Բաքվում կայացել է Ալիևի և Միսնկի խմբի համանախագահների հանդիպումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 23-ին ընդունել է տարածաշրաջային այցով Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուրլիքին, Իգոր Պոպովին, Պիեր Անդրիեին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ : Հանդիպմանը քննարկվող գլխավոր թեման եղել է Բաքվի և Երևանի կառավարությունների ղեկավարների առաջիկա նիստը և երկու հակամարտող երկրների ղեկավարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը: Բաքվից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան, ապա ԼՂ են այցելելու, որտեղ նրանք քննարկելու են միևնույն հարցերը: Վերջին տարիներին Հայաստանի պետայրերը մշտապես ողջունել են ղեկավարների մակարդակում հանդիպումների կազմակերպումը: Մինչդեռ բաքվի իշխանությունները ներկայիս «Ոչ-պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը գնահատում են Ադրբեջանի ազգային շահերին հակասող ՝ կարևորելով գրավված տարածքների ազատագրումը: Թվում է , թե Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան համարվում է հակամարտող կողմերի համար վերջնագիր: Այցն այն դեպքում է կատարվում , երբ հակամարտող կողմերի միջև սահմանային բախումներ են տեղի ունեցել:
Արևմտյան երկրները ՝ հատկապես ԱՄՆ-ը ջանում է չեղարկել ՝ Երևանի և Բաքվի հավանությանն արժանացած Ղարաբաղի մասին ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինի ներկայացրած նախագիծը: ԼՂ-ի հակամարտության կարգավորման համար երկու վարկած կարելի է կանխատեսել: Առաջինը , որ արևմտյան երկրները ցանկացած ճանապարհով խոչընդոտելու են Պուտինի տարբերակով Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի կարգավորմանը: Երկրոդը ՝ իրականացնել Հռոմի պապի ցանկությունը Բաքու կատարած այցի ժամանակ, երբ Ֆրանցիսկոս պապը փորձեց հայ-ադրբեջանական հակամարտության հարցն առաջ քաշելով, Բաքվի իշխանություններին ներողամտություն քարոզել: Նա խորհուրդ էր տվել փոքր տարածքի պատճառով, չհաժարվել խաղաղությունից:
Փորձագետների համոզմամբ, ղարաբաղյան հարցում կա նաև երրորդ վարկած և դա ՝ Մինսկի խմբի աշխատանքների դադարեցումն ու այն մեկ այլ խմբով փոխարինելն է: Այդ դեպքում, ԼՂ հակամարտությունը վերադառնալու է նախկին տեսքին և երկու հանրապետությունների միջև խաղաղության հաստատման գործընթացին մասնակից պետությունները պետք է ի սկզբանե զբաղվեն հակամարտության կարգավորմամբ: Այդ գործընթացում, մեծ է լինելու պատերազմը վերսկսելու հավանականությունը: