Մամուլի տեսություն  19-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i39175-Մամուլի_տեսություն_19_10_2016
Թեև ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական  ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն գնալով ավելի լուրջ երանգ է ստանում հանրապետականների սկանդալային թեկնածու՝ Դոնալդ Թրամփի կողմից արծարծված ընտրախախտումների հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2016 15:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  19-10-2016

Թեև ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական  ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն գնալով ավելի լուրջ երանգ է ստանում հանրապետականների սկանդալային թեկնածու՝ Դոնալդ Թրամփի կողմից արծարծված ընտրախախտումների հարցը:

 

Համշահրի

Ամեն ինչ ԱՄՆ նախագահական ընտրություններում  խախտումների մասին

 

Թեև ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական  ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն գնալով ավելի լուրջ երանգ է ստանում հանրապետականների սկանդալային թեկնածու՝ Դոնալդ Թրամփի կողմից արծարծված ընտրախախտումների հարցը:

Թրամփն իր ելույթում անպես է խոսում ,որ կարծեք թե ինքը հուսահատվել է իր հաղթելուց և նախադրյալներ է պատրաստում ընտրությունների արդյունքները չընդունելու համար: Նա երկու շաբաթ առաջ իր ելույթներից մեկում ամենայն վստահությամբ հայտարարել է ,որ  ընտրությունների օրը և դրան նախորդող օրերին  ընտրախախտումներ են լինելու:

Նա նաև ասել է.«Հանրապետական կուսակցության ղեկավարները հերքում են այս փաստը, ինչը հիմարություն է»: Politico կայքի կողմից անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս ,որ անազդեցիկ չեն եղել ընտրակեղծիքների մասին Թրամփի հայտարարությունները, քանզի հարցվողների 41 տոկոսը կասկածում են ընտրությունների առողջ կայացմանը և համոզված են ,որ կարող է ընտրությունները Թրամփի վնասին ընթանան: Մյուս կողմից Թրամփի կողմնակիցների 73 տոկոսը հաստատել են Թրամփի հայտարարությունները և ասել են ,որ Թրամփը կարող է  պարտվել ընտրություններում:

Ավելի վաղ ևս առաջ էր քաշվել ԱՄՆ ընտրություններում ընտրակեղծիքների հարցը: 12 տարի առաջ, երբ Ջորջ Բուշը և Ջոն Քերին մրցում էին նախագահի պաշտոնի համար, դարձյալ այդ երկրի որոշ նահանգներում ընտրախախտումների հարցն առաջ քաշվեց: 2004 թվականին դեմոկրատները Օհայո նահանգում ընտրությունների կազմակերպիչներին մեղադրում էին ընտրախախտումների  մեջ:

Երկար տարիներ առաջ, 1960 թվականին հանրապետականները դեմոկրատներին մեղադրեցին ընտրախախտումների մեջ: Այդ թվականին Ջոն Էֆ Քենեդիի կառավարությունը Ռիչարդ Նիքսոնի կողմից մեղադրվեց Տեխաս և Իլինոյ նահանգներում ընտրակեղծիքներ կազմակերպելու մեջ:

Թրամփը վերջերս անգամներ հայտարարել է, որ երկրի մասշտաբով ընտրախախտումների հավանականությունը շատ մեծ է: Նա նաև ասել է.« .«ԱՄՆ Կոռումպացված ԶԼՄ-ները փորձում են հօգուտ դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի՝ կեղծել ընտրությունները»: ԱՄՆ սկանդալային թեկնածուն իր բարոյական վարքագծի դեմ ուղղված մեղադրանքների պատճառը վերագրելով լրատվամիջոցներին ասել է.«Ես մասնակցում եմ այնպիսի ընտրապայքարի ,որում իմ կարծիքով,  ընտրակեղծիքներ կլինեն հօգուտ իմ մրցակցի»:

Թրամփի և նրա հովանավորների ներկայացրած մեղադրանքներին հակադարձել են Հանրապետական կուսակցության ազդեցիկ դեմքեր, այդ թվում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ՝ Փոլ Ռայանը: Նա հերքել է Թրամփի այդ հայտարարությունները: Օհայո նահանգի ընտրությունների կազմակերպման պատասխանատուն ,որը Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամներից է,երեկ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է.«Թրամփը անպատասխանատու հայտարարություն է արել: Ես Օհայո նահանգի ընտրությունների պատասխանատուն եմ և Նման փաստ չկա մեզ մոտ արձանագրված»,նշել է նա:

-- 

Armtimes.com

Սիրիան Ղրիմը ճանաչել է որպես Ռուսաստանի անբաժանելի մաս

Սիրիայի կառավարությունը Ղրիմը ճանաչում է որպես Ռուսաստանի անբաժանելի մաս: Այսօր ռուսական Sputnik գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի խորհրդարանի նախագահ Հադիա Աբասը:

Նա հիշեցրել է, որ Խորհրդային Միության օրոք Ղրիմը եղել է Ռուսաստանի մաս եւ հանրաքվեի արդյունքներով «վերադարձել է իր ակունքներին»:

«Թերակղզու բնակիչները որոշել են վերամիավորվել իրենց երկրի հետ: Մենք ճանաչում ենք, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության անքակտելի մասն է»,- նշել է Հադիա Աբասը:

Այսպիսով, Սիրիան առաջին երկիրն է, որը Ղրիմը պաշտոնապես ճանաչում է որպես Ռուսաստանի մաս: Այնուամենայնիվ, մինչ այժմ տարբեր երկրների առանձին երկրամասեր եւս Ղրիմը ճանաչել են Ռուսաստանի մաս: Մի շարք երկրների ղեկավարներ եւս անուղղակիորեն Ղրիմը ճանաչել են որպես Ռուսաստանի մաս:

1954 թվականին Ուկրաինային փոխանցված Ղրիմը Ռուսաստանի հետ վերամիավորվել է 2014 թվականի մարտին թերակղզում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների հիման վրա:

--- 

Galatv.am

 

Թրամփը հայտնել է, որ մինչ իր երդմնակալության արարողությունը

հնարավոր է, հանդիպի Պուտինի հետ

 

«ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը չափից դուրս կոշտ է արտահայտվում Ռուսաստանի հասցեին, նաեւ նշել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում՝ մինչ երդմնակալության արարողությունը, հնարավոր է, հանդիպի նախագահ Պուտինի հետ»,-գրում է The New York Times-ի թղթակից Մեգի Հաբերմանը:

«Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարությունը եւ Քլինթոնը չափից դուրս ագրեսիվ կերպով են հարձակում գործում Պուտինի վրա»: «Նրանք միշտ վիրավորում են Պուտինին: Ես ուզում եմ ասել՝ զարմանալի չէ, որ նա տանել չի կարողանում Օբամային եւ Հիլարի Քլինթոնին: Դա լուրջ խնդիր է»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի թեկնածուն ավելացրել է. «Կարիք չկար Ռուսաստանի մասին այդպես արտահայտվել: Նա կրկին ենթադրու՞մ է, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ի դաշնակիցը դառնալ «Իսլամական պետության» դեմ պայքարում»:

Թրամփը պնդել է, որ Պուտինը չի սիրում եւ չի հարգում Օբամային, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա բարդություններն անվանել է «իրական աղետալի իրավիճակ»:

«Եթե նոյեմբերի 8-ին ես հաղթանակ տանեմ, ապա ենթադրում եմ, որ կհանդիպեմ Պուտինի հետ՝ մինչ իմ աշխատակազմի ձեւավորման գործընթացի մեկնարկը»,-հայտարարել է Թրամփը:

Սակայն, ինչպես նշում է լրագրողը, Թրամփը Մոսկվայի հետ հարաբերությունների որեւէ ռազմավարություն չի առաջարկել:

Աղբյուր՝ The New York Times

ԹարգմԷդուարդ Մխիթարյան

---