Բարոյականությանը զուգահեռ երկրի պաշտպանական կարողության ընդլայնումն անվիճելի իրավունք է
Պաշտպանողական ու հարձակողական կարողության ընդլայնումն ԻԻՀ-ի անվիճելի իրավունքն է:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ և ուժերի գլխավոր հրամանատար ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրն Իրանի զինված ուժերի արդիական, տեղական ու գիտահեն տեխնոլոգիաները դիտելով, Իրանի պաշտպանության նախարարի, պատասխանատուների, հետազոտողների ու փորձագետների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Իրանի երիտասարդ գիտնականները կարողացել են հատել գիտության եզրերը և այս ընթացքը պիտի շարունակվի, քանզի ցանկացած ոլորտում առաջադիմությունը հող է պատրաստում այլ բաժիններում նոր առաջադիմության համար:
Անվտանգությունը հիմնված է երկու տարրերի վրա: Առաջինը պաշտպանական արդյունաբերության բնագավառում գիտության ու մասնագիտության տիրանալն է ու եթե որևէ երկիր դրանից զուրկ կամ նույնիսկ տկար լինի պաշտպանական ոլորտում կախվածության ու դրանից ակունք առնող վնասների ենթակա կդառանա: Այս իրավիճակն այսօր նկատվում է Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ երկրների մոտ, որոնք այս նվաստացուցիչ կախվածության ապացույցն են համարվում: Պաշտպանական ու հարձակողական հզորության երկրորդ տարրը պաշտպանական կարողությունների միատեղումն է բարոյականության հետ: Գուցե ռազմական հարցերի որոշ տեսաբանների համոզմամբ բարոյականությունը չի կարող մեկտեղվել միլիտարիզմի հետ: Սակայն այս տեսակետը լիովին հակասում է այն գաղափարախոսությանը, որը հզորությունը մեկնաբանում է որպես ոտնձգողի դիմակայմանն ուղղված պաշտպանություն, որտեղ նաև կարելի է հարձակվողի դերում հայտնվել: Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը պարզաբանելով այս երկու դիտանկյունների միջև ընկած տարածությունը նշել է. «Այս աշխարհում, որտեղ իշխում են բռնատիրությունը և բարոյական նվազագույն նորմերը, անխիղճ ու անմարդկային ուժերը, որոնք չեն սարսափում անմեղ մարդկանց սպանելուց ու նրանց երկրները ոտնձգելուց, պաշտպանական ու հարձակողական արդյունաբերության ընդլայնումը միանշանակ բնական է, քանզի քանի դեռ այդ ուժերը չեն զգացել երկրի հզորությունը, անվտանգություն չի կարող հաստատվել»:
պաշտպանական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ ԻԻՀ-ի համակարգի դիտանկյունից կարևոր կետ է համարվում ռազմական ոլորտում բարոյականության հարգումը: Այդ պատճառով էլ պաշտպանական կարողության ընդլայնման ուղղությամբ Իրանի առաջընթացում սահմանափակումներ կան և քիմիական ու միջուկային զենքերի պես մասսայական կոտորածի զենքերը կրոնական ու հավատամքային սկզբունքների համաձայն արգելված են:
Մեծահարգ առաջնորդի մատնանշած մյուս կետը վերաբերում է պաշտպանական սարքերի գնմանը: Նա անդրադառնալով որոշ երկրներից Իրանի կատարած պաշտպանական գնումներից տիրակալ ուժերի անհանգստությանն, ասաց. «Խոհեմության ու արդարոթյան հավակնորդ այդ ուժերը, որոնք դատում են պաշտպանական որոշ սարքերի տիրանալու համար այլ երկրների բարոյական արժանիքների մասին, իրենք հավատարիմ չեն այդ բարոյական սկզբունքերից որևէ մեկին»:
Ընդհանուր առմամբ անվտանգության ցուցանիշների ձևավորման հարցում պաշտպանական ու հարձակողական հզորությունն առաջին խոսքն է ասում: Հետևաբար Իրանն ապահովելու համար իր պաշտպանական կարիքները բացի պաշտպանական արդյունաբերությունը տեղական դարձնելուց, որոշ պարագաներում էլ պաշտպանական համակարգեր գնելով փաստորեն վերցնում է այն քայլերը, որոնք անհրաժեշտ է համարում իր պաշտպանական կարողության ընդլայնման համար: