Նախագահական ընտրությունների կապակցությամբ ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունները
ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփը կառավարությունից պահանջել էր դիտորդներ գործուղել ընտրատարտեղամասեր` ընտրությունների ընթացքին հետևելու համար: ԱՄՆ կառավարությունը դեմ է հանդես եկել Թրամփի պահանջին:
Հակազդելով Թրամփի պահանջին, ԱՄՆ կառավարության խոսնակ Ջաշ Էռնեստն ասել է.«ԱՄՆ կառավարությունը դեմ է հանրապետական դիտորդներ գործուղելու վերաբերյալ Թրամփի պահանջին, քանի որ հնարավոր է այն ընկալվի որպես միջոց` քվերարկողների մեջ վախ առաջացնելու համար»: Էռնեստը շեշտել է.«Տեղական պաշտոնյաները պատասխանատու են ընտրությունների անցկացման և վերահսկման հարցում»:
Մի քանի օրից ԱՄՆ-ում կանցկացվեն նախագահական ընտրությունները: Քվերարկողների մեծամասնությանը մտահոգում է ընտրություններում կեղծիքների հավանականությունը: Կան հավաստի փաստեր, որոնք խոսում են ԱՄՆ նախագահական մեծ թվով ընտրություններում տեղի ունեցած կողծիքների մասին: Որպես օրինակ ասվում է, որ միլիոնավոր մահածած ամերիկացիներ մասնակցել են ընտրությունների: Կամ էլ մի խումբ քվեարկողներ մի քանի նահանգներում մասնակցել են ըտրություններին: Սա այն դեպքում, երբ բազմիցս նկատվել է, որ գրանցման պատասխանատուները տարբեր պատրվակներով արգելել են քաղաքացիների գրացումը: Այդ կարգի դեպքեր պատահել են սևամորթների, աղքատների բնակության շրջաններում և գյուղերում: Էլէկտրոնային սարքերով քվեարկության դեպքում ևս երբեմն խափանումներ են արվել:
Այն դեպքում, երբ թեկնածուների կողմնակիցների թվային տարբերությունը մեծ է, այդ կարգի խնդիրները բնավ չեն ազդելու ընտրության արդյունքների վրա: Սակայն 2016թ ընտրություններում, նույնիսկ մի քվեն կարող է փոխել արդյունքը: Հաշվի առնելով դա,, Թրամփն ընտրությունների անցկացման պատասխանատուներից պահանջել է դիտորդներ գործուղել, ընտրատեղամասերում հավանական կեղծիքները կանխելու և ընտրության ընթացքը վերահսկելու նպատակով : Նա բազմիցս հայտարարել է, որ դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին հովանավորող քաղաքական կառույցները այսպե թե այնպես դիմելու են կեղծիքի նոյեմբերի 8-ի ընտրություններում հաղթելու համար: Անցկացված մի շարք սոցհարցումների արդյունքները պարզել են, ԱՄՆ-ի հասարակության մեծ մասը լուրջ կասկածներ ունի ընտրությունների առողջ անցկացման կապակցությամբ: Որպես օրինակ, նրանք բերում են 2000թ. վիճահարույց ընտրությունները, երբ Ֆլորիդա նահանգի պատասխանատուները սխալվել էին քվեների հաշվարկման մեջ : Արդյունքոմ ԱՄՆ-ի սահմանադրական դատարանը հրամայեց դադարեցնել քվեների վերահաշվարկը և հայտարարեց, որ նախագահ է ընտրվել Ջորջ Բուշը:
Հաշվի առնելով այն փաստը, որ ա ընտրություններում հաղթելու համար երկու թեկնածուները դիմել են ցանկացած միջոցի ու նույնիսկ առաջ են քաշել ամենաանբարոյական խնդիրներ, կա հավանականություն, որ ընտրությունների ընթացքում ծավալուն կեղծիքներ իրականացվեն: Այս խնդիրը ավելի կլրջանա այն ժամանակ, երբ Թրամփը չընդունի իր պարտության հավանականությունը, ինչն էլ այդքան կարևորվում է Թրամփի կողմից: Այդ դեպքում ընտրությունների մեջ հաղթող Հիլարի Քլինթոնըմ ընտրությունների արդյունքները կեղծելու մեղադրանքով կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: