Մեկնաբանություն- Իրանի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Թեհրանում
Պաշտոնական այցով Թեհրան ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշթիանիի հետ։
Այս հանդիպմանը քննարկվել են Թեհրանի և Երևանի միջև պաշտպանական համագործակցության ներկայիս ընթացքը և փոխադարձ հարաբերությունների ընդլայնման հեռանկարը։
Իրանի և Հայաստանի բարձրաստիճան զինվորականների հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները։
Այս հանդիպման ընթացքում Իրանի և Հայաստանի պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ ընդգծելով իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, երկու կողմերը կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Կասկածից վեր է, որ Իրանի և Հայաստանի պաշտոնյաների ամենամյա կանոնավոր և ծրագրված այցերը ցույց են տալիս պաշտոնական Թեհրանի և Երևանի ղեկավարների ուշադրությունն ու քաղաքական կամքը՝ հնարավորինս ընդլայնելու երկկողմ հարաբերությունները։
Հատկապես, որ երկու հարեւան երկրների պաշտոնյաների հանդիպումներում երկկողմ պայմանավորվածություններին հետամուտ լինելը համարվում է բանակցությունների յուրաքանչյուր փուլի գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Թեհրան իրականացվել է այն պայմաններում, երբ անցած ամիս Թեհրանում կայացել է Իրանի և Հայաստանի միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստը։
Թեհրանի և Երևանի տնտեսական հանձնաժողովի 18-րդ հանդիպման ժամանակ, ընդգծվեց երկու երկրների հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ կարևորելով փոխգործակցության մակարդակը 3 միլիարդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը։
Չի կարելի անտեսել այն փաստը, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Թեհրանի և Երևանի իշխանությունները, ստորագրելով համագործակցության կարևոր փաստաթղթեր, կարողացել են բարձրացնել փոխհարաբերությունների մակարդակը՝ երկու սովորական հարևան երկրներից վերածվելով շատ կարևոր ու ռազմավարական գործընկների՝ տնտեսական և առևտրային հարաբերություններում:
Այդ իսկ պատճառով Թեհրանի և Երևանի պաշտոնյաների բազմաթիվ այցելությունները կարևոր են երկու երկրների համար։
Երկկողմ համագործակցությունից բացի, Հայաստանի իշխանությունները վերջին երեք տարիների ընթացքում մշտապես փորձել են նշանակալից քայլեր ձեռնարկել տարածաշրջանային համագործակցության ասպարեզում։
Օրինակ, անցած հոկտեմբերին Թեհրանում կարևոր և ռազմավարական 3+3 հանդիպման նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Իսլամական Հանրապետության դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Իրանի հետ իր երկրի հարաբերությունների ընդլայնումը։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանը հատկապես կարևորում է Հարավային Կովկասի տարածաշրջանում երկաթուղային ենթակառուցվածքների ինտեգրման գործընթացը։
Այնուհետև, հոկտեմբերին Թեհրանում կայացած տարածաշրջանային հանդիպման ժամանակ Հայաստանի կառավարության պաշտոնյաների հայտարարությունները ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի դեմ պատերազմելու ցանկություն չունեն և ձգտում են համագործակցության հարևան երկրների հետ, հատկապես տնտեսության, առևտրի, տրանսպորտի և տարանցման բնագավառներում։
Հարկ է նշել, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության կարևորագույն ասպեկտներից է Հյուսիս-Հարավ միջազգային և ռազմավարական միջանցքին մասնակցությունը։
Ըստ էության, Հայաստանը համարվում է չորս հիմնական երթուղիներից մեկը, և այս միջազգային միջանցքի երթուղում մեծ նշանակություն է ստացել Հայաստանը։
Սա է պատճառը, որ Թեհրանի և Երևանի պաշտոնյաները, շեշտելով վեց ամիսը մեկ համատեղ հանդիպումներ անցկացնելու կարևորությունը, մի քանի փոխադարձ այցեր են կատարել Թեհրան և Երևան՝ վերահսկելու համագործակցության ծրագրերի իրականացումը։
Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Թեհրանի և Երևանի պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Թեհրան, իրականացվում են երկու հարևան երկրների միջև կարևոր պայմանավորվածությունների և փոխադարձ համագործակցության շրջանակում և մեծ նշանակություն ունեն դրանք․ Որովհետև փոխադարձ պայմանավորվածությունների իրականացմամբ հնարավոր և հեշտ կլինի երկու երկրների ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան երեք միլիարդ դոլարի։