Մամուլի տեսություն 20-10-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i39277-Մամուլի_տեսություն_20_10_2016
Լաս Վեգասում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի  նախընտրական եզրափակիչ հեռուստաբանավեճը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2016 16:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-10-2016

Լաս Վեգասում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի  նախընտրական եզրափակիչ հեռուստաբանավեճը:

 

Շարղ

Մի քանի քայլ՝ մինչև Սպիտակ Տուն

Հոկտեմբերի 19-ին Լաս Վեգասում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի  նախընտրական հեռուստաբանավեճերի երրորդ եզրափակիչ փուլը:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 19-ին հաղթել է հեռուստաբանավեճի երրորդ փուլում: Այդպես է կարծում ԱՄՆ-ի 15 նահանգներում SurveyMonkey-ի անցկացրած հարցման  մասնակիցների  մեծ մասը։

 

Ըստ հարցման՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում  Քլինթոնը կարող է հավաքել 270 ընտրիչ ձայն: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, ով  հավաքում է ամենաքիչը 270 ընտրիչ ձայն: Սոցհարցման արդյունքներով՝ Հիլիարի Քլինթոնը չորս տոկոսով գերազանցել է հանրապետականների թեկնածուին,ինչի արդյունքում նա կարող է հավաքել 304 ընտրիչ ձայն:

Ըստ այդ տվյալների, հարցվածների 52%-ը գտնում է, որ Քլինթոնն ավելի շահեկան դիրքում էր բանավեճի ժամանակ, իսկ 39%-ը կարծում է, որ հաղթողը Թրամփն է:

Ըստ Washington Times-ի հարցման`  վստահ հաղթանակ է տարել Թրամփը:

Թերթը կարծում է Թրամփ-Քլինթոն հեռուստաբանավեճն ամենակոշտն էր ու լի փոխադարձ մեղադրանքներով նորագույն պատմության մեջ: Բոլոր փուլերում թեկնածուները խստորեն քննադատել են միմյանց:

Ըստ թերթի հարցման, որն անցկացվել է թերթի կայքում, ինտերնետ օգտատերերի 77%-ն առաջին ժամերին քվեարկել է Թրամփի օգտին: Քլինթոնի համար քվեարկել է 17%-ը:

Սակայն, մեկ ժամ անց թվերը մի փոքր փոխվել են և Թրամփի օգտին էր քվեարկել 74%-ը, իսկ Քլինթոնի օգտին` թերթի ընթերցողների 21%-ը։

Հանրապետականների սկանդալային թեկնածու՝ Թրամփը այն նահանգներում է առաջ անցել Քլինթոնից, որտեղ նա կարող է հավաքել ընդամնեը 138 ընտրիչ ձայն:

Սեպտեմբերի սկզբից ի վեր անցկացված սոցհարցման արդյունքները եղել են Հիլարի Քլինթոնի օգտին:

Մինչ այժմ Տեխաս նահանգում անցել է ամենասեղմ մրցակցությունը:Փաստորեն այդ նահանգում անցկացված սոցհարցման արդյունքում Թրամփի և Քլինթոնի օգտին տված ձայների տարբերությունը երկու տոկոս է եղել: Թրամփը շահել է ձայների 44, իսկ Քլինթոնը 42 տոկոսը:

Վերլուծաբանների կարծիքով ընտրություններում հաղթելու համար Թրամփը պետք է արագ քայլեր ձեռնարկի իր դիրքը հանրապետական ընտրողների շրջանում ամրապնդելու համար: Քանի որ Հանրապետական կուսակցության մեծ թվով ազդեցիկ դեմքեր հայտարարել են ,որ չեն աջակցելու Թրամփին : Նրանք նույնիսկ Քլինթոնին են պաշտպանել, ինչը շատ ծանր է Թրամփի համար:

Ընդհանուր առմամբ Քլինթոնի վիճակը ոչ-սպիտակամորթ ընտրողների շրջանում 31 տոկոսով գերազանցում է Թրամփին , իսկ Թրամփը սպիտակամորթ ընտրողների շրջանում գերազանցում է Քլինթոնին: Ամենայնդեպս պիտի ասել ,որ Թրամփի դեմ ուղղված ամենամեծ մարտահարվերը ուսյալ ընտրողների կողմից է:

---

Mews.am

Էրդողանի աչքը Հունաստանի ու Ղարաբաղի վրա է. նրա հայտարարությունը զայրացրել է Հունաստանին

 

Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե քաղաքի (պատմական Տայքը) համալսարանում ելույթ ունենալով՝ ուղղակի տեքստով հայտարարել է, որ թուրքական պետությունն իրենն է համարում այն տարածքները, որոնք անմիջականորեն տեղակայված են Թուրքիայի այսօրվա սահմանների մերձակայքում, գրում է «Վրաստանի հայկական համայնքը»

Էրդողանը մասնավորապես, ասել է. «Մեր երկրի 79 000 000 բնակիչներից բացի գոյություն ունեն եւս միլիոնավոր եղբայրներ, որոնք ապրում են այլ աշխարհագրական շրջաններում, որոնց հետ մենք պատմական կապեր ունենք։ Մեր հետաքրքրությունների բնագավառում են մտնում Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան եւ այլ եղբայրական շրջաններ։ Երբ Թուրքիան կկորցնի իր անկախությունը եւ կկորցնի իր ապագան, այդժամ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վարնան, Արեւմտյան Թրակիան եւ Էգեյան ծովի կղզիները»:

Տվյալ հայտարարությունը առաջացրել է ինչպես Հունաստանի, այնպես էլ Հունաստանի վրացական համայնքի դժգոհությունը։ Մինչդեռ, տվյալ դժգոհությունը Վրաստանում չեն կիսում։ Ավելին, թուրք նախագահի կողմից արված հայտարարության տարածումից անմիջապես հետո վրացական մամուլում սկսվեց Թուրքիայի շահերի փաստաբանությունը, նրա արդարացման քարոզարշավը։

«Իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը հիշատակել է այսպես կոչված «թուրքական աշխարհ»-ի (Misak-ı Millî) մասին եւ նրա սահմանների մեջ մտնող տարածքները։ Այդ համատեքստում նա հիշատակել է նաեւ Բաթումին։ Իր ելույթի ընթացքում Էրդողանը ոչինչ չի ասել Բաթումիում ռեֆերենդում անցկացնելու մասին։ Թուրքական նախագահը հիշատակել է Վրաստանը եւ Բաթումին պատմական անցյալի համատեքստում։ Նա խոսում էր ինչպես ընկերական երկրների մասին», -գրում է վրացական «Լիբերալ» հրատարակչությունը։ Տվյալ հոդվածը վերահրատարակել է վրացական հրատարակչությունների մեծ մասը, եւ թուրքական պահանջների թեման «հայտարարվել է փակված»։

Հարկ է նաեւ նշել, որ չնայած նրան, որ Էրդողանն իր աղմկահարույց հայտարարությունը արել է դեռեւս հոկտեմբերի 15-ին, մինչ օրս ոչ մի վրաց քաղաքական կամ պետական գործիչ չի մեկնաբանել տվյալ հայտարարությունը։ Լռում է նաեւ Վրաստանի ԱԳՆ-ն:

---

 

Armedia.am

 

Մոսուլի ազատագրման գործողությունը նախատեսվածից արագ է ընթանում. Իրաքի վարչապետ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման գործողությունը նախատեսվածից արագ է ընթանում: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար  Ալ- Էբադին, փոխանցում է BBC-ն:

«Այժմ զորամիավորումներն ավելի արագ են մոտենում քաղաքին, քան մենք սպասում էինք և հաշվարկել էինք գործողությունը ծրագրելիս», - ասել է Էբադին:

Իրաքի զինված ուժերը քրդական զորամիավորումների հետ միջազգային կոալիցիայի աջակցությամբ հոկտեմբերի 17-ին սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը, որը 2014 թվականից գտնվում է ԻՊ վերահսկողության տակ: Ֆրանսիայի պաշտպանության նախարարի կարծիքով՝ քաղաքի ազատագրման գործողությունը կարող է մի քանի ամիս տևել: