ԱՄՆ-ն հովանավորում է Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից իրականացվող ոճրագործությունները
Այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան խոստովանել է, որ անցած շաբաթ օրը Եմենի Սանայում իրականացրած ոճրագործությունը եղել է կանխամտածված, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քերբին այդ արարքը որակում է Սսուդյան Արաբիայի քաղաքացիների պաշտպանության համար արված քայլ:
Հոկտեմբերի 8-ին, Սաուդյան Արաբիայի կործանիչները Սանայում ռմբակոծեցին Եմենի ՊՆ-ի հոր հուղարկավորության արարողութան վայրը: Հարձակման հետևանքով զոհվեց ու վիրավորվեց շուրջ 900 մարդ:
Հանցագործությունն այնքան սարսափելի էր, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը հանրային կարծիքների ճնշման արդյունքում, դեպքից երկու օր անց հարկադրվեց ցավ հայտնել կատարվածի կապակցությամբ: Անցած երկուշաբթի գիշեր Սաուդյան Արաբիայիում Աբդոլլահ Ալ-Ալ-Մոալեմի գլխավորությամբ ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչությունը ԱԽ-ին հղած նամակում ցավ է հայտնել հարձակման կապակցությամբ:
Սուդյան Արաբիան մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի իր վրա չվերցներ հարձակման պատասխանատվությունը, սակայն հանրային կարծքի ճնշման տակ ու քաղաքական ճնշումների արդյունքում, հարկադրվեց հետաքննող խումբ ստեղծել: Հաշվի չառնելով այն, որ Սաուդյան Արաբիան արդար հետաքննություններ կանցկացնի թե ոչ, հարց է առաջանում. «Իչո՞ւ հենց հացագործը պիտի վարի իր իսկ հանցագործության հետաքննության գործը և այդ հարցով ինչո՞ւ չեն զբաղվում ՄԱԿ-ն ու նրա հիմական ենթակառույցները՝ այդ թվում ԱԽ-ն ու մարդու իրավունքների խորհուրդը և ինչո՞ւ այդ կառույցներից փաստահավաք կոմիտե չի ձևավորվում»:
Կարևոր պատասխաններից մեկն այն է, որ գերտերությունները մասնավորապես ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի հանցագործությունները քննարկելու կամք չդրսևորելուց բացի, հովանավորում են նրա քայլերը: Վերջերս ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին այդ կապակցությամբ անսովոր հայտարարություն էր արել՝ ասելով.«Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից և Սիրիայում ՌԴ-ի կողմից կատարվող միջամտությունները ամբողջությամբ տարբեր են միմյանցից: Ռիադը իր քաղաքացիներին պաշտպանելու համար է այդ քայլին գնացել»:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ևս Սաուդյան Արաբիայի ՊՆ Մոհամմեդ Բեն Սալմանի և ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի հետ կապի ժամանակ Սանայի հարձակումների կապակցության ընդգծել էր ԱՄՆ-ի «խոր մտահոգությունը» և Ռիադին կոչ էր արել «քայյլեր ձեռնարկել` նման դեպքերի կրկնությունը կանխելու համար»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատի խոսնակ Դավինա Շամդեստանին ցավ էր հայտնել այն կապակցությամբ, որ անցնող երկու տարիների ընթացքում ԱՄԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը անկարող է եղել բավարարել Եմենում իրականացվող հանցագործությունների մասին հետաքննություններ անցկացնելու պահանջը:
Այս հայտարարությունները խոսում են այն մասին, որ ՄԱԿ-ի մի շարք ենթայառույցներ ցանկանում են հետաքննել Սաուդյան Արաբիայի կողմից կատարվող ոճրագործությունները, սակայն անկախ գործելու արտոնություն չունեն, քանի որ կախված են մի շարք գերտերությունների այդ թվում նաև ԱՄՆ-իի կամքից:
Եվ սխալ է ակնկալել, որ Սաուդյան Արաբիան արդար հետաքննություն կանցկացնի և հետաքննության արդյունքները չհրապարակելու համար ճնշման կենթարկվի: