Իրանի պաշտպանական արդյունաբերությունը հիմնված է տեղական արտադրության վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i36943-Իրանի_պաշտպանական_արդյունաբերությունը_հիմնված_է_տեղական_արտադրության_վրա
Չնայած անարդար շրջափակումներին ու ճնշումներին, ներքին մասնագետների և Սրբազան պատերազմի փորձի շնորհիվ, Իրանն արդիական զինտեխնիկաների արտադրման ոլորտում ինքնաբավության է հասել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2016 08:41 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանական արդյունաբերությունը հիմնված է տեղական արտադրության վրա

Չնայած անարդար շրջափակումներին ու ճնշումներին, ներքին մասնագետների և Սրբազան պատերազմի փորձի շնորհիվ, Իրանն արդիական զինտեխնիկաների արտադրման ոլորտում ինքնաբավության է հասել:

Սրբազան պաշտպանության շաբաթվա ընթացքում պաշտպանական տասնյակ արտադրանքների շնորհանդեսից  մեկ շաբաթ անց, շաբաթ օրը Թեհրանում կայացել է «Սաեղե»  անօդաչու թռչող սարքի շնորհանդեսը:  Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար ՝ Ալի Շամխանիի նժշել է, որ այս ԱԹՍ-ի արտադրմամբ, այսուհետ Իրանի սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող թշնամու ստրատեգիական նշանակության նպատակակետերը պահվելու են թիրախում:  Պահակազորի ավիատիեզերական ուժերի հրամանատար՝ բրիգադային գեներալ Ամիր ԱԼի Հաջիզադեն  միջոցառման ժամանակ, ասել է .-«Այս ոլորտում Իրանի միակ մրցակիցն ԱՆ-ն է»:

 ԱԹՍ-ները համարվում են ԻԻՀ կանխարգելիչ ուժի գլխավոր մասը,  և վերջին տարիներին իրանցի մասնագետները կարողացել են բավարարել ներքին պահանջարկը և նույնիսկ գրավել  Ռուսաստանի ու Գերմանիայի նման երկրների ուշադրությունը: Իրանի երկնքում RQ170 ամերիկյան գերարդիական սարքերի և երկու տարի առաջ «Հերմես» իսրայելական սարքերի խոցելուց հետո, իրանցի մասնագետների գործունեությունը նոր փուլ թևակոխեց: 

 Իսլամական հանրապետության հիմնադիր՝  լուսահոգի Իմամ Խոմեյնիի և Մեծահարգ առաջնորդի խորհուրդների շնորհիվ, այսօր Իրանում ճանապարհ է հարթվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում ինքնաբավության հասնելու համար: Ուստի Իրաքի կողմից պարտադրյալ պատերազմից շուրջ երեք տասնամյակ անց, դաս քաղելով սպառնալիքներից և դրանք հնարավորությունների վերածելով, զինված ուժերի զգոնության նաև Ն Վ առաջնորդի խորհուրդների  շնորհիվ , Իրանն այնպիսի բարձր մարտունակության է հասել, որն ընդունում են նաև արևմտյան երկրների պաշտոնյաները: Այս բոլորի կողքին, ԻԻՀ-ի պաշտպանական մարտունակության հիմքում ընկած են նաև կրոնական ուսուցումները: Պատմությունը վկայում է, որ Իրանը  երբեք չի եղել հարձակվող, իսկ զարգանալու համար օգտվել է սեփական ուժից: