Մեկնաբանություն-Արգենտինային պատկանող Ֆոլքլենդյան կղզիների օկուպացիային պետք է վերջ դրվի
(last modified Thu, 11 Apr 2024 13:19:31 GMT )
Ապրիլ 11, 2024 16:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Արգենտինային պատկանող Ֆոլքլենդյան կղզիների օկուպացիային պետք է վերջ դրվի

Քանի դեռ գաղութատիրությունը գոյություն ունի, աշխարհը հանգիստ չի լինելու։  Այս առումով պետք է ուշադրություն դարձնել  Արգենտինայի ինքնիշխանությանը Ֆոլքլենդյան կղզիների և և Հարավային Ջորջիա ու Հարավային Սանդվիչյան կղզիների ու դրանց հարակից տարածքների նկատմամբ։ 

Իսպանիայից Ագենտիանայի անկախացման արդյունքում, անկախաղացան նաև այդ երկրին պատկանող կղզիները։ Սակայն այդ գործընթացից մի քանի տարի անց՝ 1830 թվկանին, Բրիտանիան հարձակվեց Արգենտինային պատկանող կղզիների վրա, աքսորեց այնտեղի իշխանություններին, իսկ կղզիներին տվեց Ֆոլկլենդյան կղզիներ անունը։ Այդ ժամանակից  սկսած, արգենտինացիները պահանջում են հետ վերադարձնել կղզիները, սակայն Բրիտանիան պատրաստ չէ անգամ այդ ուղղությամբ բանակցություններ վարել։ 
Ինչպես տեղի է ունենում գաղութատիրության ժամանակ, Բրիտանիան չհիմնավորված ռազմական ներկայություն ունի այս կղզիներում։ Բրիտանական զորքերը անցկացնում են զորավարժություններ, որոնք տարածքում լարվածություն են առաջացնում։ Այդ գործողությունները կարծես թե դիտարվորյալ կերպով խախտում են ՄԱԿ-ի ու այլ միջազգային կառույցների բանաձևերը։ Իսկ անցած տարի Բրիտանիան երրորդ ռազմական ուժն է տեղակայել Արգենտինային պատկանող կղզիներում։ 
Այս կղզիներում Բրիտանիայի ռազմական ներկայությունը հակասում է նաև ՄՆԱԿ ԳԱ 41/11 (Խաղաղության և համագործակցության հարավ-ատլանտյան գոտի) բանաձևին, որը, ի թիվս այլ դրույթների, պահանջում է այլ երկրներից, հատկապես ռազմական առումով կարևոր, զգուշորեն գործել և հարգել Հարավային Ատլանտյան տարածաշրջանը՝ որպես խաղաղության և համագործակցության տարածաշրջան, հատկապես նշված տարածաշրջանում նրանց ռազմական ներկայության հնարավոր կրճատման և վերացման միջոցով։
Բրիտանիային ոչ միայն հրաժարվում է մասնակցել Արգենտինայի ինքնիշխանությունն այս կղզիների նկատմամբ վերականգնելու շուրջ բանակցություններին, այլ ձեռնարկում է  միակողմանի քայլեր։ Դրանք ներառում են կղզիներում արգենտինցիներին պատկանող վերականգնվող ու չվերականգնվող բնական ռեսուրսների հայտնաբերումն ու շահագործումը:
Արգենտինան, զսպվածություն ցուցաբերելով, մշտապես առաջարկել է խնդիրը լուծել երկխոսության միջոցով։ Ավելի քան 40 տարի է անցել Մալվինյան կամ Ֆոլկլենդյան կղզիների համար Արգենտինայի և Բրիտանիայի միջև պատերազմից։ Այդ հակամարտությունն ունի շուրջ 200 տարվա ապտմություն և սկսվել է 1820 թ․։ 
Չնայած Լոնդոնից  վիճելի կղզիներ տարածությունը կազմում է ավելի քան 12 հազար կիլոմետր, Բրիտանիան պնդում է, որ մի բրիտանացի նավաստի այդ կղզիներն առաջին անգամ հայտնաբերել է  1592 թվականին և գրեթե մեկ դար անց՝ 1690 թվականին, առաջին անգլիացին ոտք է դրել այնտեղ։
Հատկանշական է, որ Բրիտանիան օգտագործում է բացահայտ գաղութային արտահայտություն։ Տպավորություն է ստեղծվում, թե  կղզու նախկին բնակիչները կորել են, և եվրոպացիները  նրանց վերադարձրել են։

Բրիտանական օկուպացիայի տակ գտնվող Մալվինյան կղզիների դիրքը։ Այս կերպ Բրիտանիան ձգտում է գերիշխել Մագելանի կարևոր նեղուցում (Մալվինյան կղզիների և հարավամերիկյան մայրցամաքի մնացած հատվածների միջև ընկած նեղուցը)։

Փորձագետների կարծիքով, այս կղզիների օկուպացիայի գլխավոր պատճառն այնտեղ գտնվող Մագելանի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն է։ Այն համարվում է աշխարհի 5 ռազմավարական նեղուցներից մեկը։ 
Ելնելով այս կղզիների նկատմամբ իր ինքնիշխանությունից՝ Բրիտանիան հավակնում է Անտարկտիդայի մեծ մասի և այս տարածաշրջանի ձկնորսության սեփականության իրավունքին: Առափնյա ջրերի որոշ հատվածներում նավթի և գազի պաշարների առկայությունը ավելացրել է այս կղզիների ռազմավարական նշանակություն, և այս տարածաշրջանի հարուստ էներգետիկ ռեսուրսները Բրիտանիային ստիպում են շարունակել հին գաղութատիրության դարաշրջանից մնացած այս գերիշխանությունը: