Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գրոհը ՝ Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i38440-Սաուդյան_Արաբիայի_և_Թուրքիայի_գրոհը_Իրաքի_ժողովրդական_հավաքազորային_ուժերի_դեմ
ԻԼԻՊ-ի գրավումից Նինվե հյուսիսային նահանգի կենտրոն ՝ Մոսուլի ազատագրման օպերացիայի իրականացման նախօրեին, ստացել Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի դեմ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հարձակումները նոր թափ են ստացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2016 14:46 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գրոհը ՝ Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի դեմ

ԻԼԻՊ-ի գրավումից Նինվե հյուսիսային նահանգի կենտրոն ՝ Մոսուլի ազատագրման օպերացիայի իրականացման նախօրեին, ստացել Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի դեմ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հարձակումները նոր թափ են ստացել:

Հինգշաբթի երեկոյան Ռիադում հրավիրված մամո համատեղ ասուլիսում,   Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներ ՝ Մևլութ Չավուշօղլուն և Ադել Ալ-Ջոբայրը Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի դեմ ուղղված հայտարարություն են արել: Ալ-Ջոբայրն , ում երկիրը համարվում է վահաբականության գաղափարների ու ծայրահեղականության տարածող երկիրը, հայտարարել է, թե ժողովրդական հավաքազորային ուժերը Մոսուլ մտնելու դեպքում , երկրում կարող է նոր  աղետ սկսվել: Իսկ Չավուշօղլուն, որի երկիրի ուժերն առանց Իրաքի կառավարության ու Մոսուլի բնակիչների համաձայնությունը ստանալու, տեղակայվել են քաղաքի մերձակա շրջաններում , Մոսուլի բնակիչներից պահանջել է մասնակցել քաղաքի ազատագրման մարտերին ՝ որպեսզի հարկադրված չլինեն ընտրություն կատարել ԻԼԻՊ-ի կամ ժողովրդական հավաքազորային ուժերի տարբերակների միջև :

Իրաքի ներքին գործերին Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջամտությունն ուղղված է ոչ թե Մոսուլում ԻԼԻՊ-ի դեմ, այլ միտված է ճգնաժամի տևակայմանը և ընթանում է ԻԼԻՊ-ի քայլերին համընթաց: Բոլորի համար պարզ  է Իրաքում Ռիադի և Անկարայի ավերիչ քայլերի էությունը: Ժողովրդական հավաքազորայինների դեմ Բաղդադում Սաուդյան Արաբիայի դեսպանի դիրքորոշումը , նաև Մոսուլում իր ուժերը պահելու հարցում Թուրքիայի պնդումը, լրջորեն խոչընդոտում են Իրաքում ահաբեկչության դեմ իրական պատերազմին: Մոսուլից ԻԼԻՊ-ականներին հեռացնելու և նրանց Սիրիա ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կայացած համաձայնության մասին ռուսական «Ռիա նովոստի» գործակալության տարածած տեղեկությունները վկայում են Իրաքում իր շունչը փչող ԻԼԻՊ-ի հետ Ռիադի համագործակցության մասին: Իրաքում բանակային ուժերի հավաքագրման շնորհիվ, այդ երկրում ԻԼԻՊ-ն իր վերջին շունչն է քաշում և այդ գործընթացում  Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերն անհերքելի դերակատարություն են ունեցել :  Քաղաքական ու կրոնական դեմքերի աակցության շնորհիվ, այդ ուժերը հաջողել են ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Հաշվի առնելով ԻԼԻՊ-ական ահաբեկչության դեմ պայքարում այդ ուժերի ներկայության մեծ ազդեցությունը, Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը ցանկանում են մասնակցել  ձեռքից Մոսուլի ազատագրման գործողությանը: Հավաքազորային ուժերի շարքերում կան շիաներ, սուննի էշիրեթների և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ուժերի ղեկավարության հավաստմամբ, հավաքազորային ուժերի քսան տոկոսը կազմում են սուննիները: Հավաքազորային ուժերը մասնակից են ահաբեկչության դեմ պայքարին : Նրանց շարքերում  բացակայում է թայֆայական մոտեցումը , ինչպես , որ Իրաքում պատերազմի դաշտում , դերակատար են շիաները, սուննիները, քրդերը, եզդիները և իրաքյան մյուս խմբերը: Խումբն իր առջև դրել է մի նպատակ ՝ Մոսուլում ԻԼԻՊ-ի կործանումը: Խմբի ուժերի հետ Մոսուլի բնակիչների համագործակցությունը համարվում է ժողովրդական ուժերի հետ ռազմավարական համագործակցություն, որը միտված է ԻԼԻՊ-ի  ոչնչացմանը: ԻԼԻՊ-ը համարվում է Իրաքում տարբեր խմբերի ընդհանուր թշնամին: Իսկ մոսուլի բնակիչները ևս երկրի բնակիչներն են, որոնք տուժել են ԻԼԻՊ-ի քայլերից: Մոսուլի բնակիչների փրկողն իհարկե Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների խոսքերը չեն : ԻԼԻՊ-ից փրկվելու համար մոսուլի բնակիչների միակ հենարանն են բանակային և ժողովրդական հավաքազորային ուժերը: