Հեղափոխության մեծարգո առաջնորդը ընդգծել է ճնշումների դեմ պայքարելու անհրաժեշտությունը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպմանը, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ԱՄՆ-ի ծրագրերի ու քաղաքականությունների ձախողմանը: Նա նշել է, որ, նավթի գնի անկումն անկախ երկրների վրա ճնշում գործադրելու միջոց է: Առաջնորդի խոսքերով, ճնշումների դեմ խոհեմ դիմադրությունն անտարակույս հաջողությամբ է պսակվելու:
Մեծապատիվ առաջնորդը նշել է .-«Անցյալում, երբ իսլամական որոշ երկրներ իրենց նավթի հոսքը փակելով, դեմ գնացին Սիոնիստական ռեժիմին, արևմտյան երկրները աղմուկ բարձրացրին՝ նավթը քաղաքական նպատակներին ծառայելու պատճառաբանությամբ: Սակայն այսօր նույն երկրները ՕՊԵԿ-ի որոշ անդամների և տարածաշրջանի մի քանի երկրների ուղեկցությամբ ԱՄՆ-ի հետ համքայլ, նավթը որպես ճնշման միջոց են կիրառում: Սակայն հնարավոր է խելացի քաղաքականություն որդեգրելով և համագործակցություններն ընդլայնելով, հաղթահարել այդ ճնշումները»:
2014 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ին հարկադրեց շուկայում մեծացնել նավթի արտադրաչափը : ՕՊԵԿ-ում սահմանված քվոտայից ավելի արտադրելու հետևանքով, նավթի համաշխարհային գներն անկում ապրեցին: Իսկ այսօր Սաուդյան Արաբիան ալժիրյան նիստում համաձայնել է իր նավթի արտադրաչափն իջեցնել օրական տասը միլիոն 700 հազար բարելից տասը միլիոն 200 հազար բարելի: Այսօր իրավիճակը կարող է փախվել այն դեպքում, եթե նրանք ընդունեն այն իրողությունը, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրների մոտ բացակայում է միասնությունը: Այսպիսով կարելի է ասել, որ միասնության գալու ՕՊԵԿ-ի վերջին որոշումը ճիշտ քայլ է եղել, սակայն առավել կարևոր են հարցերը, որոնց անդրադարձել է հեղափոխության Ն Վ առաջնորդը:
«Ոմանց թվում է , թե ԱՄՆ-ն անպարտելի է , մինչդեռ սա մեծ սխալ է : Վերջին 15 տարիներին ամերիկացիների թույլ տված իրարահաջորդ սխալների հետևանքով, այսօր տարածաշրջանն անելանելի իրավիճակի է մատնվել».-ասել է հեղափոխության առաջնորդը: Իր միջամտողական քաղաքականության շրջանակներում, ԱՄՆ-ն ռազմական սպառնալիքին զուգահեռ օգտվում է տնտեսական լծակներից: Վերջին մեկ տարում Վենեսուլեայի դիմագրաված խնդիրները նոյնպես բխում են այդ քաղաքականությունից:
«ԱՄՆ-ն երկար տարիներ թշնամական քաղաքականություն է գործադրել Վենեսուելայի դեմ: Սակայն մեր ժողովուրդը պայքարեց տնտեսական պատերազմի դեմ և այսօր հետզհետե դուրս է գալիս տնտեսական ճգնաժամից»,-ասել է Մադուրոն, անդրադառնալով վերջին երկու տարիներին նավթի գների կտրուկ նվազմանը:
Ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդն է ընդգծել, Վենեսուլան մեծ ազդեցություն է ունեցել Լատինական Ամերիկայում բռնատիրությանն ուղղված շարժումների վրա, ինչը վկայում է այդ երկրի բարձր կարողության մասին: Այսօր, երբ չմիավորման շարժման նախագահությունն այդ երկրին է փոխանցվել, պարզ է , որ արևմտյան երկրները չեն ցանկանա տեսնել շարժման ակտիվացումը, սակայն անկախ երկրները պիտի հակադրվեն նրա ցանկությանը: