Մամուլի տեսություն 02-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i36997-Մամուլի_տեսություն_02_10_2016
ՆԱՏՕ-ն պատրաստվում է Իրաքի հետ երկարատև համագործակցության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2016 14:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02-10-2016

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Իրաքի հետ երկարատև համագործակցության:

 

Շարղ

ԻԼԻՊ-ի դեմ ՆԱՏՕ-ի հովանու ներքո

Հորդանանի մայրաքաղաք՝ Ամանի մոտ է գտնվում այն կենտրոնը,որտեղ հատկապես մարզվում են Իրաքի և Միջին Արևելքի երկրների հատուկ նշանակության ուժերը: Այդ հսկայական կենտրոնը 2009 թվականին կառուցվել է Հորդանանի Աբդոլլա Բ.  թագավորի հրամանով:Այս կենտրոնի հետ կապված ուշագրավ է այն փաստը ,որ այդտեղ Իրաքի անվտանգության հարյուրավոր սպաներ ուսումնավարժանքներ են անցկացրել  ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի վերահսկողությամբ: Ինչպես, որ Հուրրիեթ օրաթերթն  է հաղորդել, այդ ջանքերը ոչ միայն կօգնեն Իրաքին՝ ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարում, այլև  այդ երկրին նախապատրաստելու են կանխելու՝  ԻԼԻՊ-ի, Ալ Ղաիդայի և այլ ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներն Իրաքի վրա: Հորդանանում Իրաքի զինվորականներին մարզելու ծրագիրն իրականանում է «Իրաքի համար ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների ստեղծման նախագծի»  և Իրաքի կառավարության  ու ՆԱՏՕ-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում: Ըստ ծրագրի՝ մինչև սույն թվականի հոկտեմբերի վերջը, 350 իրաքցի սպաներ վերապատրաստման դասընթացներ են անցկացնելու:

Ամերիկացի պատասխանատուները հայտարարել են, որ այս ամիս  Մոսուլում հավանաբար սկսեն գործողությունները: Այդ քաղաքի ազատագրմամբ Բաղդադը  կարող է ամբողջությամբ փակել  ԻԼԻՊ-ի էջն այդ երկրում: ՆԱՏՕ-ի կարծիքով 2017 թվականը շատ կարևոր տարի է,քանզի կազմակերպության դաշնակիցներն Իրաքում ավելի քիչ ներկայություն կունենան: ՆԱՏՕ-ի պաշտոնատարներից մեկն ասել է.«Այս ուսուցողական ծրագիրը հետագայում ավելի արդյունավետ է լինելու և մենք համոզված ենք,որ ՆԱՏՕ-ն կարող է բավարարել Իրաքի երկարատև կարիքները»:

Թեև Անկարայի  և Բաղդադի հարաբերությունները վատացել են Մոսուլի մոտ գտնվող ռազմական ճամբարում սուննի խմբերի ուսումնավարժանքների ծրագրի պատճառով, բայց Թուրքիան իր ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար պաշտպանում է ՆԱՏՕ-ին: Այնուամենայնիվ Թուրքիան ընդգծել է,որ Իրաքի ԶՈւ-ներին  պետք է շիա  և սուննի ու այլ էթնիկ խմբերի կողքին ներգրավվել ուսումնավարժանքներում:

---

 

News.am

Գերմանացիները գաղտնի պատրաստվում են Դոնալդ Թրամփի հնարավոր նախագահությանը. Spiegel

Գերմանացի քաղաքական գործիչները պատրաստվում են Դոնալդ Թրամփի հնարավոր նախագահությանը եւ գաղտնի հանդիպումներ են ունենում նրա նաընտրական շտաբի ներկայացուցիչների հետ, հայտնում է Spiegel-ը:

«Թրամփի հաղթանակի դեպքում Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ապագա հարաբերություններից մտահոգված Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները բանակցություններ են վարում նրա խորհրդականների հետ: Պարզ է, որ եթե հանրապետականը հաղթի, Բեռլինի վրա դա կարող է թանկ նստել»,- գրում է թերթը:

Գերմանիայի ԱԳՆ-ը եւ կառավարության անդամները Վաշինգթոնում փորձում են կապեր հաստատել հանրապետականների նախընտրական շտաբի հետ, ընդ որում, եթե Հիլարի Քլինթոնի օգնականների հետ նրանք բացահայտ են հանդիպում, ապա Թրամփի մարդկանց նրանք փորձում են մոտենալ ոչ այդքան ակնհայտ:

Spiegel-ը նշում է, որ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը իրեն ոչ բնորոշ ձեւով Թրամփին անվանել էր ատելության քարոզիչ:

Գերմանացիները մտահոգված են մի շարք հարցերի պատճառով: Թրամփի պլանների մասին հստակ տեղեկություններ ստանալու հիմնական պատճառը այն վախն է, որ ապագա նախագահը կարող է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ լուծարել տրանսատլանտյան դաշինքը, գրում է թերթը:

Բեռլինում  կարծում են, որ Թրամփը հաղթելու դեպքում կհրաժարվի որոշ առավել արմատական հայտարարություններից, սակայն ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը վերաբաշխելու հարցը հաստատ կբարձրացվի, եւ Բեռլինը ստիպված է լինելու փող ծախսել:

Գերմանացիները նաեւ վախենում են իրենց բիզնեսի համար: Ակնկալվում է, որ Թրամփի նախագահության դեպքում ԱՄՆ ՀՆԱ-ն կնվազի, ինչը կարող է անդրադառնալ գերմանացի արտահանողների վրա: