Մամուլի տեսություն 25-10-2016
Ֆրանսիայի իշխանություններն երեկվանից սկսել են ապամոնտաժել Քալե նավահանգստում գտնվող էմիգրանտների ճամբարը:
Համշահրի
Եվրոպայի թուրը էմիգրանտների պարանոցին
Ֆրանսիայում «Ջունգլի» կոչվող փախստականների ճամբարում բախումներ են տեղի ունեցել նրանց և ոստիկանների միջև: Պատճառը ճամբարի տեղահանումն է, որը սկսվել է հոկտեմբերի 24-ին և պետք է տևի երեք օր: Իշխանություններն առաջարկում են փախստականներին գրանցվել և ուրիշ նահանգ տեղափոխվել, որից հետո թույլ կտան կեցության համար ապաստան խնդրել: Ճամբարի տարածքը լքել հրաժարվելու դեպքում փախստականներին կալանք է սպառնում:
Վերջին երկու տարիների ընթացքում Ֆրանսիայի հյուսիսային Քալե քաղաքի մասին հաճախ է խոսվում՝ փախստականների ճամբարի պատճառով ,որտեղ կան հազարավոր ապաստանյալներ ասիական ու աֆրիկյան տարբեր երկրներից:
Մեծ թվով փախստականներ ապաստանել են Ջունգլի կոչվող ճամբարում Բրիտանիա մեկնելու հույսով:
Ֆրանսիայի և Բրիտանիայի պաշտոնատարների միջև շաբաթներ տևող բանակցությունները հանգեցրին Քալեի ճամբարի ապամոնտաժմանը:
Ֆրանսիայի իշխանություններն երեկվանից սկսել են ապամոնտաժել Քալե նավահանգստում գտնվող էմիգրանտների ճամբարը: «Ջունգլի» կոչվող ճամբարում շուրջ 8 հազար մարդ է բնակվում: Նրանց կտեղափոխեն Ֆրանսիայի տարբեր շրջաններում գտնվող փախստականների համար նախատեսված կենտրոններ, ապա հնարավորություն կտան ապաստան ստանալու դիմում գրել: Եթե էմիգրանտները հրաժարվեն, նրանց կարող են արտաքսել:
Գաղթականներին տեղափոխող շուրջ 60 ավտոբուս արդեն դուրս է եկել ճամբարից: Սպասվում է, որ այսօր հնարավոր կլինի «Ջունգլիից» դուրս բերել շուրջ 2500 գաղթականի:
Եվրոպական երկրներում այդ թվում Շվեդիայում, Հունաստանում,Հունգարիայում խիստ օրենքներ են սահմանվում փախստականների նկատմամբ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ներգաղթը «թույն» է անվանում ու հայտարարում, որ Հունգարիային «պետք չէ ոչ մի էմիգրանտ»։ Անցած տարվանից այդ երկիրը փակել է իր սահմանները փախստականների առջև:
Դեպի Եվրոպա փախստականների հոսքի մեկնարկից ի վեր, միակ երկիրը ,որ պաշտոնապես հայտարարել էր,որ ընդունելու է փախստականներին ,դա Գերմանիան է եղել: Փախստականների մեծ մասը կտրելով Միջերկրական ծովը, փորձեցին Հունաստանի ու Իտալիայի տարածքով հասնել են Գերմանիա: Այնուամենայնիվ քանի ամիս անցնելուց հետո, Գերմանիան հայտնվեց փախստականների աննախադեպ հոսքի առջև ու փակեց իր սահմանները: Ի դեպ մի խումբ էլ մտածում էին Բրիտանիայում ավելի լավ ու հանգիստ կյանք ունենալու մասին: Բրիտանիան սահմանված օրենքի համաձայն փախստականներին ամսական գումար է վճարում,ինչը խրախուսում է վերջիններիս,ամեն գնով գնալ այդ երկիր:
News.am
Աշխարհում նավթի համընդհանուր պահանջարկը 2035-ին կնվազի 7 տոկոսով
Աշխարհում նավթի համընդհանուր պահանջարկը 2023–ին կհասցնի իր գագաթնակետին՝ 2015-ի համեմատ մեծանալով 3.3 տոկոսով եւ կազմելով օրական 97 մլն բարել։ Իսկ 2035 թվականին նավթի սպառումը կկազմի օրական 87 մլն բարել, ինչը 7 տոկոսով ցածր է բազային սցենարի ընթացիկ ցուցանիշներից։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նման անկման հիմնական պատճառը կդառնա ինչպես ավտոտրանսպորտի, այնպես էլ էներգետիկ ոլորտում նավթի իրացման կրճատումը։ Զարգացող պետություններում 2015-2035թթ. պահանջարկը կաճի 11 տոկոսով՝ չնայած 2029-ից հետո դրա աստիճանական անկմանը։ Արդյունքում՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների մասնաբաժինը նավթի պահանջարկում կմեծանա ընթացիկ 51 տոկոսից մինչեւ 61 տոկոս։
Չնայած նավթի պահանջարկի կրճատմանը՝ նավթամթերքի սպառման կառուցվածքը էապես չի փոփոխվի։ Մազութի եւ այլ նավթամթերքների գինը կնվազի 5 տոկոսով, կաճի գրեթե բոլոր բաց նավթամթերքների բաժինը շուկայի համապատասխան սեգմենտի զարգացման հետ մեկտեղ։ Շարժիչային վառելիքի պահանջարկը 2035-ին կկրճատվի մինչեւ օրական 39.9 մլն բարելի՝ ի համեմատություն 2015-ի համար օրական 43.2 մլն բարելի։
Նորարարական սցենարում, որը նախատեսում է գրեթե ամբողջական անցում այլընտրանքային մեքենաների, «սեւ ոսկու» դարաշրջանը 2035–ին վրա չի հասնի։
---
Orer.am
ՆԱՏՕ–ն պլանավորում է Բալթյան երկրներում եւ Լեհաստանում բազմազգ գումարտակները 2017-ին բերել օպերատիվ պատրաստականության
Բալթյան երկրներում եւ Լեհաստանում ՆԱՏՕ–ի բազմազգ գումարտակները պետք է 2017-ի հունիսին լիակատար օպերատիվ պատրաստականության հասնեն, ասել է ՆԱՏՕ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այդ գումարտակները պետք է ժամանեն 2017-ի առաջին ամիսներին, իսկ 2017-ի հունիսին հասնեն լիակատար օպերատիվ պատրաստականության»,– ասել է Լյութը լրագրողներին։
Նրա խոսքով՝ մոտ 20 դաշնակիցներ աջակցում են այդ ջանքերին։
«Գումարտակները ղեկավարող 4 երկրներ եւ ՆԱՏՕ–ի 10-12 դաշնակից կմասնակցեն դրան»,– ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Վարշավայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ որոշում էր կայացվել Լեհաստանում ՆԱՏՕ–ի բազմազգ գումարտակներ տեղակայել։
---
Orer.am
Կարծում եմ մենք իրականում հաղթու ենք.Թրամփ
.
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իր կողմնակիցներին հայտարարել է, որ հաղթում է նախագահական քարոզարշավում չնայած իր հանդեպ անարդար վերաբերմունքի, հաղորդում է Associated Press-ը։
Ֆլորիդա նահանգում ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ մամուլը տարատեսակ «սուտ հարցումների» արդյունքներ է հրապարակում, որոնց համաձայն հասարակությունն աջակցում է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին։
«Նման հարցումները, որոնք վկայում են Քլինթոնի առավելության մասին, կոռումպացված համակարգի վերջին երևույթներից է։ Մամուլը ոչ միայն իմ դեմ է, այլ բոլորի դեմ է։ Կարծում եմ՝ մենք իրականում հաղթում ենք»,-հայտարարել Թրամփը։