Թաիլանդում մեկնարկելու է Ասիայի տնտեսական համագործակցության երկխոսության ֆորումը
Երկուշաբթի, հոկտեմբերի 10-ին, Բանկոկում մեկնարկելու է Ասիայի համագործակցության երկխոսության ֆորումի գագաթնաժողովը՝ ասիական 34 երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիշյալ գագաթնաժողովին մասնակցելու է ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին:
Տնտեսական համագործակցությունների ընդլայնումը, ասիական երկրների զարգացումը, մշակութային, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը ասիական այդ ֆորումի գլխավոր նպատակներն են :
Սննդամթերքի արտադրման, էներգետիկ անվտանգության, տեխնոլոգիական նորարարության, մարդկային ռեսուրսների վերապատրաստման ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը Ասիայի տնտեսական համագործակցության երկխոսության ֆորումի երկրորդ նստաշրջանի առանցքային հարցերն են:
Անտարակույս նստաշրջանին մասնակցած 34 երկրների ներկայացուցիչներն ու ղեկավարները ընդհանուր մոտեցման կհանգեն այդ հարցերից յուրաքանչյուրի շուրջ:Դրանց իրագործումը կարևոր դերակատարություն ունի Ասիայի այս հատվածում կայուն զարգացման ուղղությամբ:
Բանկոկի նիստում, ԱՍԵԱՆ-ի անդամ տաս պետությունների ղեկավարների մասնակցությունը վկայում է այդ նիստի կարևոտության մասին:
Հիշյալ նստաշրջանում նախագահների կողմից ստորագրվելու է մինչև 2030 թվականը ասիական երկրների համագործակցության հեռանկարը թեմայով երեք փաստաթղթեր:
Չնայած Ասիական համագործակցության երկխոսության ֆորումի կազմավորումը Թաիլանդի նախաձեռնությունն է եղել և այդ ֆորումն իր աշխատանքն սկսել է 2002 թվականի հունիսին, սակայն այս տարիների ընթացքում երկրներից շատերը կենտրոնացել են տնտեսական զարգացմանը նպաստելու և անվտանգության ու կայուն խաղաղության ապահովման հարցերի վրա:
Երկրների միջև սահմանային ու տարածքային տարաձայնությունները, կրոնական ու ազգային հակասությունները, այդ թվում տարիներ առաջ սահմանների հարցով Թաիլանդի ու Կամբոջայի միջև առաջացած տարաձայնություններն արգելք են հանդիսանում տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման ճանապարհին:
Ի դեպ, դեռևս մի շարք երկրներ, այդ թվում Կամբոջան, Թաիլանդը, Ֆիլիպինները, Վիետնամը և Մյանմարը ելք չեն գտել Ասիայի հարավ-արևելյան շրջանում միլիոնավոր մուսուլմանների վիճակի բարելավման ուղղությամբ:
Միգուցե կարելի է ավարտված համարել 800-ամյա վաղեմություն ունեցող տաճարների պատկանելիության հարցում Կամբոջայի ու Թաիլանդի միջև առկա վեճը, և կարգավորելի համարել տարածքային հարցերով Ինդոնեզիայի ու Մալայզիայի միջև տիրող տարաձայնությունները, սակայն չի կարելի անտեսել Ասիայում ամերիկյան հզոր լոբբին, որ ձգտում է ճեղքվածք առաջացնել ԱՍԵԱՆ-ի երկրների միջև, Չինաստանին ընդդիմանալու նպատակով:
Անտարակույս Կամբոջայի, Մյանմարի, Վիետնամի ու Լաոսի նման պետությունները վայելում են տարածաշրջանային առավելությունները տնտեսական ու անվտանգության վիճակի բարելավման և զարգացման ուղղությամբ:
Չպետք է մոռանալ, որ Ասիական համագործակցության երկխոսության ֆորումը կատարելագործման փուլում է գտնվում և չի կարելի առայժմ մեծ արդյունքներ ակնկալել նրանից: