Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը շարունակում է հակաիրանական հայտարարություններ անել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i39211-Պարսից_ծոցի_համագործակցության_խորհուրդը_շարունակում_է_հակաիրանական_հայտարարություններ_անել
Մի քանի օր է, ինչ սաուդցիներին մոտ կանգնած քաղաքական շրջանակները Սաուդյան Արաբիայի քաղաքականություններին ուղղված քննադատությունները հակակշռի տակ առնելու համար , Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2016 07:21 Asia/Tehran
  • Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը շարունակում է հակաիրանական հայտարարություններ անել

Մի քանի օր է, ինչ սաուդցիներին մոտ կանգնած քաղաքական շրջանակները Սաուդյան Արաբիայի քաղաքականություններին ուղղված քննադատությունները հակակշռի տակ առնելու համար , Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում:

Նրանք ինչպես միշտ Իրանին մեղադրում են տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու մեջ կամ առաջ քաշում Պարսից ծոցի եռյակ կղզիների սեփականատիրության հարցը:

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾՀԽ) վերջին նիստը ևս բացառություն չէր:  Խորհուրդն  իր կլիշե դարձած հաղորդագրության մեջ կրկնել  է իրանական եռյակ կղզիներ՝ «Մեծ ու փոքր թոնբեր»ի և «Աբու Մուսա»-ի սեփականության վերաբերյալ Էմիրությունների անհիմն հայտարարությունը:

Պատմության բոլոր ժամանակաշրջաններում եռյակ կղզիներ՝ Մեծ ու փոքր թոնբերը և Աբու Մուսան եղել են Իրանի տարածքի անբաժան մասը:

Պատմական ու աշխարհագրական բոլոր քարտեզները հաստատում են այդ փաստը:Բազմաթիվ քարտեզներ, այդ թվում 1832, 1892 և 1897 թթ.-ին վերաբերող քարտեզները հաստատում են ,որ Պարսիցծոցյան եռյակ կղզիները պատկանում են Իրանին: Այս կապակցությամբ կան բազմաթիվ այլ փաստեր ու վկայություններ:

Այնուամենայնիվ այդ անհիմն հայտարարությունն արդեն ավելի քան երեք տասնամյակ է ,որ հակաիրանական քարոզչության շրջանակում կրկնվում է  Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾՀԽ) և Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ)  նիստերում կամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

 Պարսից ծոցի պատմության խեղաթյուրումը նորություն չէ  և հաճախ են  կրկնվում Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությունները:  Սակայն կարելի է ասել ,որ այդ բոլոր անհիմն հայտարարությունների նպատակն է հակակաշռի տակ առնել Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված ճնշումները:

Պարսից Ծոցի մի շարք արաբական երկրներ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ միջուկային հարցում այլևս պատրվակներ չունենալով փորձում են իրանաֆոբիա տարածելով իրականացնել իրենց հակաիրանական քայլերը: Առկա տվյալները ցույց են տալիս,որ ներկայումս այդ հակաքարոզչությունը Պարսիցծոցյան տարածաշրջանում հայտնվել է միջազգային ու տարածաշրջանային լարվածությունների ու մրցակցությունների կենտրոնում, հատկապես ,որ արևմտյան Ասիայում քաղաքական ու ռազմական հավասարությունները փոփոխվել են և  տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ռազմական միջամտության ռազմավարության պարտության վերաբերյալ առկա մտահոգությունը պատճառ է դարձել ,որ  Ռիադի դաշնակիցները  նոր դիրքորոշումներ  կիրառեն: Ուստի նրանք փորձում են անվտանգության խնդիրներ հարուցել Իրանի համար: Այդ լարվածությունները բխում են Սաուդյան Արաբիայի համագործակցությամբ վերտարածաշրջանային ուժերի շահերից:

Երեքշաբթի օրը Քիշում լրագրողներին տված հարցազրույցում, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար՝ Ալի Շամխանին ընդգծել է.«Իրանի ժողովուդը  կտրուկ պատասխան է տալու իրանական եռյակ կղզիների սեփականատիրության վերաբերյալ Պարսիցծոցյան որոշ երկրների անհիմն հայտարարություններին»:

«Եռյակ կղզիները Իրանի իսլամական հանրապետության անբաժանելի մասն են»,հստակեցրել է նա: