Ռուսաստանի Դուման կողմ քվեարկեց Սիրիայում այդ երկրի ռազմական մշտական ներկայությանը
Ռուսաստանի Դուման ուրբաթ օրը միաձայն կողմ է քվեարկել Սիրիայի Լաթաքիայում գտնվող Հըմեյմի ավիաբազայում Ռուսաստանի ռազմական ներկայությանը:
Օրինագծի քննարկմանը նվիրված նիստում Դումայի 446 պատգամավորներ դրան կողմ քվեարկեցին: Այս համաձայնագիրը 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրվել էր ռուս ու սիրիացի պաշտոնատարների կողմից և վավերացման համար ներկայացվել էր Դումայում:
Համաձայն այս փաստաթղթի Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ջոկատները անսահանափակ ժամկերով մնալու են Հըմեյմի ավիաբազայում:
Ռուսաստանի Դուման այս որոշումն ընդունելով, ևս մեկ է արել Սիրիայում իր ռազմական երկարաժամկետ ներկայության ուղղությամբ: Ռուսաստանը մինչ այս Սիրիայի ափերին գտնվող Տարտոսում հաստատված իր արտասահմանյան միակ ծովային ռազմական բազան օգտագործում էր Սև ծովում ու Միջերկրական ծովում իր նավախմբի պաշտպանության նպատակով:
Սակայն այսօր ներքին երկարատև պատերազմի մեջ մխրճված Սիրիայում մի այլ ռազմաբազայի տեր դառնալը կարող է Մոսկվային թույլ տալ ընդլայնել իր ռազմական ուժարտասահմանում: Անկասկած Արևմուտքն այդ քայլից գոհ չի լինելու , հատկապես ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն: Ռուսաստանը այս ավիաբազայում մշտական ներկայություն ունենալով, անվտանգության հաստատման և ահաբեկչական խմբերի դեմ պայքարի հարցում Սիրիայի օրինական կառավարությանը նպաստելու ուղղությամբ առավել ջանք է գործադրելու: Այս հարցը ուժերի հավասարությունը զգալի չափերով խախտելու է հօգուտ Սիրիայի բանակի ու կառավարության և ի վնաս ահաբեկչական խմբերի: Ներկայումս Ռուսաստանի գլխավոր նպատակն է, որպես Միջին Արևելքում ու Միջերկրականի ափերին իր գեոպոլետիկական ներկայության միակ կետը պահպանել Սիրիան և նրան օգտագործել Միջին Արևելքի քաղաքական ու ռազմական հավասարությունների վրա ազդելու համար : Նկատի առնելով այն հանգամանքը, որ Տարտոսի ծովային բազան համարվում է արտասահմանում Ռուսաստանի միակ ծովային ռազմաբազան, Մոսկվան նպատակ ունի ամեն գնով պահանել այն:
Միևնույն ժաանակ Սիրիայի տարածքում մեկ այլ ռազմաբազա ունենալը առաջին քայլն է արտասահմանում և աշխարհի ռազմավարական նշանակությամբ տարածքներում նոր ռազմաբազաներ կառուցելու Մոսկվայի քաղաքականության մեջ: :
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը հայտարարել է, որ իր երկիրը քննարկում է Վիետնամի ու Կուբայի պես երկներում իր ռազմական ներկայության վերականգնումը:
Պանկովի ընդգծմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս պահին զբաղված է որոշ երկրներում ռազմաբազաների արձակման կապակցությամբ նախապես ընդունված որոշումը վերանայելով: ԽՍՀՄի փլուզումից հետո, 2000 թվականների սկզբին, Ռուսաստանը ծախսերի, ինչպես նաև աշխարհում իր ռազմական ուժերի թվի կրճատման շրջանակում Կուբայի «Լորդես» և Վիետնամի «Քամ Ռան» ծովային բազայում վայր իջեցրեց իր դրոշները: ՍակայնԿրեմլի իշխանությունները հանգել են այն եզրակացության, որ որպես միջազգային գերուժ համաշխարհային հավասարություններում ազդեցիկ լինելու համար պիտի ռազմաբազաներ ձեռք բերեն աշխարհի ռազմավարական կետերում և հատկապես Ասիայում, Խաղաղական օվկիանոսում, Լատին Ամերիկայում ու Միջին Արևելքում