Մեկնաբանություն․ Իրանը նախագահում է ՄԱԿ-ի զինաթափման կոնֆերանսը 
(last modified Wed, 20 Mar 2024 13:40:23 GMT )
Մարտ 20, 2024 17:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն․ Իրանը նախագահում է ՄԱԿ-ի զինաթափման կոնֆերանսը 

Իրանը դարձել է զինաթափման համաժողովի հերթական նախագահ։ Նախագահությունը կվարի  ՄԱԿ-կում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ և դեսպան Ալի Բահրեյնին։

Համաժողովի առաջին նիստում Բահրեյնին ներկայացրել է նախագահության ընթացքում Իրանի ծրագրերը և հայտարարել, որ պատերազմին և բռնությանը դեմ հանդես եկող այլ խաղաղասեր երկրների հետ միասին, Իրանը հետամուտ է լինելու միջազգային խաղաղության և անվտանգության խթանմանը՝ զանգվածային ոչնչացման, հատկապես միջուկային զենքի վերացման միջոցով։  
Մինչ խաղաղության և անվտանգության  որոշ թշնամիներ բողոքել են զինաթափման համաժողովի նախագահության այս շրջանն Իրանին փոխանցելու դեմ, այս որոշումը վկայում է, որ միջազգային հանրությունը վստահում է Իրանի խաղաղասիրական և անվտանգությանն ուղղված քաղաքականությանը, ինչն իր հերթին նոր իրավիճակ  կստեղծի համաշխարհային  խաղաղության և անվտանգության հարցերում։ 
Միջազգային հարցերով փորձագետ Ալի Խազային ասում է. «Համաշխարհային խաղաղության և անվտանգության հաստատման ու կայունացման հարցում Իրանը մշտապես առաջատար է եղել, ինչի մասին տեղյակ են բոլորը։ Իրանը երբեք ագրեսոր չի եղել, և պայքարել է բռնության դեմ։  Հետևաբար  միջազգային հանրությունը լիովին   վստահում է անվտանգությանն ու կայունությանը միտված Իրանի քաղաքականությանը, և զինաթափման համաժողովում  նախագահությունը լավ հնարավորություն է Թեհրանի համար՝ օգնելու համաշխարհային խաղաղության և անվտանգության հաստատմանը»։  
Զինաթափման կոնֆերանսը, որն իր աշխատանքը սկսել է 1978 թվականին, զինաթափման ոլորտում միակ միջազգային բազմակողմ բանակցային մարմինն է, որը պատասխանատու է այս ոլորտում միջազգային պայմանագրերի շուրջ բանակցությունների և դրանց կնքման համար։  Սակայն համաշխարհային խաղաղության պաշտպանւթյան մասին խոսող մի շարք երկրների միջամտության արդյունքում, այս ոլորտռում նույնպես առկա է  խտրականության։
Երկրները, որոնք հայտարարում են, թե նպաստում են համաշխարհային անվտանգությանը, իրականում հատկապես միջուկային ոլորտում զենքի ապարտեիդի միջոցով իրենց իրավունքն են համարում բոլոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքերի մշակումն ու հզորացումը, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի մեր վերջին գերձայնային հրթիռի փորձարկումը, իսկ մյուս երկրներին մեղադրում զանգվածային ոչնչացման զենք պահելու մեջ։  
Չնայած զինաթափման կոնֆերանսը պատասխանատու է եղել զինաթափման մի քանի միջազգային պայմանագրերի մշակման համար, ներառյալ Կենսաբանական զենքի կոնվենցիան (BWC) և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագիրը (CTBT), սակայն  ազդեցիկ երկրներն իրականում այդ զենքերն օգտագործում են ըստ իրենց իրենց շահերի և  խախտում  համապատասխան կոնվենցիաները։
Հետևաբար, զինաթափման կոնֆերանսում իր նախագահության ընթացքում Իրանը հետևելու է միջուկային զենք ունեցող երկրների պարտավորությունների կատարմանը՝ այդ զենքի ամբողջական  և ստուգելի ոչնչացման կապակցությամբ։ 
Զանգվածային ոչնչացման զենքից զերծ Արևմտյան Ասիան կոնֆերանսում Իրանի նախագահության մյուս նպատակներից է, և եթե Թեհրանին հաջողվի այդ նպատակներն ու ծրագրերը իրականացնել գերտերությունների և ազդեցիկ երկրների համագործակցությամբ, դա մեծ ներդրում կլինի համաշխարհային խաղաղության և անվտանգության կայունացման գործում։ Այդ պատճառով անարխիայի ձգտող և միջազգային կոնվենցիաները խախտող երկրները դժգոհ են զինաթափման համաժողովում Իրանի նախագահությունից: