Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է իշխող կուսակցությունը
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ, այդ երկրի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, 50 մեծամասնական ընտրատարածքներից 48-ում հաղթել են Վրացական երազանք կուսակցության թեկնածուները:
Անկուսակցական թեկնածուները միայն երկու ընտրատարածքներում են հավաքել ձայների մեծամասնությունը:
Այսպիսով, Վրաստանում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող կուսակցությունը նոր խորհրդարանում կունենա 150 պատգամավորական մանդատներից 115-ը, ինչը երկուսով ավելի է սահմանադրական մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ քանակից։ Վրացական երազանք կուսակցությունը շահել է 115, Միասնական ազգային շարժումը ՝ 27, իսկ Հայրենասերների ալյանսը 6 տեղեր: Խորհրդարանում ամենամեծ թվով տեղեր շահած կուսակցությունը նոր կառավարություն է կազմելու և իրականացնելու է սահմանադրության բարեփոխման նախագիծը: Հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, 73 ընտրատարածքներից միայն 23-ին էր հաջողվել ներկայացնել խորհրդարանում իրենց պատգամավորներին , իսկ մյուս 50 շրջաններում , անհրաժեշտ եղավ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ: Անկախ իշխող և Սահակաշվիլիի ղեկավարությամբ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների միջև ընթացող իրադարձությունների, ընտրությունների երկրորդ փուլի նշանակությունը կայանում է նրանում, որ քչացել է իշխող կուսակցությանը ժողովրդի աջակցությունը:
Հոկտեմբերի 8-ի ընտրություններում հաղթեց իշխող կուսակցությունը, սակայն ժողովրդական աջակցության նվազումը վկայում է քաղաքական, տնտեսական , անվտանգության ու հասարակական ծրագրերում, իշխող կուսակցության անհաջողությունների մասին: Թեև «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը ևս արմտամետ քաղաքականություն է որդեգրել և հետևում է անվտանգության ու տնտեսական որոշակի ծրագրերի, սակայն խորհրդարանական վերջին ընտրություններում չի կարողացել մեծ թվով ձայներ շահել: Վրաստանի խորհրդարանական ընտրությունները լավագույնս արտահայտում են քաղաքական նոր դաշտում իշխող կուսակցության գործունեության վերաբերյալ ժողովրդի դատողությունը և ընդդիմադիր կուսակցության քաղաքական անցյալի գնահատականը: Ուստի իշխող կուսակցությունը հուսով է , որ խորհրդարանում պատգանավորական տեղեր շահելով, կարող է առաջ տանել սահմանադրական բարեփոխումների սցենարը: Բարեփոխումներ, որոնք Վրաստանի ներկայիս համակարգը կիսանախագահականից նախագահականի են փոխելու և հետևելու են ուժերի առանձնացման սկզբունքին: Մյուս կողմից, Սահակաշվիլիի կողմնակիցները և նրա կուսակցության համախոհները համոզված են, որ իշխող կուսակցության առաջարկած սահմանադրական բարեփոխումները նշանակում են նախագահի լիազորությունների պահպանում, ուստի նախընտրում են պահպանել կիսանախագահական համակարգը: Դիտորդների համոզմամբ, վրացիները ցանկանում են պահպանել նախագահի լիազորությունները և գործնականում իրենց մասնակցությունն ունենալ տնտեսական ու հասարակական բոլոր նախագծերում: Նրանք դժգոհ են օրենսդրական և նույնիսկ դատական համակարգերում դիտորդական համակարգի բացակայությունից: Իրավիճակ, որը Վրաստանի անկախությանը հաջորդող տարիներին, անկախ իշխանության եկած կուսակցությունների ու կառավարությունների, դարձել է ժողովրդի հիասթափության հիմնական պատճառը: