Սալեհիի այցը Լեհաստան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41533-Սալեհիի_այցը_Լեհաստան
Կիրակի օրը երկօրյա այցով Վարշավա է մեկնել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն՝ Ալի Աքբար Սալեհին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2016 15:52 Asia/Tehran
  • Սալեհիի այցը Լեհաստան

Կիրակի օրը երկօրյա այցով Վարշավա է մեկնել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն՝ Ալի Աքբար Սալեհին:

Լեհաստանի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկվելու է խաղաղ նպատակներով միջուկային համագործակցությունների ընդլայնման հարցը: Քննարկվելու էեն նաև գիտական ու հետազոտական, միջուկային անվտանգության, միջուկային բժշկության, ռադիոդեղերի և արագացուցիչների ոլորտում համագործակցությունների ընդլայնման հետ կապված հարցեր:

Սալեհիի Վարշավա մեկնելու նախորդ օրը համաձայնագիր է ստորագրվել Իրանի և Միջազգային փորձնական ջերմամիջուկային ռեակտորի նախագծի գլխավոր տնօրեն՝ Բեռնարդ Բիգոտի միջև:

Շուրջ մեկ տարի է անցնել Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի իրագործումից հետո: Այս ժամանակահատվածում ուշադրության են առնվել այդ համաձայնության տարբեր կողմերը:

Պետք է նշել, որ  Միջազգային փորձնական ջերմամիջուկային ռեակտորի նախագիծը հանդիսանում է Ատոմային էներգիայի միջազգային  գործակալության ամենառանցքային գիտական ծրագիրը:

ITER Միջազգային փորձնական ջերմամիջուկային ռեակտորի նախագիծը մեծ ծրագիր է, որի նպատակն է նոր տեսակի էներգիա արտադրելը: Նախագծին մասնակցում են եվրոպական երկրները, ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան և Ճապոնիան:

Այդ նախագծի արդյունքում ստացված նոր տեխնոլոգիաները միջազգային շուկայում կհայտնվեն գալիք 30-40 տարիների ընթացքում: Իրանը նույնպես սկսել է ներդրում կատարել այդ ոլորտում:

Իրանը մեծ փորձ ունի ջերմամիջուկային ոլորտում և երկկողմ համագործակցությամբ կկարողանա ավելի մեծացնել իր գիտական պոտենցիալը: Մինչև տարեվերջ Իրանն անդամակցելու է ITER Միջազգային փորձնական ջերմամիջուկային ռեակտորի նախագծին: 

Ներկա դրությամբ, մեծ է կախվածությունը բրածո էներգիաներից, սակայն այդ ռեսուրսները հավերժական չեն: Ուստի անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարությունների շրջանակում ներդրում կատարել նոր և վերականգնվող էներգիաների ոլորտում: Այդ տեսանկյունից կարևորվում է ITER Միջազգային փորձնական ջերմամիջուկային ռեակտորի նախագծի իրագործումը:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրում անդրադարձ է եղել  նոր տեխնոլոգիաների, այդ թվում ջերմամիջուկային ռեակցիայի ոլորտում Իրան-Վեցնյակ համագործակցությանը և այսօր այդ համագործակցությունը շարունակվելով, Իրանի իսլամական հանրապետությունը՝ որպես կարևոր ու զարգացած երկիր կարող է մեծ դերակատարություն ունենալ ITER Միջազգային փորձնական ջերմամիջուկային ռեակտորի նախագծում:

Թեհրան կատարած վերջին այցի ընթացքում, Եվրամիության էներգետիակայի հարցերով հանձնակատար՝ Կանիետեն հայտնել է, որ դրական քայլեր են ձեռնարկվել Իրան-Եվրոպա գիտական ու տեխնիկական համագործակցությունների ոլորտում: Այս բոլորն այն դեպքում, երբ երկար տարիներ ԱՄՆ-ն ու մի քանի եվրոպական երկրներ աղմուկ բարձրացնելով փորձել են որպես սպառնալիք ներկայացնել Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը: Արևմուտքը ձգտում էր դադարեցնել Իրանի միջուկային օբյեկտների աշխատանքը և հետազոտական աշխատանքները: Սակայն չնայած այդ ճնշումներին ու շրջափակումներին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությանը հաջողվեց՝ հիմնվելով սեփական գիտական պոտենցիալի վրա Թեհրանի հետազոտական ռեակտորի համար անհրաժեշտ 20 տոկոսանոց վառելիք արտադրել, և այսօր Իրանում արտադրված վառելիքով է աշխատում Թեհրանի հետազոտական ռեակտորը, որը դեղորայք է արտադրում քաղցկեղով հիվանդների համար: Իրանը վճռական է միջուկային գիտելիքների զարգացման ուղղությամբ շարունակել իր գիտական ու հետազոտական նախագծերի իրագործումը: