Փոփոխություններ` Իսրայելի ռեժիմի բանակում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41248-Փոփոխություններ_Իսրայելի_ռեժիմի_բանակում
Օկուպացված Պաղեստինից ստացված տեղեկությունները վկայում են Սիոնիստական ռեժիմի բանակում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխությունների մասին: Պաղեստինի ժողովրդի Ինթիֆադայի դեմ ռեժիմի կրած պարտությունների բերումով, ռեժիմը փորձում է բանակում նոր նշանակումներ և փոփոխություններ կատարել :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2016 13:50 Asia/Tehran
  • Փոփոխություններ` Իսրայելի ռեժիմի բանակում

Օկուպացված Պաղեստինից ստացված տեղեկությունները վկայում են Սիոնիստական ռեժիմի բանակում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխությունների մասին: Պաղեստինի ժողովրդի Ինթիֆադայի դեմ ռեժիմի կրած պարտությունների բերումով, ռեժիմը փորձում է բանակում նոր նշանակումներ և փոփոխություններ կատարել :

Սիոնիստական աղբյուրները հինգշաբթի օրը հայտարարել են, որ Պաղեստինի հյուսիսային շրջանի հրամանատար ՝ Աֆիֆ Քուխաֆին փոխարինել է Սիինիստական բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ ՝ Յայիր գուլաին, իսկ Լիբանանի հարավային սահմաններում հյուսիսային ճակատի հրամանատար ՝ Քուխաֆիի պաշտոնում է նշանակվել Յուալ Ստրիկը: Իսրայելի բանակում նոր նշանակումները համարվում են լիբանանցի ու պաղեստինցի մարտնչողների հետ ապագա մարտերի համար Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար ՝ Ավիգդոր Լիբերմանի և բանակի գլխավոր շտաբի պետ ՝ Գադի Այզընկոտի տեսակետների արձագանքը:  Վերջիններս ցանկանում են հատուկ զորամիավորների որոշ հրամանատարների պաշտոնը մինչև գեներալի մակարդակ բարձրացնելով, շահել նրանց համաձայնությունը ՝ Լիբանանում և Պաղեստինում Դիմադրության ուժերի դեմ պայքարը շարունակելու հարցում: Հարկ է նշել, որ Իսրայելի ռեժիմի տարբեր ոլորտներում նկատելի են վերջին տարիներին Գազայի հատվածում կրած պարտությունների հետցնցումները: Չնայած Գազայի հատվածում և պաղեստինյան այլ շրջաններում իր ոտնձգությունների ծավալմանը, Սիոնիստական ռեժիմին չի հաջողվել հասնել իր նպատակներին, ինչն էլ իր հերթին ներքին մասշտաբով ևս նոր անջրպետի է հանգեցրել , իսկ իրավիճակն ամբողջությամբ բերել է այն բանին, որ խարխլվել են նաև բանակի հիմքերը:

Իսրայելի ռեժիմը կեղծ, ոտնձգիչ ու բռնագրավիչ ռեժիմ է և փորձում է գոյատևել ՝ ապավինելով իր տարածամոլական քայլերին , ուստի ռեժիմի համար բանակն ունի առանցքային ու գլխավոր դերակատարություն: բանակի կազմում առկա բազմում խնդիրները խստորեն մտահագում են ռեժիմի պետայրերին: Նման պայմաններում, Իսրայելի ռեժիմը գտնվում է պաղեստինյան տարածքներում իր ռազմամոլական քաղաքականության շրջանակում կրած պարտությունների հակակշռի տակ : Վերջին շաբաթներին ռեժիմը ծովային ու օդային զորավարժություններ է իրականացրել պաղեստինի օկուպացված տարածքներում: Սիոնիստական ռեժիմի ռազմական քայլերը ծավալվել են Իսրայելի   տարածամոլական քաղաքականությունների ուղղությամբ ռեժիմի պետայրերի պնդումներին համընթաց: Ռեժիմը բազում մարտահրավերների առջև է հայտնվել և՛ ներքին և՛ արտասահմանյան ոլորտներում և փորձում է իր արևմտյան աջակիցների օգնությամբ և տարբեր զարավարժությունների միջոցով, ապակողմնորոշել միջազգային հանրությանը ՝ տարածաշրջանում սարսափ հարուցելու քաղաքականությունը շարունակելով: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Սիոնիստական ռեժիմի իրականացրած զորավարժությունները և ռեժիմի բանակի կազմում տեղի ունեցող փոփոխությունները դույզն չափով չեն ազդել տարածաշրջանի ժողովուրդների Դիմադրության դաշտում նրա իրարահաջորդ ձախողումների վրա: