Պուտինը հերքել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i40273-Պուտինը_հերքել_է_ԱՄՆ_նախագահական_ընտրություններում_Ռուսաստանի_միջամտության_վերաբերյալ_հայտարարությունը
ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը  հերքել է  ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը հաքերների միջոցով կոտրելու է համակարգչային սերվերները և  ազդելու է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա հօգուտ Թրամփի : Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չի կարող ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա: «Նման հայտարարություններն ընդամենը հիստերիայի դրսևորում են »,ասել է Պուտինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2016 15:33 Asia/Tehran
  • Պուտինը հերքել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հայտարարությունը

ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը  հերքել է  ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը հաքերների միջոցով կոտրելու է համակարգչային սերվերները և  ազդելու է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա հօգուտ Թրամփի : Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չի կարող ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վրա: «Նման հայտարարություններն ընդամենը հիստերիայի դրսևորում են »,ասել է Պուտինը:

Իդեպ ՌԴ նախագահն անհեթեթություն  է որակել այն հայտարարությունը, թե Ռուսաստանը կաջակցի հանրապետական թեկնածուին: «Նման հայտարարությունները ուղղակի միջոց են քաղաքական հակամարտության և քվեարկության արդյունքները փոխելու համար», ասել է Պուտինը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովը «զավեշտ» է որակել ընտրությունների վրա ազդելու վերաբերյալ ամերիկացի պետայրերի կողմից հնչեցված մեղադրանքները:  

ՌԴ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ­-ում առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ այդ երկրի քաղաքական էլիտան շեղում է մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից՝ ստեղծելով ոչ բարեկամ Ռուսաստանի կերպար: «Հավանաբար, ընտրությունների ընթացքում խոսքը պետք է գնար այլ, դեռևս չլուծված և իրական խնդիրների մասին: Սակայն, ինչպես երևում է, այդ երկրի քաղաքական էլիտան հասարակությանը հանգստացնելու տարբերակներ չունի, ուստի ավելի հեշտ է շեղել մարդկանց ուշադրությունը և սևեռել այն ռուս, այսպես ասած, հաքերների, լրտեսների, գործակալների վրա»,­ ասել է Վլադիմիր Պուտինը:

Պուտինը այդ հայտարարություններով հակադարձել է Ռուսաստանի դեմ ուղղված ԱՄՆ-ի նոր մեղադրանքներին: Ռուսաստանն այժմ հայտնվել է Վաշինգտոնի հոգեբանական պատերազմի առջև ,որը փորձում է ամեն գնով տարբեր մեղադրանքներ հնչեցնել ՌԴ-ի դեմ: ԱՄՆ-ն մի կողմից ՌԴ-ին մեղադրում  է Սիրիայում ,հատկապես Հալեպի պատերազմում ցեղասպանության մեջ և մյուս կողմից  ԱՄՆ-ի ներքին քաղաքական դաշտ ներթափանցելու, հատկապես այդ երկրի նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու  նպատակով կիբեր պատերազմ սանձազերծելու մեջ: ԱՄՆ կառավարությունը հոկտեմբերի  7-ին պաշտոնապես Ռուսաստանին մեղադրեց  Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի և ԱՄՆ-ի քաղաքական պաշտոնյաների համակարգիչների վրա կիբեր հարձակում իրականացնելու մեջ: Սպիտակ Տան պաշտոնյաները ավելի վաղ Ռուսաստանին մեղադրել էին ԱՄՆ-ի դեմ կիբեր հարձակում իրականացնելու մեջ: Ռուսների կարծիքով, քանի որ ամերիկացի պաշտոնյաները չեն կարողանում իրատեսորեն վերլուծել ընտրական հարցերը , փորձում են ընտրական խնդիրներն արտասահմանյան երկրներին վերագրելով արդարանալ սեփական ժողովրդի մոտ:

Իհարկե Պուտինը նշել է, որ Ռուսաստանը չի միջամտի  ԱՄՆ նախագահական ընտրություններին, բայց դա չի նշանակում, որ որոշակի դիրքորոշում չունի այդ բնագավառում: Պուտինը Թրամփի հաջողության պատճառի մասին ասել է.«Թրամփը փորձում է դիմել այն մարդկանց, ովքեր հոգնել են էլիտայից և ժամանակը ցույց կտա ,թե այդ քայլը ինչ  ազդեցություն կունենա»: 

Պուտինը ի դեպ նշել է,որ Մոսկվան անտարբեր չէ ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ:

«Պարզ չէ,թե ԱՄՆ հաջորդ նախագահը ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ՌԴ-ի նկատմամբ,այնուամենայնիվ Մոսկվան  ողջունում է ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնելու վերաբերյալ նախընտրական քարոզարշավների ժամանակ հնչած հայտարարությունը»,ասել է Վլադիմիր Պուտինը:

Նշենք, որ այժմյան պայմաններում տարածաշրջանային ու միջազգային հարցերում Մոսկվան ու Վաշինգտոնն ունեն բազում տարաձայնություններ: