոլորտում իր հրթիռային հզորությունն ամրապնդելուց, հաջողել է ստեղծել և արտադրել հրթիռային կայաններ և արբանյակային հրթիռներ, ինչը մեծ առաջընթաց է համարվում օդատիեզերական արդյունաբերության ոլորտում։

Համենայնդեպս, Իրանի Իսլամական Հանրապետությունը իր իսլամական քաղաքակրթությունը առաջ մղելու նպատակով, որդեգրելով համապարփակ ծրագրեր, ձգտում է զարկ տալ իր երիտասարդության տաղանդին ու ստեղծագործ ոգուն, և անկասկած, իրանցի երիտասարդ գիտնականները ոչ հեռու ապագայում կնվաճեն այս ոլորտում առաջընթացի գագաթները և էլ ավելի կբարձրացնեն Իրանի դիրքն իսլամական աշխարհում։

Այնուամենայնիվ, Իրանի Իսլամական Հանրապետության կողմից արբանյակների լայնածավալ կիրառումը մեծ ազդեցություն կունենա նաև այլ ոլորտների, այդ թվում՝ գյուղատնտեսության, օդերևութաբանության, առողջապահության և բժշկության աճի վրա:

Որպես իսլամական քաղաքակրթություն կերտող առաջատար իսլամական երկիր, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ առաջատար ու զարգացող է եղել, և պատրաստ է առևտրայնացնել և կիսել իր ​​գիտելիքներն ու տեխնոլոգիաները բոլոր ոլորտներում, այդ թվում տիեզերական արդյունաբերության ոլորտում։