Մամուլի տեսություն 06-11-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41524-Մամուլի_տեսություն_06_11_2016
«Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվում է երկստանդարտ քաղաքականություն»,ասել է Կիմ Չենի Ինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2016 14:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-11-2016

«Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվում է երկստանդարտ քաղաքականություն»,ասել է Կիմ Չենի Ինը:

 

 

Ջոմհուրի Էսլամի

«ԱՄՆ-ն մոխրի կվերածենք». Հյուսիսային Կորեայի առաջնորդ

 

«Ջոմհուրի Էսլամի» թերթը գրում է,-Հյուսիսային Կորեայի առաջնորդ՝ Կիմ Չենի Ինն այդ երկրի պետական թերթում տպագրած «Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության(ԿԺԴՀ) դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ սահմանված պատժամիջոցների անդրկուլիսյան ճշմարտությունը» խորագրով հոդվածում  դիրքորոշվել է ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների նկատմամբ և դատապարտելով դրանք խոստացել է ամբողջությամբ ոչնչացնել այդ երկիրը:Հյուսիսային Կորեայի առաջնորդը գրել է.«Միջուկային փորձարկումները և բալիստիկական հրթիռների  արձակումը ,որի պատճառով ԱՄՆ-ի գլխավորած թշնամի ուժերը մեզ մեղադրում են, երկար ժամանակ է ինչ Անվտանգության խորհրդի անդամների կողմից իրականանում են և ոչ ոք չի բողոքում նրանց դեմ: Սա ուղղակի ապացուցում է,որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվում են երկստանդարտ քաղաքականություն  և ամենաանարդար ու ամենաանտրամաբանական քայլերը»,ասված է Կիմ Չենի Ինի հոդվածում:

 

Քեյհան

Սառել են ռուս-բրիտանական հարաբերությունները

«Քեյհան» օրաթերթը գրում է.-Երկար ժամանակ է, ինչ սառել են ռուս-բրիտանական հարաբերությունները։ Բրիտանիայի ԱԳ նախարարը կոչ էր արել Լոնդոնում հակառուսական ցույցեր անցկացնել և Սիրիայի հարցով Մոսվկայի դեմ հայց ներկայացրել միջազգային քրեական դատարան,ինչը  պատճառ է դարձել,որ հարյուրավոր ռուսներ բողոքի ցույցեր անցկացնեն այդ երկրի դեսպանատան առջև։ Բողոքարարների կարգախոսն էր «Մարդասպան Մեծ Բրիտանիա»։ Ակցիայի մասնակիցները  դատապարտել են Բրիտանիայի զորայինների կողմից Լիբիայի վրա իրականացված հարձակումը,որի հետևանքով զոհվեցին հազարավոր խաղաղ քաղաքացիներ։ Նրանք նաև դատապարտել են Լոնդոնի հակասիրիական քաղաքականությունները։

 

 

Ռեսալաթ

Գերմանիայի քաղաքացիներին անհանգստացնում է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու հեռանկարը

«Ռեսալաթ» թերթը գրում է.«Եվրոպական տարբեր երկրների ,այդ թվում Գերմանիայի քաղաքացիներին անհանգստացնում է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու հեռանկարը: Նրանք դեմ են Թրամփի ընտրությանը: Գերմանիայում անցկացված վերջին սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս,որ այդ երկրի քաղաքացիների 77 տոկոսը համոզված է,որ ընտրություններում Թրամփի հաղթելու դեպքում ավելի կվատանան երկու երկրի հարաբերությունները: Հարցվածների միայն  երկու տոկոսն է դեմ այդ կարծիքին: Գերմանացիների միայն հինգ տոկոսն է կարծում,որ ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթելու դեպքում Գերմանիա-ԱՄՆ հարաբերությունները կվատանան,իսկ 12 տոկոսը երկու երկրի հարաբերությունների բարելավումն է ակնկալում, և 80 տոկոսի կարծիքով չի փոխվելու իրավիճակը:

  

 

Armedia.am

Թուրիքայում քրդամետ կուսակցության պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 11 պատգամավորի ձերբակալումից հետո թուրքական «Sondakika» լրատվական կայքը ներկայացրել է Թուրքիայում պատգամավորին մանդատից զրկելու կարգը և թե ինչպես դա կարող է անդրադառնալ մեջլիսի գործունեության վրա, փոխանցում է Ermenihaber–ը:

Այսպիսով՝ ձերբակալված կամ կալանավորված պատգամավորը շարունակում է պահպանել իր մանդատը, նա կարող է  ստանալ իր աշխատավարձը, հեռակա կարգով հարցեր և առաջարկներ ուղղել մեջլիսին։ Պատգամավորը մանդատից զրկվում է միայն այն ժամանակ, երբ իր նկատմամբ կայացված դատական վճիռը հաստատվում է Գերագույն դատարանի կողմից, ապա ընթերցվում է մեջլիսում։

Ըստ աղբյուրի՝ ԺԴԿ պատգամավորներին մանդատից զրկելը կարող է նոր ընտրությունների պատճառ դառնալ։  Եթե ԺԴԿ 59 պատգամավորից 28-ը կորցնի մանդատը, ապա ըստ սահմանադրության, 3 ամսվա ընթացում  նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Բացի այդ ԺԴԿ խմբակցությունը կարող է ամբողջ կազմով հրաժարական ներկայացնել, սակայն այս դեպքում հրաժարականը ընդունելի չի համարվում, եթե չի հաստատվում մեջլիսի կողմից։

Հիշեցնենք՝ երեկ ձերբակալվել էին կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուսեքդաղը։ Ձերբակալված պատգամավորներից 9-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։

 

 

Hayeli.am

Թուրքական կայքի անդրադարձը և ԻՊ-ի կատարած ահաբեկչությունը

Թուրքական vanaktuel.com կայքն անդրադարձել է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ահաբեկչությանը և նշել, որ Թուրքիայի իշխանությունները ցանկացել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացված հարձակումը վերագրել քուրդ զինյալներին՝ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության պատգամավորների և երկու համանախագահների ձերբակալություններն արդարացնելու և բնակչության ուշադրությունը շեղելու համար:

Հոդվածում նշվում է, որ սա, թերևս, առաջին դեպքն էր, երբ ԻՊ-ը պաշտոնապես ստանձնեց Թուրքիայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը: Մինչդեռ ահաբեկչության օրը՝ պայթյունից ժամեր անց, Դիարբեքիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյը շտապել էր հայտարարել, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը:

Ավելին՝ նոր մանրամասներ են ներկայացվել այն մասին, որ ԻՊ-ի հարձակումն ուղղված է եղել հենց Ժողովրդադեմոկրատական կուսակցության ձերբակալված անդամների դեմ, որոնք այդ պահին գտնվել են ոստիկանական շտաբում, որի մոտակայքում իրականացվել էր պայթյունը:

«Կուսակցության համանախագահ Դեմիրթաշը պայթյունից րոպեներ առաջ էր դուրս բերվել շենքից, կյանքը մազից էր կախված», – գրում է կայքը: