Հինգ կետ՝ իրանցիների կողմից Իսլամական Հանրապետության իշխանությունը հաստատելու հանրաքվեի տարեդարձի կապակցությամբ
Այսօր (կիրակի) մարտի 31-ը՝ իրանական ֆարվարդին ամսի 12-ը, Իրանում նշվում է «Իսլամական Հանրապետության» օրը։ Այս օրը ազգային արժանապատվությունը վառ պահելու և հեղափոխական ժողովրդի կողմից երկրի ճակատագիրը որոշելու գործում Իրանի մեծ ժողովրդի ցանկության ու կամքի իրական դրսեւորման օրն է։
Այս հոդվածում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում Իսլամական Հանրապետության հաստատման հանրաքվեին։
1- Ժամանակավոր կառավարության ձևավորում
1357 թվականի Բահմանի 17-ին՝ 1979 թվականի փետրվարի 6-ին, այսինքն՝ Իմամ Խոմեյնիի Իրան ժամանելուց հինգ օր անց, ճարտարագետ Բազարգանը իմամի կողմից հրաման ստացավ ձևավորել ժամանակավոր կառավարություն և հանրաքվե անցկացնել ժողովրդի ձայնով քաղաքական համակարգը հաստատելու նպատակով։ Իրադարձություն որն աննախադեպ է աշխարհի պատմության ընթացքում։
2- Իսլամական հանրապետության ընտրությունը
Ի վերջո, իրանական 1358 թվականի ֆարվարդին մասի 10-ին և 11-ին (1979 թ. մարտի 30 և 31-ին) ողջ Իրանում անցկացվեց հանրաքվե՝ ընդունելու կամ մերժելու Իսլամական Հանրապետություն կոչվող քաղաքական համակարգը:
Համաձայն այս հանրաքվեի արդյունքների, որը հայտարարվել է իրանական 1358 թվականի ֆարվարդին ամսի 12-ին (1979թ. ապրիլի 1), հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ավելի քան 98 տոկոսը համաձայնել է Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծմանը։
3- Իմամ Խոմեյնիի ուղերձը
Հոգելույս Իմամ Խոմեյնին մի ուղերձում Ֆարվարդինի 12-ը անվանել է «բռնակալ իշխանության» փլուզման և «ճնշվածների իշխանությամբ» փոխարինման օր։
4- Իսլամական Հանրապետութեան հայեցակարգը
Իսլամական հեղափոխության հաղթանակով, Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ Իմամ Խոմեյնին առաջ քաշեց Աստծո և ժողովրդի իրավունքները մեկ իշխանության մեջ համադրելու տեսությունը և այն աշխարհին ներկայացրեց Իսլամական Հանրապետության համակարգի տեսքով, ինչն ընդառաջվեց ժողովրդի և մտավորականների կողմից։
«Հանրապետություն» բառը նշանակում է ժողովրդի զանգված, իսկ հետհեղափոխական համակարգի համար նման բառի ընդգրկումը ցույց է տալիս, որ այն ժողովրդական է և արտահայտում է ժողովրդի քվեի ազդեցությունը սեփական ճակատագրի վրա։
«Իսլամական» բառը նաև առանձնացնում է այն հանրապետական մյուս համակարգերից և ցույց է տալիս աստվածային և Ղուրանական արժեքների գերիշխանությունը համակարգի բաղադրիչների վրա։
Իսլամական Հանրապետության համակարգում յուրաքանչյուրի քվեն և կարծիքը հարգված է, և մուսուլման ժողովրդի միջից ելած կառավարիչները ձգտում են իրականացնել իսլամական իդեալները, որոնք ներառում են հասարակության երջանկությունը։
5- Ազդեցություն աշխարհի վրա
Իրանի Իսլամական Հանրապետության հաստատումը արթնացրեց աշխարհի իրավազրկված ժողովուրդներին։
Իրականում, իսլամական հեղափոխությունը հզոր կամք առաջացրեց նրանց մոտ, ովքեր հուսահատված և հիասթափված էին արևմտյան և կոմունիստական մոդելներից։
Աշխարհի իրավազրկված ժողովուրդները հասկացան, որ միաստվածային կրոնի ուսուցումների հիմամբ և ազգային վճռականությամբ կարող են հաղթահարել դժվարությունները և ձևավորել ժողովրդական իշխանություն, այդպիսով իրականացնել բռնակալների դեմ ճնշվածների հաղթանակը, որի մասին ավետում է Ղուրանը։