Էրդողանը վերստին կարևորել է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումը
Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության մասին:
Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտու ստեղծման մասին առաջարկը Էրդողանն այս անգամ այլ կերպ է ներկայացրել: Նա Սիրիայում անվտանգության գոտու ստեղծումը պայմանավորել է գերտերությունների համաձայնությամբ:
Թուրքիայի նախագահն այս առաջարկությունը ներկայացրել է Ռուսաստանից պաշտոնապես ներողություն խնդրելուց հետո: Սակայն Ռուսաստանը դեռ տարակուսանքով է նայում Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման մասին Թուրքիայի առաջարկին:
Իրոք որն է Թուրքիայի իրական նպատակը Սիրիայի հյուսիսում և իր երկրի հետ սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտի ստեղծելու համար:
Նախքան Անկարա-Մոսկվա հարաբերությունների մթագնելը և Թուրքիայում անհաջող հեղաշրջումից առաջ, Թուրքիայի պաշտոնատարները հայտարարել էին, որ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելով, մտադիր են պատնեշ կառուցել դեպի Եվրոպա սիրիացի փախստականների հոսքը կանխելու համար:
Ներկա դրությամբ, Թուրքիան ըստ երևույթին ձգտում է Սիրիայում բարեփոխել իր քաղաքականությունը, որի շրջադարձային կետն է հանդիսանում հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացած անհաջող հեղաշրջումը:
Հատկապես որ այս անգամ Թուրքիայի պաշտոնատարները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիսային շրջանների վրա գրոհելու նպատակը եղել է պայքարը ԻԼԻՊ-ի ուժերի և քուրդ աշխարհազորայինների դեմ :
Իրողականում, Թուրքիան տարիներ շարունակ փորձել է է Սիրիայի հողում անվտանգության գոտի ստեղծել:Նրա այդ պահանջին միշտ ընդդիմացել են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:
Ներկայումս, Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումները և սիրիացի քրդերի հաղթանակը ավելի են խորացրել Թուրքիայի մտահոգությունները: Հատկապես որ Մանբեջ քաղաքից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դուրս գալով և քրդերի այդ քաղաք մուտք գործելով, Թուրքիայի կարմիր գիծը համարվող Եփրատ գետի արևմտյան հատվածը հայտնվեց Սիրիայի քրդական ուժերի թիրախում: Անգամ որոշ շրջանակներ ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը գնահատել են Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում թռիչքազերծ և անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի ջանքերի շրջանակում:
Մյուս կողմից, Սիրիայի հյուսիսում քրդերի հզորանալը և այդ տարածքում քրդաբնակ ինքնավարություն ստեղծելը Թուրքիայի անվտանգությանն ուղղված սպառնալիք է համարվում և Թուրքիան խիստ դեմ է դրան:
Ուստի կարելի է ասել, որ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի նպատակն է՝ կանխել քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջխաղացումը և Սիրիայի Քուրդստանի տարածքի կազմավորումը:
Որովհետև այդ դեպքում, Սիրիա-Թուրքիա սահմանի ավելի քան 80 տոկոսը կհայտնվի քրդերի ձեռքում: Ուստի Թուրքիան ձգտում է տարածքային սահմանափակումներ առաջացնել քրդերի համար: Այդ հարցը վերջերս ներկայացվել է որպես քրդերի աշխարաքաղաքական մեկուսացում: Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելով, Թուրքիայի պաշտոնատարները ձգտում են սահմանամերձ քաղաքները պահպանել քրդերի ներկայության հավանական սպառնալիքներից և պահպանել Սիրիայում Թուրքիայի կողմից հովանավորվող ուժերի միջև կապը:
Այս բոլորն այն նպատակներն են, որ Անկարայի պաշտոնատարները հետապնդում են այսպես կոչված փախստականների մուտքը Թուրքիա և եվրոպական երկրներ կանխելու անվան տակ: