Ի պաշտպանություն մուսուլմանների, ԱՄՆ-ում հավաքվել են տարբեր կրոնների առաջնորդները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i32797-Ի_պաշտպանություն_մուսուլմանների_ԱՄՆ_ում_հավաքվել_են_տարբեր_կրոնների_առաջնորդները
Տարբեր կրոնների առաջնորդներ, կիրակի օրը ԱՄՆ-ի Նյու Համփշայր նահանգի Քոնքորդ քաղաքում մասնակցելով «Սիրիր հարևանիդ» խորագրով միջոցառմանը, զրուցել են մուսուլմանների պայմանների բարելավման և նրանց պաշտպանելու ուղիների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2016 08:40 Asia/Tehran
  • Ի պաշտպանություն մուսուլմանների, ԱՄՆ-ում  հավաքվել են տարբեր կրոնների առաջնորդները

Տարբեր կրոնների առաջնորդներ, կիրակի օրը ԱՄՆ-ի Նյու Համփշայր նահանգի Քոնքորդ քաղաքում մասնակցելով «Սիրիր հարևանիդ» խորագրով միջոցառմանը, զրուցել են մուսուլմանների պայմանների բարելավման և նրանց պաշտպանելու ուղիների շուրջ:

Քոնքորդ քաղաքի միջկրոնական խորհրդի նախագահ Քրիս Շուլցն այդ միջոցառումը հատկապես Նյու Յորքի մզկիթի հավաքական աղոթքի առաջնորդի ու նրա օգնականի սպանվելուց հետո մուսուլմաններին պաշտպանելու համար լուծումներ գտնելու առիթ է համարել:

Մզկիթների դեմ հարձակումը, իսլամական պաշտամունքի վայրերի հրկիզումը, մուսուլմանների դեմ ֆիզիկական ու հոգեբանական բռնությունները և  իսլամի հետևորդների նկատմամբ գործադրվող խտրականությունն ԱՄՆ-ի հասարակության մեջ իսլամաֆոբիայի դրսևորումներից են: Միևնույն ժամանակ արևմտյան ԶԼՄ-ներն արևմտյան պետությունների հետ համադրված քայլով իսլամի ու մուսուլմանների դեմ ծավալուն քարոզչության քաղաքականություն են որդեգրել, որպեսզի այդպիսով հատկապես ԱՄՆ-ում մուսուլմաններին ճնշելու համար հող նախապատրաստվի:

ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումները պատճառ են դարձել, որպեսզի ծայրահեղական աջակողմյաններն իրենց նպատակների իրագործման ու հատկապես մուսուլմանների դեմ հոգեբանական պատերազմ հրահրելու համար, դրանք չարաշահեն: Այս ընթացքում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը մուսուլմանների դեմ առաջարկներ ներկայացնելով  փորձել է ԱՄՆ-ի ժողովրդի ուշադրությունը գրավել իր կողմը: Հատկապես Սան Բեռնարդինոյի և Օռլանդոյի ահաբեկչական դեպքերից հետո Թրամփն իսլամատյացության հողի վրա կատարված հայտարարությամբ պահանջեց արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ: Թրամփի իսլամատյացության հողի վրա կատարած արտահայտությունը անհրաժեշտ պատրվակ է ստեղծել ԱՄՆ-ում աջակողմյանների ու ցեղապաշտների համար և դրա արդյունքում ԱՄՆ-ում իսլամական կենտրոնների ու մուսուլմանների դեմ հարձակումները հավելում են կրել: Այդ ուղղությամբ կարելի է հիշատակել Նյու Յորքում մի մզկիթի հավաքական աղոթքի առաջնորդի դեմ մահափորձը, որն ԱՄՆ-ի մուսուլմաններին զայրույթ պատճառեց: ԱՄՆ-իսլամ հարաբերությունների խորհուրդն էլ որոշ ժամանակ առաջ մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Փարիզի, ինչպես նաև Կալիֆորնիայի Սան  Բեռնարդինոյի հարձակումներից հետո ԱՄՆ-ում մզկիթերի և մուսուլմանների դեմ հարձակումների աճ է նկատվում:

Այս խորհուրդը մի զեկույցում հայտարարել է, որ մուսուլմանների հանդեպ բացասական վերաբերմունքը ազդված է ԱՄՆ-ի ներքին քաղաքական մթնոլորտից ու այս կապակցությամբ ակնարկել է մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու մասին Թրամփի կատարած հայտարարությանը:

Ընդհանուր առմամբ իսլամատյացությունն ու ԱՄՆ-ի մուսուլմանների դեմ ճնշումների խստացումն իրականացվել են տարբեր ձևերով, որոնցից են մզկիթների հրկիզումը, իսլամական պաշտամունքի վայրերի վրա իրականացվող  հարձակումները, մուսուլմանների և նույնիսկ միջինարևելյան  արտաքին ունեցող ոչ-մուսուլմանների դեմ ֆիզիկական ու հոգեբանական  հարձակումը և կրթության ու աշխատանքի բնագավառում իսլամի հետևորդների հանդեպ խտրականությունը: Իհարկե ԱՄՆ-ում իսլամատյացության հողի վրա իրականացվող բոլոր քայլերը համընթաց են արևմուտքի կողմից գործադրվող իսլամատյացության ընդհանուր քաղաքականությանը: Իսլամաֆոբիայի այս ալիքի դիմաց ԱՄՆ-ում տարբեր կրոնների հոգևոր առաջնորդների համաժողովի նման միջոցառումները կարող են որպես խորհրդանշանական քայլեր սատարել ԱՄՆ-ի մուսուլմանների համայնքի հովանավորմանն ու նաև իսլամատյացության դեմ պայքարելու ւ և մուսուլմանների դեմ ճնշումները նվազեցնելու համար ուղիներ գտնելուն: