Մամուլի տեսություն 19-10-2016
Թեև ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն գնալով ավելի լուրջ երանգ է ստանում հանրապետականների սկանդալային թեկնածու՝ Դոնալդ Թրամփի կողմից արծարծված ընտրախախտումների հարցը:
Համշահրի
Ամեն ինչ ԱՄՆ նախագահական ընտրություններում խախտումների մասին
Թեև ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն գնալով ավելի լուրջ երանգ է ստանում հանրապետականների սկանդալային թեկնածու՝ Դոնալդ Թրամփի կողմից արծարծված ընտրախախտումների հարցը:
Թրամփն իր ելույթում անպես է խոսում ,որ կարծեք թե ինքը հուսահատվել է իր հաղթելուց և նախադրյալներ է պատրաստում ընտրությունների արդյունքները չընդունելու համար: Նա երկու շաբաթ առաջ իր ելույթներից մեկում ամենայն վստահությամբ հայտարարել է ,որ ընտրությունների օրը և դրան նախորդող օրերին ընտրախախտումներ են լինելու:
Նա նաև ասել է.«Հանրապետական կուսակցության ղեկավարները հերքում են այս փաստը, ինչը հիմարություն է»: Politico կայքի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս ,որ անազդեցիկ չեն եղել ընտրակեղծիքների մասին Թրամփի հայտարարությունները, քանզի հարցվողների 41 տոկոսը կասկածում են ընտրությունների առողջ կայացմանը և համոզված են ,որ կարող է ընտրությունները Թրամփի վնասին ընթանան: Մյուս կողմից Թրամփի կողմնակիցների 73 տոկոսը հաստատել են Թրամփի հայտարարությունները և ասել են ,որ Թրամփը կարող է պարտվել ընտրություններում:
Ավելի վաղ ևս առաջ էր քաշվել ԱՄՆ ընտրություններում ընտրակեղծիքների հարցը: 12 տարի առաջ, երբ Ջորջ Բուշը և Ջոն Քերին մրցում էին նախագահի պաշտոնի համար, դարձյալ այդ երկրի որոշ նահանգներում ընտրախախտումների հարցն առաջ քաշվեց: 2004 թվականին դեմոկրատները Օհայո նահանգում ընտրությունների կազմակերպիչներին մեղադրում էին ընտրախախտումների մեջ:
Երկար տարիներ առաջ, 1960 թվականին հանրապետականները դեմոկրատներին մեղադրեցին ընտրախախտումների մեջ: Այդ թվականին Ջոն Էֆ Քենեդիի կառավարությունը Ռիչարդ Նիքսոնի կողմից մեղադրվեց Տեխաս և Իլինոյ նահանգներում ընտրակեղծիքներ կազմակերպելու մեջ:
Թրամփը վերջերս անգամներ հայտարարել է, որ երկրի մասշտաբով ընտրախախտումների հավանականությունը շատ մեծ է: Նա նաև ասել է.« .«ԱՄՆ Կոռումպացված ԶԼՄ-ները փորձում են հօգուտ դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ կեղծել ընտրությունները»: ԱՄՆ սկանդալային թեկնածուն իր բարոյական վարքագծի դեմ ուղղված մեղադրանքների պատճառը վերագրելով լրատվամիջոցներին ասել է.«Ես մասնակցում եմ այնպիսի ընտրապայքարի ,որում իմ կարծիքով, ընտրակեղծիքներ կլինեն հօգուտ իմ մրցակցի»:
Թրամփի և նրա հովանավորների ներկայացրած մեղադրանքներին հակադարձել են Հանրապետական կուսակցության ազդեցիկ դեմքեր, այդ թվում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ՝ Փոլ Ռայանը: Նա հերքել է Թրամփի այդ հայտարարությունները: Օհայո նահանգի ընտրությունների կազմակերպման պատասխանատուն ,որը Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամներից է,երեկ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է.«Թրամփը անպատասխանատու հայտարարություն է արել: Ես Օհայո նահանգի ընտրությունների պատասխանատուն եմ և Նման փաստ չկա մեզ մոտ արձանագրված»,նշել է նա:
--
Armtimes.com
Սիրիան Ղրիմը ճանաչել է որպես Ռուսաստանի անբաժանելի մաս
Սիրիայի կառավարությունը Ղրիմը ճանաչում է որպես Ռուսաստանի անբաժանելի մաս: Այսօր ռուսական Sputnik գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի խորհրդարանի նախագահ Հադիա Աբասը:
Նա հիշեցրել է, որ Խորհրդային Միության օրոք Ղրիմը եղել է Ռուսաստանի մաս եւ հանրաքվեի արդյունքներով «վերադարձել է իր ակունքներին»:
«Թերակղզու բնակիչները որոշել են վերամիավորվել իրենց երկրի հետ: Մենք ճանաչում ենք, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության անքակտելի մասն է»,- նշել է Հադիա Աբասը:
Այսպիսով, Սիրիան առաջին երկիրն է, որը Ղրիմը պաշտոնապես ճանաչում է որպես Ռուսաստանի մաս: Այնուամենայնիվ, մինչ այժմ տարբեր երկրների առանձին երկրամասեր եւս Ղրիմը ճանաչել են Ռուսաստանի մաս: Մի շարք երկրների ղեկավարներ եւս անուղղակիորեն Ղրիմը ճանաչել են որպես Ռուսաստանի մաս:
1954 թվականին Ուկրաինային փոխանցված Ղրիմը Ռուսաստանի հետ վերամիավորվել է 2014 թվականի մարտին թերակղզում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների հիման վրա:
---
Galatv.am
Թրամփը հայտնել է, որ մինչ իր երդմնակալության արարողությունը,
հնարավոր է, հանդիպի Պուտինի հետ
«ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը չափից դուրս կոշտ է արտահայտվում Ռուսաստանի հասցեին, նաեւ նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում՝ մինչ երդմնակալության արարողությունը, հնարավոր է, հանդիպի նախագահ Պուտինի հետ»,-գրում է The New York Times-ի թղթակից Մեգի Հաբերմանը:
«Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը եւ Քլինթոնը չափից դուրս ագրեսիվ կերպով են հարձակում գործում Պուտինի վրա»: «Նրանք միշտ վիրավորում են Պուտինին: Ես ուզում եմ ասել՝ զարմանալի չէ, որ նա տանել չի կարողանում Օբամային եւ Հիլարի Քլինթոնին: Դա լուրջ խնդիր է»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի թեկնածուն ավելացրել է. «Կարիք չկար Ռուսաստանի մասին այդպես արտահայտվել: Նա կրկին ենթադրու՞մ է, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ի դաշնակիցը դառնալ «Իսլամական պետության» դեմ պայքարում»:
Թրամփը պնդել է, որ Պուտինը չի սիրում եւ չի հարգում Օբամային, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա բարդություններն անվանել է «իրական աղետալի իրավիճակ»:
«Եթե նոյեմբերի 8-ին ես հաղթանակ տանեմ, ապա ենթադրում եմ, որ կհանդիպեմ Պուտինի հետ՝ մինչ իմ աշխատակազմի ձեւավորման գործընթացի մեկնարկը»,-հայտարարել է Թրամփը:
Սակայն, ինչպես նշում է լրագրողը, Թրամփը Մոսկվայի հետ հարաբերությունների որեւէ ռազմավարություն չի առաջարկել:
Աղբյուր՝ The New York Times
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
---