Մեկնաբանություն - Իրանի զսպող ուժը՝ տարածաշրջանում կայունության գործոն
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական հզորությունը տարածաշրջանում դարձել է կայունության , ինչպես նաև զսպման գործոն անապահովություն ստեղծողների դիմաց։
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը արդյունավետ դերակատարությամբ է հանդես եկել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման գործում, իսկ Արևմուտքի կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների ոչնչացումն ու ձախողումն Իրանի գործողություններից էր,որը երաշխավորում է տարածաշրջանի անվտանգությունը: Իրանի պաշտպանական կարողությունների շնորհիվ չեզոքացվել են Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում և տարածաշրջանի այլ երկրներում լարվածություն հարուցող ԱՄՆ-ի բազմաթիվ գործողություններ։
Պաղեստինի զինյալ խմբավորումների գործողությունների և 2023 թվականի հոկտեմբերի 7-ից «Ալ-Աքսա փոթորիկ» գործողության մեկնարկով, տարածաշրջանում իրադարձությունները փոխվեցին և բացահայտվեցին ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի դավադրություններին դիմակայելու դիմադրության խմբերի կարողությունները: Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մշտապես ընդգծել են, որ այդ խմբավորումները օրինական գործողություններ են իրականացնում և օրինական նպատակներ են հետապնդում Սիոնիստական օկուպացիոն ռեժիմին դիմակայելու համար։ Իրանը հիմնված է սկզբունքային և բարոյական քաղաքականության վրա, որն արմատավորված է Իսլամական հեղափոխության արժեքներում, և դրա հիման վրա նրանք շարունակում են սիոնիստական օկուպացիայի դիմաց պաշտպանել Պաղեստինի ժողովրդի օրինական ու պատմական իրավունքները։
«Ալ-Աքսա փոթորիկ» գործողության սկզբից ի վեր Սիոնիստական ռեժիմը չի կարողացել դիմակայել դիմադրության խմբերի օպերատիվ կարողություններին և ահաբեկչական գործողության դիմելով, հարձակվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա,ինչը հակասում է միջազգային իրավունքին ու միջազգային նորմերին: 2024 թվականի ապրիլի 1-ին իսրայելական կործանիչները հրթիռակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը, որի հետևանքով նահատակվել է 13 մարդ, այդ թվում Իրանի յոթ ռազմական խորհրդական, ներառյալ՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:
Այս ահաբեկչական հարձակմանն արձագանքել է միջազգային հանրությունը։ Բայց այս իրադարձության կարևոր կետը՝ Իրանի արձագանքից Սիոնիստական ռեժիմի ռազմատենչ ղեկավարների վախն էր և նրանց հայտնած անկարողությունը ։ Դա այն դեպքում,երբ ամերիկացի պաշտոնյաները պնդել են, որ իրենք տեղյակ չեն եղել այդ հարձակման մասին։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը երկուշաբթի օրը Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսության վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման նահատակների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ընդգծել է,-Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիային պատասխան կտրվի, ինչը Իրանի օրինական և բնական իրավունքն է։
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաներն ընդգծել են, որ Սիոնիստական ռեժիմը կվճարի տարածաշրջանում իր խռովարար գործողությունների համար, և ինչպես նախորդ տարիներին Իրանի զսպող ուժը որոշիչ դեր ունի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև բացահայտեց իր զսպող ուժը 2020 թվականին Իրաքի Այն ալ-Ասադում ամերիկյան ռազմաբազայի վրա հրթիռային հարձակման ժամանակ: Իրանի Իսլամական Հանրապետության գործառնական և ռազմավարական հնարավորությունները շատ բարձր են անապահովություն ստեղծողներին պատժելու և նրանց դիմակայելու համար, և Սիոնիստական ռեժիմը, որպես տարածաշրջանում անկայունության և քաոսի առաջացման հիմնական գործոն, կվճարի իր լարվածություն առաջացնող գործողությունների համար։
Իրանի մոտեցումն արդյունավետ կլինի տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու, ագրեսորներին պատժելու և Իսլամական աշխարհի երկրներին միավորելու գործում՝ Սիոնիստական ռեժիմին և ԱՄՆ-ին դիմակայելու համար, և նոր ալիք է ձևավորվելու մահմեդական երկրների ժողովուրդների շրջանում՝ Պաղեստինին աջակցելու և սիոնիստներին դատապարտելու համար։