Ապրիլ 23, 2024 17:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանի պաշտպանական հատվածի դեմ սահմանված պատժամիջոցները Արևմուտքի նոր նվերն է Իսրայելին

Սիոնիստական ​​ցեղասպան ռեժիմին հաճոյանալու համար Եվրամիությունը հայտարարեց, որ ընդլայնելու է Իրանի պաշտպանական հատվածի դեմ պատժամիջոցները։

Ի պատասխան Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա սիոնիստների հանցավոր հարձակման, Պաղեստինի օկուպացված տարածքներում ռազմական օբյեկտների վրա  ԱԹՍ-ներով և հրթիռներով հարձակում  իրականացնելու Իրանի Իսլամական Հանրապետության աննախադեպ պատժիչ գործողությունից մի քանի օր անց,  Եվրամիությունը հայտարարեց, որ  ընդլայնելու է Իրանի պաշտպանության հատվածի դեմ իր պատժամիջոցների շրջանակը։

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ  Ժոզեպ Բորելը երկուշաբթի օրը հաստատելով հրթիռների և ԱԹՍ-ների ոլորտում  հակաիրանական պատժամիջոցներն ընդլայնելու Եվրամիության որոշումը,  ընդգծել է Եվրոպայի  դժգոհությունը Իսրայելի վրա Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակման կապակցությամբ: Բորելը նշել է,որ  այս պատժամիջոցների նպատակն է  կանխել  Իրանի և Ռուսաստանի նման երկրների հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության զարգացումը։

Ժոզեպ Բորել՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության
հարցերով ներկայացուցիչ  

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի և    Բրիտանիայի  կառավարություններն անհիմն պատրվակներով պատժամիջոցներ են սահմանել համապատասխանաբար 16 և 13 իրանցի անձանց և հաստատությունների նկատմամբ։

Անցյալ շաբաթ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը, անդրադառնալով Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի որոշմանը, ասաց, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ իր դաշնակիցները կհետևեն ԱՄՆ-ի այս քայլին։

Այսպիսով, ինչպես և սպասվում էր, ԱՄՆ-ի պահանջից անմիջապես հետո Եվրամիությունը հայտարարեց, որ թիրախավորելու է Իրանի պաշտպանական արդյունաբերությունը, հատկապես հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ոլորտները։

Իրականում, Գազայում և տարածաշրջանում Իսրայելի հանցագործություններն ու սադրիչ գործողությունները կասեցնելու փոխարեն, Եվրամիությունը ընդգծեց իր լիակատար աջակցությունը այս հանցավոր և ցեղասպան ռեժիմին։  Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ողջունել է ԵՄ-ի այդ որոշումը։

Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության դեմ  պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի  և Եվրոպայի քայլերը տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ հիմնականում  Իսլամական Հանրապետությունը փորձում է բարելավել իր պաշտպանական կարողությունները բոլոր, հատկապես հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ոլորտներում, ապավինում է իր փորձագետների կարողություններին, իսկ Արեւմուտքի պատժամիջոցները, ինչպես նախկինում ապացուցվել է, չեն կարող խոչընդոտել  Իրանի պաշտպանունակության զարգացումը։

Իրանական հրթիռներն ու ԱԹՍ-ներն ունեն պաշտպանական բնույթ և Իրանի զսպման դոկտրինին համահունչ են։ 

Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես ցանկացած այլ երկիր, իրավունք ունի ընտրել իր պաշտպանության միջոցները՝ միջազգային իրավունքի հիման վրա: Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կարողությունների ամրապնդումն ուղղված է նաև պաշտպանության օրինական կարիքների բավարարմանը և համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի խթանում է «ինքնապաշտպանության» իրականացումը։ Այս առումով Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը իրենց բնորոշ առաքելությունների շրջանակում վճռական են տրամադրված հետամուտ լինել սպառազինության կարողությունների ամրապնդմանը:

Բոլոր տեսակի բալիստիկ և թեւավոր հրթիռների, ինչպես նաև ուսումնական, հետախուզական և հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության  ոլորտում Իրանի   աճող առաջընթացն այս ջանքերի արդյունքն է,որը հանգեցրել է  թշնամու պաշտպանության ձախողմանը։ 

Պիտակ