«Արևմուտքը չի ձգտում  ահաբեկչության  թնջուկի կարգավորմանը».Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i39877-Արևմուտքը_չի_ձգտում_ահաբեկչության_թնջուկի_կարգավորմանը_.Ռոհանի
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Տարածաշրջանում ահաբեկչության թնջուկի հարատևման պատճառը արևմտյան պետություններն են ,որոնք  չեն ցանկանում վերջ դնել ահաբեկչությանը»: «Որոշ գերտերություններ ահաբեկչական խմբավորումներին որպես գործիք են օգտագործում` իրենց անօրինական նպատակներն իրականացնելու համար».- ասել է նախագահ Ռոհանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2016 15:07 Asia/Tehran
  •  «Արևմուտքը չի ձգտում  ահաբեկչության  թնջուկի կարգավորմանը».Ռոհանի

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Տարածաշրջանում ահաբեկչության թնջուկի հարատևման պատճառը արևմտյան պետություններն են ,որոնք  չեն ցանկանում վերջ դնել ահաբեկչությանը»: «Որոշ գերտերություններ ահաբեկչական խմբավորումներին որպես գործիք են օգտագործում` իրենց անօրինական նպատակներն իրականացնելու համար».- ասել է նախագահ Ռոհանին:

 

Երկուշաբթի օրը, Իրանի Կենտրոնական նահանգ կատարած այցի ավարտին կայացած մամլո ասուլիսում, լուսաբանելով տարածաշրջանի իրադարձությունների նկատմամբ ԻԻՀ դիրքորոշումները, նախագահ  Ռոհանին ասել է.«Ահաբեկչության հարցում Իրանի դիրքորոշումը պարզ ու հստակ է»:  Նշելով, որ տարածաշրջանում օտարերկրյա  միջամտությունները հակասում են միջազգային սկզբունքներին, Իրանի նախագահն ասել է.«Այս միջամտությունները սրում են տարածաշրջանի իրավիճակը և տարածում անապահովություն»:

ԻԻՀ նախագահի խոսքերով,  որոշ գերտերություններ ահաբեկչության դեմ պայքարի հարցով քաղաքական ներկայացում են կազմակերպել, մինչդեռ այս թնջուկի հետևանքներից զերծ չեն մնալու նաև իրենք:

Նախագահը քննադատել է Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի քաղաքականությունը, նշելով, որ այդ երկրում բացակայում են  հոգևոր ու բարոյական արժեքները:

Արաքում ունեցած ելույթի ժամանակ, Ռոհանին ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի ընտրության մասին  ասել է.«Փաստորեն ընտրությունը տեղի է  ունենալու վատի ու ավելի վատի միջև : ԱՄՆ-ն հայտարարում է,թե ավելի քան 200 տարի է, ինչ այդ երկրում ժողովրդավարություն է տիրում ,մինչդեռ այդ երկրում բարոյական արժեքը ոչ մի տեղ չունի»:

Ավելի վաղ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին  երկրի գիտական էլիտայի  հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր. «Նշանակություն չունի, թե ընտրություններում ով կհաղթի , քանզի այդ ընտրությունը որևէ կերպ չի ազդելու ԱՄՆ-ի վերաբերյալ Իրանի տեսակետի վրա»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ առաջիկա շաբաթներում ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներից մեկը կդառնա այն երկրի նախագահը ,որն ունի իշխանություն, հարստություն , մեծ քանակությամբ ատոմային զենք և աշխարհի խոշորագույն լրատվամիջոցները : Հեղափոխության Առաջնորդը հստակեցրել է, որ մարդու այսօրվա խնդիրների և նյութական գաղափարները փակուղու առջև հայտնվելու հետևանքով,  աշխարհը  նոր խոսք է պահանջում մարդկային ու միջազգային հարցերում:

Երկու տարի առաջ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մի նամակ հղելով արևմտյան երկրների երիտասարդներին , նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է դառնա իսլամ աշխարհի և արևմտյան հասարակության փոխըմբռնման հիմքը՝ անվտանգ ապագա կերտելու ուղղությամբ քայլեր ձռնարկելու համար: «Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական դեպքի հետևանքով  ստեղծված  անապահովության ու տագնապի  և Իրաքի ,Եմենի ,Սիրիայի ու Աֆղանստանի ժողովուրդների երկար տարիներ կրած տառապանքների միջև մեծ տարբերություն կա»,ասված էր մեծարգո առաջնորդի նամակում:

Այս հարցում հիմնական խնդիրը Արևմուտքի կողմից ահաբեկչության նկատմամբ կիրառվող երկստանդարտ քաղաքականությունն է: Քանի դեռ արևմտյան քաղաքականություններում երկակի չափանիշներ են տիրում, և քանի դեռ ահաբեկչությունը նրա հովանավորների կողմից բաժանվում է չափավորական ու ծայրահեղական երկու խմբերի , հնարավոր չէ լուրջ քայլեր ակնկալել Արևմուտքի կողմից ահաբեկչության դեմ պայքարում: Քանզի ահաբեկչության արմատները գտնվում են Արևմուտքի քաղաքականությունների մեջ, որն իրեն համարում է ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիր և   ռասիստական քայլերով փորձում է աղավաղել իսլամի դիմագիծը: