Մեկնաբանություն-Ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Իրանի հարավ-արևելքում
Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բալուչեստան նահանգը կրկին ահաբեկչական հարձակումների է ենթարկվել։
Այս նահանգի անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարի տեղակալը հայտնել է Ռասկ և Չաբահար քաղաքներում գտնվող երկու ռազմական շտաբների վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների մասին։
«Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորումը, որի ինքնությունն ու պատկանելությունը Սիոնիստական ռեժիմին միանգամայն պարզ է, միաժամանակյա գործողությամբ փորձել է գրավել Ռասկում և Չաբահարում գտնվող ԻՀՊԿ կենտրոնակայանները, ինչը ձախողվել է Իրանի անվտանգության պաշտպանների դիմադրության շնորհիվ։
Ալիռեզա Մարհամաթիի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը գտնվում է Իրանի անվտանգության ուժերի վերահսկողության տակ։ Վերջին ամիսներին սա երկրորդ դեպքն է, երբ ահաբեկչական խմբավորումները ներթափանցելով արեւելյան հարեւանի տարածք, ահաբեկչական գործողություններ են իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում։
«Ջեյշ ալ -Զոլմ» խմբավորման կողմից երեկ Ռասկի և Չաբահարի հարձակումների պատասխանատվությունը ստանձնելը ցույց է տալիս, որ սիոնիստները հետևում են Սիրիայի Դամասկոս քաղաքում Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո իսլամի մեծ գեներալների նահատակությունից հասարակական կարծիքը շեղելու քաղաքականությանը:
Իրականում Ռասկի եւ Չաբահարի ահաբեկչական հարձակումները ցույց տվեցին, որ այս ռեժիմը խիստ անհանգստացած է Իրանի հաշվեհարդարից։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Իսմայիլ Բաղերին այս առնչությամբ ասում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ահաբեկչական հարձակումները հետ մղելու և ահաբեկիչներին ոչնչացնելու համար շատ հզոր ամրություններ ունի, և նրանք իրանական հողում հենարան չունեն, բայց, ցավոք, տարածաշրջանային համագործակցության բացակայության և արտատարածաշրջանային աջակցության պատճառով «Ջեյշ ալ-Զոլմ» ահաբեկչական խմբավորումը շարունակում է հանցագործություններ կատարել։ Այդ հանցագործությունները պետք է ընդմիշտ վերացվեն հարևան երկրների համագործակցությամբ։
Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության փոխնախարար Սեյյեդ Մաջիդ Միր Ահմադիի խոսքով՝ ահաբեկիչներին չի հաջողվել գրավել Չաբահարում և Ռասկում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր շտաբը, այլ նրանք շրջափակվել են անվտանգության ուժերի կողմից։
Ահաբեկիչները կարծում էին, որ միաժամանակյա գործողություններ իրականացնելով և կանխելով օժանդակ ուժերի ժամանումը, կարող են Չաբահարում և Ռասկում ահաբեկչական գործողությունների արդյունքում ստեղծել այսպես կոչված լրատվական ռումբ և հակակշռի տակ առնել Գազայում իրենց հանցագործությունները և Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը, սակայն անվտանգության ու իրավապահ ուժերի ժամանակին կատարած գործողության շնորհիվ նրանք պարտվեցին, և հինգ ահաբեկիչ սպանվեց։
Ահաբեկիչների մյուս նպատակն է փորձել որպես Իրանի ամենաանվտանգ նահանգ՝ Սիստան և Բալուչեստան նահանգը դարձնել անապահով, և հանդես գալ որպես հաջողակ խումբ, որպեսզի տարածաշրջանում կարողանան իրենց հաջողակ խումբ ցուցադրելով, իրենց համախոհներից գումար ու ռազմական օգնություն ստանալ:Սա այն դեպքում, երբ Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի ժողովրդի վճռակամությունը երբեք չի խափանվել հայրենիքը պաշտպանելու և ահաբեկիչների դեմ պայքարելու և անվտանգությունը պահպանելու հարցում։
Խոշոր ահաբեկչությունները և անապահովություն ստեղծելու փորձերը Սիստան և Բալուչեստան նահանգում սկսվեցին այն ժամանակ, երբ Աբդ ալ-Մալիք Ռիգի անունով չարագործը իր «Ջոնդ ալ-Շեյթան» խմբի հետ սկսեց սպանել այս նահանգի բնակիչներին։
Նրա և նրա եղբոր՝ Աբդոլ Համիդի ձերբակալությունից և Իրանում ու Պակիստանում «Ջոնդ ալ-Շեյթան» խմբավորման մի շարք առաջնորդների ոչնչացումից հետո, այս ահաբեկչական խմբավորման մնացած ահաբեկիչները, Ջեյշ ալ-Զոլմ անունով, արտատարածաշրջանային հատկապես Սիոնիստական ռեժիմի աջակցությամբ ահաբեկչական հարձակումներ են իրականացնում Իրանում։
Փաստորեն, այս ահաբեկչական խմբավորումը այլ ահաբեկչական խմբավորումների համագործակցությամբ և օգտագործելով Պակիստանի տարածքը փորձում է անապահովություն ստեղծել Սիստան և Բալուչեստան նահանգում։
Ամեն դեպքում, անցած քառասուն տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես բախվել է թշնամիների և հանցագործների ահաբեկչական հարձակումներին, սակայն ահաբեկիչները և նրանց աջակիցները ոչ միայն չեն կարողացել հասնել իրենց չարամետ նպատակներին, այլև Իսլամական Իրանի անվտանգությունը պաշտպանող մարտիկներին ավելի վճռական են դարձրել իերնց հողը և անվտանգությունը պաշտպանելու հարցում և անշուշտ ահաբեկիչները ծանր գին են վճարելու Ռասկի և Չաբահարի վրա կատարած հարձակումների համար։