Կարևորվել է Իրան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնումը` առանց ԱՄՆ-ի միջամտության
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i40558-Կարևորվել_է_Իրան_Եվրամիություն_հարաբերությունների_ընդլայնումը_առանց_ԱՄՆ_ի_միջամտության
Շաբաթ օրը, Թեհրան կատարած այցի ավարտին, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարևորել է Իրանի առանցքային դերակատարությունը Միջին Արևելքում տիրող հակամարտությունների կարգավորման հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2016 15:26 Asia/Tehran
  • Կարևորվել է Իրան-Եվրամիություն հարաբերությունների ընդլայնումը` առանց ԱՄՆ-ի միջամտության

Շաբաթ օրը, Թեհրան կատարած այցի ավարտին, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարևորել է Իրանի առանցքային դերակատարությունը Միջին Արևելքում տիրող հակամարտությունների կարգավորման հարցում:

Իրան-Եվրամիություն համագործակցության ճանապարհին մարտահրավերներ կան: Ակնհայտ է, որ Իրանի հետ գործակցելու համար Եվրամիությունը պետք է անկախ և թափանցիկ կեցվածք դրսևորի: Այդ ուղղությամբ կան բազմաթիվ կետեր` սկսած տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատումից, մինչև Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո, երկարաժամկետ տնտեսական համագործակցությանները: Իսկ այդ կետերի իրագործման հարցում Եվրամիության անկախ կեցվածքը ազդելու է տարածաշրջանային հարաբերությունների վրա:

Իրանը համոզված է, որ Իրան-Վեցնյակ միջուկային համագործակցությունը ճիշտ ձևաչափ է երկկողմ համագործակցությունների ընդլայնման և միջազգային խնդիրների կարգավորման համար: Սակայն Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ամբողջական իրագործումը կախված է փոխադարձ քայլերից, և հարկավոր է,որ համաձայնության կողմերը, այդ թվում Եվրամիությունը հարգեն իրենց հանձնառությունները:

Իրանի պաշտոնյաների հետ բանակցություններում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնությունը լավ մթնոլորտ է ստեղծել փոխադարձ համագործակցությունների ընդլայնման համար, և Եվրամիությունը հարգում է իր հանձնառությունները և վճռակամ է ընդհանուր շահերի ապահովման ուղղությամբ Իրանի հետ ընդլայնել տնտեսական համագործակցությունները:

Ներկա դրությամբ, անկախ պետությունների շահերը կախված է տարբեր ոլորտներում համագործակցությունների ծավալից, որոնց ճանապարհին կան նաև արգելքներ: Իմպերիալիստական ուժերը երբեք չեն հանդուրժում անկախ պետությունների ներգրավվածությունը համագործակցությունների մեջ, որովհետև այդ համագործակցությունները կարող են վնասել իրենց ապօրինի շահերին: Այդ իսկ պատճառով մի շարք ուժեր անընդունելի պատրվակներով փորձում են կանխել անկախ պետությունների միջև կայուն հարաբերությունների ձևավորվելը: Այդ շրջանակում են նաև Իրան-Եվրամիություն հարաբերությունները:

Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ը խնդիրներ է հարուցում Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործման ճանապարհին և իր եվրոպացի դաշնակիցներին դրդում է հեռու մնալ Թեհրանից: Նման կեցվածքը հաշվի առնելով, Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Իրան-Եվրամիություն հարաբերությունները պետք է ընդլայնվեն` անկախ օտար ուժերի միջամտությունների փորձերից»:

Իրողությունն այն է, որ մի շարք եվրոպական երկրներ, որոնք ԱՄՆ-ի ազդեցության տակ են գտնվում, Իրանի հետ հարաբերություններում խնդրի առջև են կանգնել: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանի մի պաշտոնյա ասել է.«Եվրոպան ԱՄՆ-ի քաղաքականության պատանդն է դարձել: Մենք բանակցել ենք միջուկային համաձայնության գալու նպատակով, սակայն այսօր ԱՄՆ-ն արգելքներ է հարուցում այդ նպատակի իրագործման ճանապարհին»:

Այս առնչությամբ ԱՄՆ-ին քննադատում են նաև եվրոպացի շատ այլ պաշտոնյաներ: Իրանը նույնպես անդրադարձել է այս կետին ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ բանակցություններում: Հետևաբար այդ ուղղությամբ Եվրամիության գործնական մոտեցումը, չափանիշ է լինելու Իրան-Եվրոպա հարաբերությունների ընդլայնման ճանապարհին: