Ապրիլ 23, 2024 10:02 Asia/Tehran
  • ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու․ Արևմտյան Ասիայում լարվածությունը նվազեցնելուն ուղղված  ջանքերը պետք է շարունակվեն 

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում լարվածությունը նվազեցնելուն ուղղված  ջանքերը պետք է շարունակվեն։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Լյուքսեմբուրգում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, Ջոզեպ Բորելն  ասել է․ «Շատ լարված իրավիճակը դեէսկալացնելու ջանքերը պետք է կրկնապատկվեն»։ 
Դատապարտելով Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումը, Բորելն ասել է, որ Գազայի հատվածում հրադադարի հեռանկար չկա, և  հումանիտար աղետը տարածաշրջանում շարունակվում է։
Մերժելով Գազայում խաղաղություն հաստատելու մասին վերջին վեց ամսիներին հնչեցվող կոչերն Իսրայելը շարունակում է ԱՄՆ-ի ֆինանսական, ռազմական և դիվանագիտական աջակցությամբ և տարածաշրջանի արաբական երկրների լռության պայմաններում, ցեղասպանության ենթարկել պաղետսօինցիներին։
Հարկ է նշել, որ Արևմտյան Ասիայի արաբական երկրներից ոչ մեկը, ինչպես նաև ԵՄ-ն, մինչ այժմ որևէ վճռական քայլ չեն ձեռնարկել Իսրայելի մանկասպան ռեժիմի դեմ։
Գազայի հատվածի վրա Իսրայելի ցեղասպան ռեժիմի հարձակման հետևանքով նահատակվել է ավելի քան 34 հազար պաղեստինցի, ավելի քան 76 հազարը վիրավորվել է։

Պիտակ