Ռուսաստանի ԱԳ նախարարը քննադատել է արևմուտքի քաղաքականությունները
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու արևմուտքի վարած քաղաքականությունները տարածաշրջանում ահաբեկչության տարածման պատճառ են հանդիսանում:
Լավրովն ուրբաթ օրն անդրադարձել է Միջին Արևելքում Մոսկվայի հետ տարաձայնության վրա արևմուտքի շեշտադրմանն ասելոբ. «ԱՄՆ-ի ու արևմտյան պետությունների քայլերի պատճառով այսօր ահաբեկչական խմբերի սպառնալիքը տարածվել է տարածաշրջանում»:
Նրա ընդգծմամբ Միջին Արևելքի երկրներում արևմուտքի միջամտությունները և իր ժողովրդավարությունը պարտադրելու ջանքերն անկայունացրել են տարածաշրջանն ու աշխարհը: Լավրովն ընդգծել է, որ արևմուտքի միջամտություններով նոր հակամարտություններ ծագելու և իրավիճակի սրման հավականությունը մեծ է և Միջին Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսի դեպքերն այդ միջամտությունների բացահայտ օրինակներից են:
Ահաբեկչության երևույթի կապակցությամբ արևմուտքի քաղաքականությանն ուղղված Լավրովի քննադատություններն արտահայտում են աշխարհում ահաբեկչության տարածման պատճառների մասին Մոսկվայի կողմնորոշումը: Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Միջին Արևելքում արևմուտքի միջամտություններն ահաբեկչության տարածման գլխավոր պատճառներից են: Ռուսաստանը Արևմուտքին մեղադրել է աշխարհին իր արժեքները մեջ: Լավրովը բազմիցս անդրադարձել է Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի նման երկրներում արևմուտքի միջամտություններին, քննադատելով դրանք:
Արևմուտքն ու նրան արաբ դաշնակիցներն ահաբեկչության ու հատկապես դրա թաքֆիրական տեսակի դեմ պայքարի փոխարեն, միայն իրենց նպատակների ու շահերի իրագործման շրջագծում թև ու թիկունք հանդիսացան հիշյալ խմբերին: Արդյունքում ահաբեկիչները կարողացան մեծ ուժ համախմբելով այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնց մասին ավելի վաղ քչերը կարող էին պատկերացնել:
Գուցե կարելի լինի ասել, որ ծայրահեղականության ու դրանից բխող ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ առաջին իրական քայլը ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը սպառնալիք համարելու և դրա դեմ պայքարի անհրաժեշտության շուրջ բոլոր երկրների միաձայնությունը կարող է լինել: Քանի դեռ որոշ երկրներ իրենց շահերի իրագործումը պայմանավորում են ահաբեկչության ու ծայրահեղականության գոյատևմամբ ու տարածմամբ, աշխարհում ավելի շատ ահաբեկչական գործողություններ կիրականացվեն:
Միևնույն ժամանակ արևմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի քաղաքականությունների ու քայլերի դեմ Ռուսաստանի ԱԳ նախարարի խստաոճ քննադատությունը պիտի Արևմուտք-Ռուսաստան հակադրության շրջագծում գնահատել: Այսօր Ռուսաստանն ու Արևմուտքը տարբեր բնագավառներում հակադրության ու բախման մեջ են:
Ռուսաստանը հանգել է այն եզրակացության, որ Արևմուտքն ու հատկապես ԱՄՆ-ն տարբեր քայլեր ձեռնարկելով, այդ թվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ գործադրելով, նպատակ ունի թուլացնել այդ երկիրը: Այդ կետերը նկատի առնելով Մոսկվան ցանկանում է, որ Արևմուտքը վերանայի իր քաղաքականություններն ու քայլերը և Անվտանգության խորհուրդը միջազգային համակարգում ու հատկապես ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում ակտիվ դերակատարություն ստանձնելու ուղղությամբ առավել ջանք գործադրի, որպեսզի այդպիսով այլևս արևմուտքը սանձարձակությունների հնարավորություն չունենա, ինչը հակասում է երկրների անկախության ու ինքնիշխանության, ինչպես նաև այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքներին: