Սաուդյան Արաբիայի հակաիրանական անհիմն հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i33055-Սաուդյան_Արաբիայի_հակաիրանական_անհիմն_հայտարարությունները
Միջինարևելյան տարածաշրջանում արդեն մոտ մեկ տասնամյակ տիրում է համատարած քաոսային վիճակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2016 15:57 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի հակաիրանական անհիմն  հայտարարությունները

Միջինարևելյան տարածաշրջանում արդեն մոտ մեկ տասնամյակ տիրում է համատարած քաոսային վիճակ:

 

Որոշ վերլուծաբաններ համոզված են ,որ այդ անմխիթար վիճակում արաբական երկրները վերահսկողությունից դուրս են գալիս: Այդ վիճակի շարունակումը ծանր հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի ժողովուրդների  և համաշխարհային անվտանգության ու կայունության համար: Սակայն ի՞նչ գործոններ  ու գործակալներ են դեր ունեցել նման վիճակի առաջացման հարցում:

Տարածաշրջանում իշխող վարչակարգերի բռնատիրությունը, քաղաքական, գաղափարական  ու հասարակական  էլիտայի ցրվածությունը, միջկրոնական, էթնիկական , ազգամիջյան ու թայֆայական բախումների սրումը համարվում են այս իրավիճակի պատճառները: Դրանք նաև քաղաքական ու անվտանգության անկայունության պատճառ են դարձել:

Այս ամենին զուգահեռ, հայտնվեց ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումը, որը կրոնի անվան տակ բռնության սերմեր ցանեց: Արդյունքում ԱՄՆ-ն  միջամտեց տարածաշրջանային զարգացումներին ինչը հանգեցրեց այսօրվա քաոսային իրավիճակին:

Քաղաքականության աշխարհում կա մեկ սկզբունք ,որը չպետք է շրջանցել : Այդ սկզբունքն ասում է.-Կարելի է սկսել մի պատերազմ  կամ ճգնաժամ բայց փաստորեն  հնարավոր չէ պատերազմն ու ճգնաժամն ավարտել այնպես ինչպես ուզում ենք,ինչը նկատելի է Եմենի պատերազմում:

Սաուդյան Արաբիան նույնիսկ փորձեց, նավթի լծակով Իրանի դեմ տնտեսական պատերազմ շղթայազերծել : Նավթի գներում ճգնաժամ հարուցելով Սաուդյան Արաբիան քաղաքական նպատակներ հետապնդեց,բայց այսօր նույնիսկ ինքը չի կարողանում փրկվել այդ ճգժնաժանի հետևանքներից: Սակայն Սաուդյան Արաբիան այնուամենայնիվ դեռ շարունակում է իր վտանգավոր խաղը:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար՝ Ադել Ալ Ջոբայրը Պեկինում կրկնելով ԻԻՀ դեմ իր անհիմն հայտարարությունները , Իրանին մեղադրել է տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին օգոստոսի 31-ին հակազդելով Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի անհիմն հայտարարությանն ասել է.«Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները, որ  իրենց թույլ տված ռազմավարական ահավոր սխալների պատճառով հայտնվել են ահաբեկչության արյունալի ճահճում , ավելի լավ է Իրանի դեմ անհիմն հայտարարությունների ու հուսահատական կանչերի  փոխարեն փորձեն իրենց քաղաքականությունը բարեփոխել»:

Թռուցիկ հայացք նետելով տարածաշրջանի իրադարձություններին և Սաուդյան Արաբիայի հարուցած ճգնաժամերին , կնկատենք ,որ տարածաշրջանի երկրները լուրջ վնաս են կրել  Սաուդյան Արաբիայի ստեղծած անապահովության պատճառով: Այդ երկրներից որոշները հայտնվել են քաոսային վիճակում: Միջինարևելյան տարածաշրջանը ներկայումս գտնվում է պատմության վատթարագույն շրջանում , որովհետև երբեք այսքան ավերածությունների , միլիոնավոր մարդկանց սպանությունների ,վիրավորների ու փախստականների ականատեսը չի եղել: Այս քաոսային վիճակում հաղթողը մեկն է՝ Իսրայելի ռեժիմը, ով տարածաշրջանի որոշ երկրների սխալներից օգտվելով առաջ է մղում իր նպատակները: