ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկընտրանքի առջև կանգնած Հայաստանն ընդունեց խոհեմ որոշում
Ռուսաստանի սպառնալիքներից հետո, Հայաստանի կառավարությունը հրաժարվեց ռուս քաղաքացուն հանձնել ԱՄՆ-ին:
Հայաստանի հանրապետության կառավարությունը մի հայտարարություն տարածելով բացառեց Երևանում կալանավորված ռուս քաղաքացուն ԱՄՆ-ին հանձնելը: ԱՄՆ-ն Երևանից պահանջել էր Միրոնովին հանձնել իրեն:
Երևանում այդ գործով զբաղվող դատարանը ազատ արձակեց 30-ամյա ծրագրավորող Սերգեյ Միրոնովին, ով կալանավորվել էր ԱՄՆ-ի պահանջով:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահների կողմից ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը կասկածվում էր զենքի անօրինական վաճառքի և փողերի լվացման մեջ:
ԱՄՆ-ն պետք է 40 օրվա ընթացքում հավաստի փաստեր ներկայացներ Միրոնովին առաջադրված մեղադրանքներն ապացուցելու համար:
Չնայած Երևանի կառավարության այդ որոշումն ընդունվել է ՌԴ պաշտոնական ու ոչ-պաշտոնական սպառնալիքների արդյունքում, բայց դա նշանակում է,որ Երևանի կառավարությունը դեռ հույսեր է կապում ՌԴ-ի աջակցությունների հետ: Իրողությունն այն է,որ Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ-ի միջնորդությամբ գտնվում է չափազանց զգայուն պայմաններում և թշնամի երկրների ցանկացած տեղաշարժ կարող է ճակատագրական լինել երկու երկրի համար: Ինչպես որ ՌԴ պաշտոնյաներն են հայտարարել՝ այս պայմաններում ԱՄՆ-ի հետ Հայաստանի ներդաշնակությունը կարող է այս երկրի վնասին լինել:
Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի անվտանգության պաշտոնյաներ տարբեր երկրներում մի քանի ռուս քաղաքացիների գաղտնի կերպով տեղափոխել են այդ երկիր և բազմաթիվ մեղադրանքներ առաջադրելով երկարատև ազատազրկման են դատապարտել նրանց:
ՌԴ կառավարությունը բազմիցս դատապարտել է ԱՄՆ-ի քայլերը և միջազգային օրենքներին դեմ է համարել դրանք: Ի դեպ Ռուսաստանի պաշտոնյաները նախազգուշացրել էին Հայաստանի կառավարությանը, որ եթե ընթացք տա ռուս ծրագրավորող Սերգեյ Միրոնովին ԱՄՆ-ին հանձնելու Վաշինգտոնի ճնշումներին, պետք է Մոսկվայի համապատասխան արձագանքին սպասի:
Հայաստանից պահանջելով ռուսաստանցի Սերգեյ Միրոնովի արտահանձնումը՝ ԱՄՆ-ը փորձում է գժտեցնել Մոսկվային և Երևանին, ասել էր Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը:
Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը նկատի կունենա դա՝ Սերգեյ Միրոնովին ԱՄՆ արտահանձնելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս:
Հաշվի առնելով Ռուսաստանի պաշտոնական ու ոչ-պաշտոնական հակազդեցությունները , փորձագետները համոզված են ,որ Երևանը դեմ գնալով ԱՄՆ-ի պահանջին ,խոհեմ որոշում է կայացրել :
Որոշ փորձագետներ համոզված են ,որ այդ և նմանատիպ այլ պատճառաբանություններ կարող են տարաձայնություններ առաջացնել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ,ինչից կարող են մեծապես տուժել Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը:
Նման իրադարձություն տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսին Վրաստանի պարագային: Որոշ վերլուծաբանների խոսքերով՝ այդ երկիրը արևմուտքի ու արևելքի միջև ձեռքից ձեռք է անցնում: Երևանը ելնելով այդ նկատառումներից ընթացք չտվեց ԱՄՆ-ի պահանջին: