Մամուլի տեսություն 02-11-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41020-Մամուլի_տեսություն_02_11_2016
Բալֆուրի հռչակագրի 99-րդ տարելիցի առիթով հրապարակած հաղորդագրությամբ Պաղեստինը Բրիտանիային կոչ է արել ներողություն խնդրել Բալֆուրի հռչակագրի կապակցությամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2016 16:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02-11-2016

Բալֆուրի հռչակագրի 99-րդ տարելիցի առիթով հրապարակած հաղորդագրությամբ Պաղեստինը Բրիտանիային կոչ է արել ներողություն խնդրել Բալֆուրի հռչակագրի կապակցությամբ

 

«Ջոմհուրի Էսլամի»թերթ

Պաղեստինը Բրիտանիային կոչ է արել ներողություն խնդրել Բալֆուրի հռչակագրի կապակցությամբ

Պաղեստինի ազատագրական կազմակերպությունը(ՊԱԿ) Բրիտանիային կոչ է արել ներողություն խնդրել Պաղեստինի ժողովրդից և պաշտոնապես ճանաչել Պաղեստինյան անկախ պետությունը:

Բալֆուրի հռչակագրի 99-րդ տարելիցի առիթով հրապարակած հաղորդագրությամբ ՊԱԿ-ն ընդգծել է.«Բրիտանիան պետք է ամենայն լրջությամբ ջանքեր գործադրի Պաղեստինի ժողովրդի պահանջների իրականացման ուղղությամբ:  Պաղեստինի ժողովուրդը պահանջում է  արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետություն կազմել,  փախստականները  երկիր վերադառնան  և  միջազգային բանաձևերը գործադրման հանձնվեն:

Բալֆուրի հռչակագիրն  այն  նամակն է, որ  Բրիտանիայի ժամանակի արտաքին գործերի նախարար Արթուր Ջեյմս Բալֆուրը ուղղեց Բրիտանիայի հրեա համայնքի առաջնորդ՝  լորդ Վալտեր Ռոտշիլդին։ Հռչակագրում ասվում է, որ բրիտանական կառավարությունը ջանք չի խնայի  Պաղեստինում հրեական «ազգային օջախ» ստեղծելու համար։

 

Ռեսալաթ

Եվրոպական երկրները նախազգուշացնում են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետևանքների կապակցությամբ

Ինչքան երկար ժամանակ է անցնում , եվրոպացի ավելի շատ պաշտոնյաներ  են նախազգուշացնում Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու հետևանքների կապակցությամբ: Դա այն դեպքում ,երբ փաստորեն ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուց բացի այլ ելք չի մնում: Գերմանիայի կառավարության  կոալիցիոն կուսակցությունների դիվանագետները մտահոգված են անվտանգության ոլորտում brexit-ի հետևանքերի կապակցությամբ: Գերմանացի դիվանագետ՝ Շտեֆան Մայերն ասել է.«Վերջին ահաբեկչական հարձակումները և որոշ ահաբեկիչների ձերբակալումը ցույց են տալիս,որ անվտանգության կազմակերպությունների սեղմ համագործակցությունն անխուսափելի է: Ուրեմն ԵՄ-ի կազմից Բրիտանիայի հավանական դուրս գալուց հետո ահաբեկչության դեմ պայքարը մեծ մարտահրավեր է լինելու եվրոպական երկրների համար,ինչը հաստատել է նաև Եվրապոլը»: Գերմանիայի դիվանագետներից՝ Բուրքհարդ Լիշկան ևս ընդգծել է.« Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու դեպքում միջազգային ահաբեկչության ու կազմակերպված ոճրագործությունների դեմ պայքարը հեշտ չի լինելու: Բրիտանացիներն ակնառու հմտություն ունեն այդ գործում  և Եվրապոլը ապագայում կկորցնի այդ երկրին»նշել է գերմանացի դիվանագետը:

---

Ջամե Ջամ

ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն հերքել է դեմոկրատների հավակնությունը

ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հերքել է այդ երկրի նախագահական ընտրությունների վրա ազդելու  ՌԴ-ի մտադրության կապակցությամբ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության որոշ ղեկավարների հնչեցրած մեղադրանքը:Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների վերաբերյալ կատարված բացահայտումները քաղաքական ու անվտանգության բազում հարցերի են առաջացրել ԱՄՆ-ի առաջիկա ընտրությունների կապակցությամբ: Ներկայումս Օբամայի կառավարությունը և ՀԴԲ-ն տարաձայնություն ունեն այդ երկրի նախագահական ընտրությունների վրա ազդելու ՌԴ-ի մտադրության հարցի վերաբերյալ: ԱՄՆ-ի օրինական պաշտոնյաներ հայտարարել են ,որ ԱՄՆ Ֆեդերալ ոստիկանությունը իր հետաքննության արդյունքում հասել է այն  եզրակացության ,որ ոչ մի առնչություն չկա Թրամփի , իր խորհրդականների և ռուս  պաշտոնյաների միջև:

---

Armedia.am

Սիրիական խնդրի շուրջ տարաձայնությունները բերել են ֆրանս-ռուսական ճգնաժամի

Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիան դարձել է Մոսկվայի գլխավոր քննադատը Սիրիայի առնչությամբ, իսկ Ռուսաստանն, իր հերթին, վետո էր դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հարցով ֆրանսիական բանաձևի նախագծի վրա, որն արգելում էր սիրիական Հալեպ քաղաքում ռազմական ավիացիայի թռիչքները:Ըստ վերլուծաբանների՝ Պուտինը կարծում է, որ Ֆրանսիան խամաճիկ է դարձել Վաշինգտոնի ձեռքում: Փարիզը ստիպված էր ընտրություն կատարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, և ընտրեց վերջինին:Դիվանագիտական ​​առճակատումը Սիրիայի քաղաքացիական պատերազմի համատեքստում Մոսկվայի և արևմտյան կառավարությունների միջև հարաբերությունների ամենասուր կետն է դարձել Սառը պատերազմի ավարտից հետո: Որոշ լրատվամիջոցներ հենց այդպես էլ կոչում են իրավիճակը՝ «սառը պատերազմի շեմին»:Ռուսաստանի դերի խորացումը սիրիական հակամարտության մեջ շարունակում է վնասել երկրի հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ Արևմուտքն էլ, իր հերթին, մտածում է նոր պատժամիջոցների կիրառման մասին:

---  

 

Armedia.am

ԱՄՆ նախագահական ընտրություններ. մնացել են հաշված օրեր

Նոյեմբերի 8-ի նախագահական ընտրություններին ընդառաջ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինտոնը կենտրոնացել են այսպես կոչված «վիճելի» նահանգների վրա, որոնք որոշիչ են լինելու հաջորդ նախագահի ընտրության ընթացքում: 

Այս օրերին Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը հաճախակի այցելություններ են կատարում հատկապես Օհայո, Փենսիլվանիա, Նյու Հեմփշայեր, Ֆլորիդա, Նեվադա, Հյուսիսային Քարոլինա և այլ նահանգներ:

Ըստ փորձագետների՝ ԱՄՆ շատ նահանգներում մեկ կուսակցությունն ունի շատ մեծ առավելություն, ուստի չկա որևէ իմաստ մեծ միջոցներ ծախսել հակառակ կուսակցության համար նախագահական ընտրությունների ընթացքում, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Ինչևէ, Washington Post թերթի ու ABC News հեռուստաալիքի կողմից անցկացված համատեղ ամենաթարմ հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից քանի օր առաջ Հիլարի Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել 46 տոկոսը, Թրամփի օգտին՝ 45 տոկոսը: