Ռոհանիի այցը Կուալա Լումպուր՝ նոր հորիզոն Իրան-Մալայզիա հարաբերություններում
Հարավարևելյան Ասիայի երկրներ այցելության շրջանակում, ուրբաթ առավոտյան, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ժամանել է Մալայզիայի մայրաքաղաք՝ Կուալա Լումպուր:
Երկօրյա այցի շրջանակում, Մալայզիայի բարձրաստիճան պաշտոնատարների հետ քննարկելվու են երկկողմ հարաբերությունները տնտեսական, արդյունաբերական և ռազմական ոլորտներում:
Նախքան Մալայզիա մեկնելը, Ռոհանին այցելել էր Վիետնամ և Հանոյ կատարած իր երկօրյա այցի ընթացքում, տնտեսական համագործակցության երկու փաստաթղթեր են ստորագրվել Իրանի և Վիետնամի միջև:
Հարավարևելյան Ասիայի երկրներ` ԻԻՀ նախագահի այցը կայացել է Իրանի «Հայացք դեպի Արևելք» քաղաքականության շրջանակներում:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ևս կարևորում է այդ քաղաքականությունը: Հետևելով վերոհիշյալ քաղաքականությանը ԻԻՀ նախագահն այցելել է Վիետնամ և Մալայզիա, այնուհետև այցելելու է նաև Թաիլանդ:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ձևակերպել է ասիական երկրների հետ համագործակցության Իրանի քաղաքականությունը և կարևորել է ասիական երկրների հետ հարաբերությունը:
Այդ քաղաքականության շրջանակներում, Հարավարևելյան Ասիան հնարավորությունների մեծ դաշտ է և Իրանն ու Մալայզիան բազում ընդհանրությունների շնորհիվ կարող են օգտագործել այդ հնարավորությունները:
Մալայզիան տնտեսական ու տեխնոլոգիական ոլորտներում բազմաթիվ հաջողություններ ունեցող իսլամական և ասիական պետություն է և ԻԻՀ-ի համար շատ կարևոր է Իրան-Մալայզիա հարաբերությունների ընդլայնումը:
Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը ևս նոր առիթ է ստեղծել «Հայացք դեպի արևելք» քաղաքականության շրջանակներումում տարբեր երկրների հետ Իրանի հարաբերություններն ընդլայնելու համար: Իրանն ու Մալայզիան կարող են պատշաճ կերպով օգտվել միջուկային համաձայնության կնքմանն ընձեռնած հնարավորություններից և նվազագույնի հասցնել սանկցիաների հետևանքները:
Քաղաքական ընդհանուր դիրքորոշումները, կրոնական ու մշակութային ընդհանրությունները և Իրանի ժողովրդի հետաքրքրվածությունն Ասիայի հարավարևելյան երկրներ այցելելու կապակցությամբ, կարևոր գործոններ են Թեհրան-Կուալա Լամպուր համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ:
Տարածաշրջանային ու միջազգային ոլորտներում Իրան-Մալայզիա մերձեցված տեսակետը և ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը ճանապարհ են հարթել մյուս ոլորտներում երկու երկրի համագործակցության համար: Երկկողմ համագորակցությունից բացի, տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում Իրանն ու Մալայզիան կարող են համատեղ շահեր որոնել:
Իսլամական ութ երկրների խմբի անդամ լինելով, Իրանն ու Մալայզիան կարևոր դերակատարություն ունեն իսլամական-տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնման գործում:
Իրանն ու Մալայզիան կարող են կարևոր դերակատարություն ունենալ հալալ արտադրանքների արտահանման գործում:
Զբոսաշրջությունը,մշակութային ու գիտական ոլորտներում համագործակցությունը Իրան-Մալայզիա հարաբերությունների ընդլայնման լավագույն ոլորտներն են հանդիսանում:
ԻԻՀ-ն առաջատար է եղել այդ ոլորտներում և Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործմանը հաջորդած ժամանակները առիթ են ստեղծել Իրանի և ասիական մյուս երկրների ընդհանուր կարողությունների օգտագործման համար: