«Մարդու իրավունքները» դարձել են հնացած պատրվակ հակաիրանական քարոզչության համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i37708-Մարդու_իրավունքները_դարձել_են_հնացած_պատրվակ_հակաիրանական_քարոզչության_համար
Այս օրերին Իրանում մարդու իրավունքների իրավիճակի մասին անհիմն հայտարարությունները դարձել են արևմուտքի հակաիրանական շրջանակների քարոզչության գլխավոր միջոցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2016 15:43 Asia/Tehran
  • «Մարդու իրավունքները» դարձել են հնացած պատրվակ հակաիրանական քարոզչության համար

Այս օրերին Իրանում մարդու իրավունքների իրավիճակի մասին անհիմն հայտարարությունները դարձել են արևմուտքի հակաիրանական շրջանակների քարոզչության գլխավոր միջոցը:

 

Անցած շաբաթ Իրանում մարդու իրավունքների իրավիճակի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցի հրապարակումից հետո, Եվրախորհրդարանը ևս տարածել է հայտարարություն, որի նպատակն է իրականությանը չհամապատասխանող պատկեր ներկայացնելու Իրանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի  վերաբերյալ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անցած շաբաթ Գլխավոր Ասամբլեային ներկայացրած զեկույցում նշել էր,որ վերջին տարիների ընթացքում Իրանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը դարձել են ավելի հաճախակի:

Այժմ նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանը : Այս եվրոպական կառույցը ևս փորձել է միջազագյին հանրությանը ցույց տալ ,որ մտահոգվում է մարդու իրավունքների հարցերով: Նման զեկույցների ու հայտարարությունների հիմքում ընկած են ոչ հավաստի տեղեկությունները ,որոնք հատուկ նպատակներով են մշակվում: Վերոհիշյալ ձևով է հրապարակվել Եվրապառլամենտի արտաքին հարաբերությունների կոմիտեում  «Միջուկային համաձայնությունից հետո ԻԻՀ-ի նկատմամբ Եվրամիության ռազմավարությունը» խորագրով հաղորդագրությունը:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին նշել է.«Եվրապառլամենտն  այդ քայլին գնացել է հակաիրանական շրջանակների քարոզչության արդյունքում»:

Նա ասել է.«Մենք Եվրախորհրդարանի ներկայացուցիչներից ու արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներից ակնկալում ենք,որ իրատեսական մոտեցում ցուցաբերեն նման խնդիրներին և խուսափեն հակաիրանական շրջանակների կողմից տարածվող կեղծ հայտարարություններին տուրք տալուց»:

Եվրախորհրդարանի տարածած հայտարարության մեջ նշված որոշ կետերը չեն համապատասխանում իրականությանը և փաստորեն  հակաիրանական  շրջանակների քարոզչության արդյունք են:

Այդ հնացած ու կրկնվող հայտարարությունները ցույց են տալիս, որ մարդու իրավունքների պատճառաբանելով հակաիրանական  քարոզչությունը ուղեկցում է Իրանաֆոբիայի քաղաքականությամբ, որը նպատակ ունի միջազգային հանրության աչքերում Իսլամական հանրապետության   բացասական պատկեր ստեղծելու: Այդ իսկ  պատճառով Իրանում մարդու իրավունքների հետ կապված հարցերում միակողմանի և անարդար մոտեցում  է  ցուցաբերվում:  

Այն դեպքում ,երբ աշխարհի շատ տարածաշրջաններում ,հատկապես Միջին Արևելքում  ծանր պայմաններ են տիրում  և մարդիկ տառապում են  որոշ երկրների կողմից սանձազերծված  պատերազմների պատճառով, ո՛չ Միացյալ նահանգները և ո՛չ էլ եվրոպական երկրները, ոչ մի դրական քայլ չեն կատարել այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Արևմուտքում մարդու իրավունքներին վերաբերող հարցերում երկակի չափանիշների կիրառումը և քաղաքականացված քայլերը պատճառ են դարձել, որ նրանց դիրքորոշումները քարոզչական ու ցուցադրական բնույթ կրեն և հենց այս գործընթացի արդյունքում միջազգային հանրությունն այլևս չի վստահում մարդու իրավունքների վերաբերյալ Արևմուտքի հայտարարություններին:

Ցուցադրական հայտարարությունները փաստորեն երկրների կողմից մարդու իրավունքների ոտնահարման իրական  փաստեչից ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում,ինչն իրականանում է Իրանի դեմ քարոզչության շրջանակներում: