Պաղեստինցիները պահանջում են միջազգային մասշտաբով հետևել գերիների հարցին
Պաղեստինի գերիների ու ազատամարտիկների ասոցիացիայի նախագահը պահանջել է Սիոնիստական ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի գերիների հարցով Արաբական պետությունների լիգայի վերահսկողությամբ նիստ գումարել:
Երկուշաբթի օրը Կահիրեում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար՝ Ահմադ Աբու ալ-Ղեյզի հետ հանդիպումից հետո, Իսա Ղարաղեն արաբական երկրների տեղեկատվության նախարարներին ու մեդիա-կառույցներին կոչ է արել իրենց աշխատանքները կենտրոնացնել պաղեստինցի գերիների հարցի վրա:
«Պաղեստինցի գերիների շարժման» վիճակագրական տվյալներով, ավելի քան 7 հազար պաղեստինցի գտնում է Սիոնիստական ռեժիմի 22 բանտերում , որոնցից 7-ը 30 տարեկանից մեծ են:
Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները մշտապես առթել են միջազգային շրջանակների բողոքները: Այս կապակցությամբ ՄԱԿ-ը ևս բազմիցս բողոքել է Սիոնիստական ռեժիմի դեմ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան(ԳԱ) 1967 թվականից առ այսօր պաղեստինցի գերիների հարցով 187 բանաձև ու հայտարարություն ընդունելով, Իսրայելի ռեժիմին կոչ է արել ազատ արձակել գերիներին և միջազգային օրենքների ու մարդու իրավունքների շրջանակում վերաբերմունք ցուցաբերել նրանց: Սակայն Սիոնիստական ռեժիմը մինչ այժմ ուշադրություն չի դարձրել այդ բանաձևերին: Նման պայմաններում ՄԱԿ-ի ձևական և առանց երաշխիքների բանաձևերը ոչնչով չեն կարող օգնել պաղեստինցի գերիներին ու նրանց փրկել Սիոնիստական ռեժիմի ճիրաններից:
Պաղեստինցի գերիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի բռնությունների շարունակումը և այս ոճրագործ ռեժիմի կողմից միջազգային դաշինքների բացահայտ խախտումը, ծանր պայմաններ են ստեղծել գերիների համար: Սիոնիստական ռեժիմը միշտ փորձել է տարբեր հնարքներով թույլ չտալ պաղեստինցի գերիներին կոչել «Պատերազմական գերիներ»:
Սիոնիստական ռեժիմը պաղեստինցի գերիներին հանցագործ անվան տակ է կալանավորել, նրանց մեղադրելով Երուսաղեմը բռնազավթող ռեժիմի օրենքները խախտելու մեջ: Նման վերաբերմունքով օկուպանտ ռեժիմը նպատակ ունի ամեն կերպ շարունակել իր ռասայական վերաբերմունքը պաղեստինցիների նկատմամբ:
Սիոնիստական ռեժիմը միջազգային շրջանակների լռության ներքո ծավալում է իր ոճրագործությունները պաղեստինցիների հատկապես գերիների նկատմամբ: Փաստորեն գերիները հայտնվել են ճգնաժամային փուլում:
Նման պայմաններում պաղեստինցի գերիները մտադիր են տարբեր եղանակներով աշխարհի ժողովուրդների մոտ բարձրաձայնել իրենց նկատմամբ գործադրող բռնությունների մասին: Այս շրջանակում է գնահատվում պաղեստինցի գերիների գործադուլերի անցկացումը:
Միջազգային շրջանակները սահմանափակվում են միայն Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները բանավոր դատապարտելով: ՄԱԿ-ի պաշտոնյաները ցուցադրական դիրքորոշումներով հանդես գալով հայտարարում են ,որ կառույցը հետամուտ կլինի պաղեստինցի գերիների հարցին: Այդ հայտարարությունն այն դեպքում է կատարվել,երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գազայի հատված և օկուպացված տարածքներ կատարած այցի ընթացքում նույնիսկ չցանկացավ հանդիպել պաղեստինցի գերիների ու նահատակների ընտանիքների ներկայացուցիչների հետ: