Մեկնաբանություն - Իրանն օրինական իրավունք ունի պատասխանելու սիոնիստների հանցագործությանը
Չմիավորման շարժման անդամ երկրները Նյու Յորքում կայացած հանդիպմանը դատապարտել են Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա իրականացված հաձակումը, ցավակցություն հայտնելով Իրանի կառավարությանը, ժողովրդին ու զոհերի ընտանիքներին։
Դիմադրության ուժերից կրած իրարահաջորդ պարտություններից հետո, ապրիլի 1-ին, Սիոնսիտական ռեժիմը հարձակում իրականացրեց Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա, ինչի հետևանքով նահատակվեցին բրիգադի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին, Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և ևս 5 իրանցի ռազմական խորհրդականներ։
Հարձակումը քննադատության մեծ ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհում։ Շատ երկրներ դատապարտեցին այս հարձակումը, որով ռեժիմը խախտել էմիջազգային օրենքները։
Չմիավորման շարժման անդամ 121 երկրները դատապարտել են Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա հարձակումը և ցավակցություն հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին։
Հայտարարության մեջ ասվում է, որ դիվանագիտական վայրերի և դիվանագետների դեմ հարձակումները որևէ կերպ չեն կարող արդարացվել և հանդիսանում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Դիվանագիտական իրավունքների մասին կոնվենցիայով (1961 թ.), Հյուպատոսական իրավունքների մասին կոնվենցիայով (1963 թ.) և «Միջազգային պաշտպանված անձանց, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցիչների դեմ հանցագործությունները կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով (1973 թ. ) սահմանված սկզբունքների խախտում։
Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա իրականացված հարձակումը Վիեննայի բոլոր կոնվենցիաների խախտում է։ Այդ կոնվցենմցիաներն արգելում են հարձակումները դիվանագիտական ու հյուպատոսական վայրերի վրա։ Այդ պատճառով, քաղաքական, դիվանագիտական և իրավական հետևանքներից խուսափելու նպպատակով, ԱՄՆ-ն փորձում է հեռու մնալ այս հարձակուման հետ որևէ կապից։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Սիոնիստական ռեժիմի բոլոր գործողություններն իրականացվում են Վաշինգտոնի անվերապահ աջակցությամբ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս հարձակումը դատապարտող հայտարարություն ընդունելուն ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ընդդիմությունը նույնպես վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը ռեժիմին կանաչ լույս է տվել՝ հարձակումն իրականացնելու համար։
Միջազգային օրենքի համաձայն, երկիրը, որի վրա հարձակում է կատարվել, ունի ինքնապաշտպնավելու իրավունք։ Իսկ քանի որ դիվանագիտական վայրերն ունեն անձեռնմխելիություն և համարվում են տվյալ երկրի տարածքը, եթե դրանց դեմ հարձակում է կատարվում հատկապես երրորդ ռեժիմի կողմից, ինքնապաշտպանության օրինական իրավունքը տրվում է հարձակման ենթարկված երկրին։
Նշելով, որ հարձակման համար պատասխանատու է համարում ոչ միայն սիոնիստներին, այլ նաև ԱՄՆ-ին, Իրանը հայտարարել է, որ արձագանքելու է այս հանցագործությանը և դա համարում է իր օրինական իրավունքը։
Իրանի իշխանություններն, այդ թվում՝ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը և ԻԻՀ նախագահը, հայտարարել են, որ վրեժ կլուծեն հարձակման համար։
ԻԻՀ առաջնորդը Ֆեթրի տոնի քարոզում անդրադառնալով Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսարանի վրա իրականացված հարձակմանն ասել է․ «Սիոնիստական ռեժիմը սխալ է գործել և պատժվելու է։ Ցանկացած երկրում գտնվող հյուպատոսություններն ու դեսպանատները տվյալ երկրի տարածքի մաս են կազմում»։