Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցությունները դադարեցվել են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i39325-Ռուսաստանի_և_Ուկրաինայի_միջև_ռազմական_համագործակցությունները_դադարեցվել_են
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը տեղեկացրել է Մոսկվայի ու Կիևի միջև ռազմական համագործակցությունների դադարեցման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2016 12:58 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցությունները դադարեցվել են

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը տեղեկացրել է Մոսկվայի ու Կիևի միջև ռազմական համագործակցությունների դադարեցման մասին:

Բորիսովն ուրբաթ օրն այս մասին տեղեկացնելով ասել է, որ Ուկրաինայի հետ ռազմական սպառազինության արտադրության բնագավառում աշխատող Ռուսաստանի ռազմական բոլոր համալիրներին մինչև 2018 թվականն անհրաժեշտ սարքերը գնված են և այդառումո  որևէ բարդություն գոյություն չունի: Ուկրաինայի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության վերահաստատումը հնարավոր է լինելու միայն Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով: Ռուսաստանը ռազմական արդյունաբերությանն անհրաժեշտ որոշ սարքերը, այդ թվում` նավերի գազային տուրբինները, ջեթ տեսակի շարժիչները, ինքնաթիռի և ուղղաթիռի մասերն ու որոշ էլեկտրոնային մասեր գնում է Ուկրաինայից: Ղրիմը Ռուսաստանին կցվելուց հետո և 2014 թվականից  ծագած քաղաքական լարվածության հետևանքով, զինասարքերի ոլորտում երկու երկրի համագործակցությունները դադարեցվել են: Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն անցած շաբաթ ընդլայնելով Ռուսաստանի դեմ գործադրված միակողմանի պատժամիջոցները, ռազմական ու արդյունաբերության ոլորտում աշխատող 167 ռուսական ընկերությունների անունները ներառեց պատժամիջոցների ցուցակում:

Նկատի առնելով  Մոսկվայի դեմ Կիևի թշնամական քայլերը, Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում լարվածությունը նոր փուլ է մտել: Իրականում ռազմական ու սպառազինության բնագավառներում հարաբերությունների լիարժեք դադարեցումը հող է նախապատրաստում Մոսկվա-Կիև հարաբերությունների լիարժեք դադարեցման համար, ինչը մինչև նախքան Ուկրաինայում վերջին ճգնաժամի ծագումը չէր կարող կանխատեսել որևէ վերլուծաբան: Վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները մթագնեցին Ուկրաինայում ռուսամետ կառավարության կործանմամբ և Կիևում արևմտամետ  կառավարության իշխանության գալով: Այնուհետև Ուկրաինայի պաշտոնատարները սկսեցին Մոսկվային մեղադրել  այդ երկրի արևելքում ընդդիմությանը սպառազինական ու ֆինանսական հովանավորություն ցուցաբերելու մեջ: Մոսկվան  փոխադարձաբար Կիևի իշխանություններին մեղադրել է Արևմուտքին հետևելու, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն առավել խզելու և  Արևմուտքի, հատկապես` ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ կապեր հաստատելու մեջ:

Ուկրաինան մի քանի անգամ սպառազինական ու ռազմական պատժամիջոցներ է գործադրել Ռուսաստանի դեմ: Դրանց հետևանքով,  Ուկրաինայում  զինասարքեր արտադրողները զրկվել են Ռուսաստանի շահավետ շուկայից : Իրականում Կիևի արևմտամետ կառավարության թշնամական քայլերից ամենաշատը տուժել են ուկրաինական ընկերությունները: Հայացք նետելով վերջին երեք տարիներին Մոսկվա-Կիև հարաբերություններին պարզվում է, որ երկու երկրի հարաբերությունները գնալով առավել սրվել են և կողմերը փորձել են առևտրական, տնտեսական ու քաղաքական բնագավառներում առավել չափերով մեկը մյուսին ճնշման տալ դնել: Միևնույն ժամանակ կանխատեսվում է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունները կշարունակեն մնալ ճգնաժամային պայմաններում: ԱՄՆ-ն ու նրա արևմտյան դաշնակիցները համառորեն որդեգրել են Կիևի արևմտամետ կառավարությանը պաշտպանելու քաղաքականությունը: Բնականաբար Մոսկվան էլ իր շահերի պաշտպանության նպատակով շարունակում է հովանավորել Ուկրաինայի արևելքում հաստատված ընդդիմությանը: Այսպիսով կարելի է կանխատեսել, որ քանի դեռ Ուկրաինայի արևելքում ներկա ճգնաժամին վերջ տալու համար Ռուսաստանի և Արևմուտքի միջև լիարժեք համաձայնություն չի կայացել և Ուկրաինայի հետ կապված Մոսկվայի  պահանջներին բավարարություն չի տրվել, երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը կպահպանվի: