Քլինթոնի էլեկտրոնային նամակների գործով նոր հետաքննություն է սկսվում
ԱՄՆ-ի հետախուզության դաշնային բյուրոն / FBI/ վերսկսում է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների գործով հետաքննությունը:
Հիլարի Քլինթոնը մեղադրվում է, 2009-ից 2013 թվականներին ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ իր էլեկտրոնային նամակներն ուղարկելու համար աշխատանքային էլեկտրոնային փոստի փոխարեն անձնական փոստից օգտվելու մեջ : Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պետական բարձրաստիճան պաշտոնատարներին արգելված է պետական ու գաղտնի նամակներն ուղարկել անձնական էլէկտրոնային փոստով: Եվ Քլինթոնի կողմից այդ արգելքի անտեսումն այսօր նրա անվան հետ առնչվող քաղաքական ու նախընտրական գլխավոր սկանդալի պատճառ է դարձել:
Քլինթոնի քննադատներն ասում են, որ նա անտեսելով անվտանգության նախազգուշացումները, վտանգել է երկրի ազգային անվտանգությունը և հարցականի տակ է դրել նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար իր արժանավորությունը:
Քլինթոնն ընդունել է իր թերացումը, սակայն հայտարարել է, որ պետական գաղտնի փաստաթղթերից ոչ մեկը հաքերների ձեռքն անցնելուց հետո չի բացահայտվել: FBI-ը ավելի վաղ հաստատել էր Քլինթոնի հայտարարությունը, ինչի պատճառով Քլինթոնի նկատմամբ դատական գործց չհարուցվեց :
Իհարկե հանրապետականները և հատկապես Դոնալդ Թրամփն այդ բացատրությունները չեն ընդունել: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Քլինթոնը պետք է պատասխանատվություն կրի անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման և տասնյակ հազարավոր նամակների անհետացման համար: Հանրապետականների սկանդալային թեկնածուն հեռուսաբանավեճերից մեկի ժամանակ խոսքն ուղղելով դեմոկրատականների թեկնածուին ասաց, որ Հիլարի Քլինթոնն իր օրինախախտումների, այդ թվում էլեկտրոնային նամակների հետ կապված գործի համար պետք է դատապարտվի ազատազրկման:
Այսօր, երբ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, FBI-ի տնօրենը հայտարարել է, որ էլեկտրոնային նամակների գործով հետաքննությունը վերսկվսում է: Սա կարող է Քլինթոնի դեմ հանրապետականների քարոզչական ծավալուն հարձակման թեմա դառնալ: Այդուհանդերձմ նկատի առնելով ԱՄՆ-ի քաղաքական ու ընտրական մթնոլորտի խիստ բևեռականացումը , չի ակնկալվում, որ էլեկտրոնային նամակների հարցը կկարողանա ճակատագրական ազդեցություն գործել Քլինթոնի կողմնակիցների ու ընդդիմադիրների տեսակետների վրա: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դեռ չկողմնորոշմած քվեարկողները որոշեն իրենց ձայնը տալ Թրամփին: Սակայն սոցհարցումների արդյունքների համաձայն, նման բան հնարավոր չէ:
Հավանական է, որ Քլինթոնի ու FBI-ը պետի միջև ինչ-որ կուլիսյան համաձայնության արդյունքում էլեկտրոնային նամակների հարցը ընտրություններից մի քանի օր առաջ կրկին քննարկման թեմա է դառնում, որպեսզի մեղմացնի դեմոկրատական թեկնածուի դեմ Թրամփի ու նրա կողմնակիցների բանավոր հարձակումները:
Ամեն դեպքում մինչև նոյեմբերի 8-ին քվեների հաշվարկումը հնարավոր չէ կանխատեսել , թե այս հարցն ինչ ազդեցություն կունենա ընտրությունների վրա: