Իրաքի վարչապետը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին զգուշացրել է Թուրքիայի կառավարությանը` այդ երկրի դեմ ռազմական հավանական գործողությունների կապակցությամբ և ասել, որ այդ քայլը կհանգեցնի Թուրքիայի մասնատմանը:
Իրաքի վարչապետը երեքշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ Բաղդադը ոչ Անկարայի հետ պատերազմի է ձգտում և ոչ էլ առճակատման, սակայն առճակատման դեպքում Իրաքը պատրաստ կլինի հակահարված տալ:
Ալ-Էբադի հայտարարությունը հակազդեցություն է իր զորայիններին ու զինտեխնիկան Իրաքի սահմանի մերձակայքում գտնվող Շերնաղ նահանգի Սիլոփիի տարածքում տեղակայելու Թուրքիայի բանակի որոշմանը Թուրքիայի զինվորական պատասխանատուներ «Ֆրանս Պրես»-ի հետ զրույցի ընթացքում ասել են, որ 30 տանկերից ու հրետանային սարքավորումներից բաղկացած շարասյունը երեքշաբթի օրը տեղակայվել է Իրաքի սահմանին մերձակա մի տարածքում:
Իրաքի նկատմամբ թուրքերի վարքագիծը զուրկ է փոխադարձ հարգանքի ու բարի դրացիության տարրերից և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այդ քաղաքականությունը որևէ կերպ չի սատարում տարածաշրջանի ու աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը: Իրաքի պարագային Թուրքիայի ոչ-դիվանագիտական հրահրումները երկու հարևան երկրների շահերից չեն բխու: Իսկ Բաղդադ-Անկարա լարվածության սրումից միայն շահում են թշնամիները:
Իրաքի սահմանների մերձակայքում Թուրքիայի ռազմական տեղաշարժի ընդլայնումը հակասում է խաղաղ համակեցության և երկրների ազգային ինքնիշխանությունը հարգելու սկզբունքին և Իրաքի սահմանին Թուրքիայի տանկերի տեղակայումը չի կարող խաղաղության ու բարեկամության ուղերձ հղել:
Մոսուլ ռազմական ուժ գործուղելուց հետո Թուրքիայի բանակի այս քայլը Իրաքի պարագային թուրքերի երկրորդ սադրիչ քայլն է համարվում: 2015 թվականի վերջերին Մոսուլում թուրք զորայինների տեղակայումը և նրանց առաքելությունը մեկ տարով երկարաձգելն Իրաքի ներքին հարցերին բացահայտ միջամտություն և Իրաքի տարածքային ամբողջականության ոտնահարում է համարվում: Թուրքիայի պարագային Իրաքի կառավարության խաղաղասիրական քաղաքականությունը հարևան երկրի հանդեպ բարեկամության ու բարի դրացիության դրսևորման գագաթնակետն է համարվում, սակայն Անկարան անտեսելով այս բարիացակամությունը շարունակում է իր սադրիչ քայլերը:
Իրաքի ժողովուրդը թուրքերի հրահրիչ քայլերը դասում է այդ երկրի թշնամիների քայլերի շարքը և Մոսուլում իր ռազմական ուժերի ներկայությունը շարունակելու վրա Թուրքիայի կառավարության պնդումը զավթողական քայլ է բնութագրում: Իրաքցիները նույն գնահատականն են տալիս նաև Իրաքի սահմանների մերձակայքում Թուրքիայի բանակի զինատեխնիկայի կուտակմանը:
Իրաքը հստակ սահմաններով ինքնիշխան երկիր է և սահմանների անհանդարտեցումը իմաստ է ստանում Մոսուլի Բաըշիղայի ռազմաբազայում թուրք զորայինների ավերիչ ներկայությունը շարունակվելու շրջագծում ու նման պայմաններում Հեյդար Ալ-Էբադիի հակազդեցությունըօրինական է :
Իրաքը Մոսուլում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի զգայուն փուլում է գտնվում և նման պայմաններում իրաքյան ուժերի հանդարտությունն ու Իրաքի կառավարության կենտրոնացումը Մոսուլի ճակատամարտը արդյունքի հասցնելու ուղղությամբ կենսական նշանակություն ունեն:
Իրաքում ներքին միատարրությունից բացի արտասահմանյան հովանավորությունն էլ ամրապնդում է Մոսուլում ԻԼԻՊ-ի դեմ մղվող պատերազմի ճակատային գիծը, սակայն Թուրքիայի քայլերը միտում են թուլացնել Իրաքի կառավարության դիրքերը և Մոսուլում ու Իրաքի սահմանների մերձակայքում թուրքերի սադրիչ քայլերը նպատակ ունեն հարվածել Իրաքի շահերին: