Էներգետիկայի միջազգային համաժողովը բացառիկ առիթ է Թուրքիայի ու Ռուսաստանի համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38095-Էներգետիկայի_միջազգային_համաժողովը_բացառիկ_առիթ_է_Թուրքիայի_ու_Ռուսաստանի_համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով էներգետիկայի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ուղևորվել էր Ռուսաստան, հոկտեմբերի 10-ին, Ստամբուլում հանդիպում ու զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2016 13:24 Asia/Tehran
  • Էներգետիկայի միջազգային համաժողովը բացառիկ առիթ է Թուրքիայի ու Ռուսաստանի համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով էներգետիկայի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ուղևորվել էր Ռուսաստան, հոկտեմբերի 10-ին, Ստամբուլում հանդիպում ու զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Պուտինն ու Էրդողանն այս հանդիպման ժամանակ տեսակետների փոխանակում են կատարելու տարածաշրջանային ու միջազգային կարևոր հարցերի, այդ թվում Սիրիայի խնդրի կապակցությամբ և զրուցելու են Մոսկվա-Անկարա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Հայացք նետելով կողմերի բանակցություններին ու հատկապես երկու երկրի ղեկավարների միջև կայացած համաձայնություններին պարզվում է, որ էներգետիկայի միջազգային համաժողովը առիթ է ծառայել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, որի ուղղությամբ արդեն որոշ  ժամանակ   ջանքեր են գործադրվում:

Իրականում Ռուսաստանի հետ իր հարաբերությունները վերականգնելու թուրքական կողմի ջանքերը վերադառնում են այն շրջանին, երբ ռուսական ինքնաթիռի խոցվելուց հետո, Անկարայի իշխանությունները   փորձեցին Ռուսաստանի հետ հաշտության համար ինչ-որ ճանապարհ  գտնել:

Այդ գործընթացի մեկնարկը տրվեց Ռուսաստանի նախագահի կողմի` Թուրքիայի նախագահի խնդրած պաշտոնական ներողությամբ: Նշվում է, որ Թուրքիայի նախագահը Պուտինից ներողություն է խնդրել նաև ռուսերեն գրված անձնական նամակով:  

Այնուհետև Էրդողանի ուղևորությունը Ռուսաստան  մեկնաբանվեց որպես Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման համար Անկարայի ծրագրերի գործադրման ու նաև երկու երկրի համագործակցությունների համար նոր շրջանակ բացատրելու մեկնարկ:

Հատկապես որ այդ ամենը տեղի ունեցան եվրոպական պետությունների ու ԱՄՆ-ի հետ Թուրքիայի լարված հարաբերություններին ֆոնին:

Այժմ ասվում է, որ Պուտինի այցը Թուրքիա տեղի է ունենում այն պայմաններում, երբ տարածաշրջանային հարցերի շուրջ բազմաթիվ տարաձայնություններ գոյություն ունեն Անկարայի ու Մոսկվայի միջև, որոնցից են Արաբիայի հետ Թուրքիայի հարաբերությունների ընդլայնումը և Սիրիայի զարգացումների հետ կապված երկու երկրի համագործակցությունների խորացումը:

 Մոսկվան ու Անկարան չեն ցանկանում անտեսել հարաբերությունների վերականգնման համար ստեղծված տնտեսական առիթները: Այլ խոսքով, նկատի առնելով Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական ներքին բարդությունները , տնտեսական նման առիթները միակ դրդապատճառն են, որ երկու երկրներին մղում են դեպի փոխադարձ համագործակցություն:

Թուրքիայում ատոմակայան կառուցելու  Մոսկվային ներկայացված Անկարայի գայթակղիչ առաջարկը, որը կրկին անգամ թրքական շրջանակների կողմից ներկայացվեց Էրդողանի Ռուսաստան կատարած ուղևորության ժամանակ,կարող էր բավարար լինել, որպեզի ռուսական կողմը առավել լրջությամբ սկսի  Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման գործընթացը:

Պուտինի Թուրքիա կատարած ուղևորության ընթացքում «Թուրք-սթրիմ» բնական գազի փոխադրման խողովակագծի նախագծի գործադրման համաձայնագրի ստորագրման ժամանակ ատոմակայանի կառուցման հարցում վատնված ժամանակը փոխարինելու վրա Էրդողանի դրած շեշտը վկայում այդ  մասին:

Ռուսաստանի ու Թուրքիայի միջև քաղաքական տարաձայնությունների համեմատությամբ տնտեսական համագործակցություններին տրված գերադասության ապացույցներից կարող են համարվել նաև Թուրքիա արտահանվող գազի գնի կրճատման հետ Ռուսաստանի համաձայնությունը և Թուրքիայից Ռուսաստան որոշ տեսակի գյուղմթերքի արտահանման արգելքի չեղարկումը:

Եվ չնայած տարածաշրջանային զարգացումների ուղղությամբ Մոսկվայի ու Անկարայի համախոհության վերաբերյալ թուրքական շրջանակների հայտարարությանը, առկա են Թուրքիային անհրաժեշտ գազի ապահովման հարցում Մոսկվա-Անկարա համագործակցությունների հետ կապված մտահոգություններ: Հատկապես որ Ռուսաստանն էներգիայի լծակը տարածաշրջանային դերակատարների դեմ օգտագործելու հարուստ փորձ ունի: