Լիբանանի նորընտիր նախագահի գերակայությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41590-Լիբանանի_նորընտիր_նախագահի_գերակայությունները
Բեյրութում Պաապտայի նախագահական պալատում ունեցած իր անդրանիկ ելույթի ժամանակ, Լիբանանի նորընտիր նախագահ՝ Միշել Աունը խոսել է իր գերակայությունների մասին:2.5 տարվա ընդմիջումից հետո, Լիբանանը նախագահ ունի:Լիբանանը նախագահ չուներ սկսած 2014 թվականի մայիսից: Հոկտեմբերի 31-ին երկրի խորհրդարանը Միշել Աունին ընտրեց որպես երկրի 13-րդ նախագահ: Աունը ստացել է 83 պատգամավորների աջակցությունը, այն դեպքում, երբ հաղթանակի համար 65 ձայն էր անհրաժեշտ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2016 10:46 Asia/Tehran
  • Լիբանանի նորընտիր նախագահի գերակայությունները

Բեյրութում Պաապտայի նախագահական պալատում ունեցած իր անդրանիկ ելույթի ժամանակ, Լիբանանի նորընտիր նախագահ՝ Միշել Աունը խոսել է իր գերակայությունների մասին:2.5 տարվա ընդմիջումից հետո, Լիբանանը նախագահ ունի:Լիբանանը նախագահ չուներ սկսած 2014 թվականի մայիսից: Հոկտեմբերի 31-ին երկրի խորհրդարանը Միշել Աունին ընտրեց որպես երկրի 13-րդ նախագահ: Աունը ստացել է 83 պատգամավորների աջակցությունը, այն դեպքում, երբ հաղթանակի համար 65 ձայն էր անհրաժեշտ:

 

Նախագահի պաշտոնն ստանձնելուց մոտ մեկ շաբաթ անց, Միշել Աունն խոսել է իր վեցամյա պաշտոնավարության ընթացքում իր գերակայությունների մասին: Վերջին տարիների ընթացքում հատկապես 2013 թվականի մարտին Լիբանանի վարչապետի պաշտոնից Նաջիբ Միղաթիի  հրաժարվելուց ի վեր , այդ երկիրը քաղաքական խմբերի տարաձայնությունների  ականատես է եղել: Փաստորեն քաղաքական խմբակցություններն իրենց շահերը գերադասում էին ազգային շահերից, ինչի պատճառով 11 ամիս տևեց  Թամամ Սալամիի գլխավորած կառավարության կազմի ձևավորումը, որը փոխարինեց Նաջիբ Միղաթիին: Փաստորեն այդ տարաձայնությունների պատճառով  այդ երկրում նախագահի  պաշտոնը շուրջ 30 ամիս  թափուր էր:

Ուստի Միշել Աունը կարևորել է օրենքի լույսի ներքո ազգային միասնության պահպանումը: «Լիբանանի քաղաքական դեմքերը պետք է հարգեն երկրի սահմանադրությունը»,ասել է նա:

Միշել Աունի կարծիքով ազգային միասնության պահպանմամբ  և ազգային շահերը գերադասելով կուսակցական ու խմբակցային շահերից հնարավոր կլինի  կերտել  հզոր երկիր, իրագործել կառուցողական նախագծեր և վերականգնել ենթակառուցվածքները:

 Կոռուպցիայի  դեմ պայքարը Աունի մյուս գերակայությունն է: Վերջին տարիներին կոռուպցիան, թրաֆիքինգը ,  սեռական ստրկությունը , տնտեսական արտոնություն ստանալու դիմաց կաշառք վճարելը և աղբի ճգնաժամը Լիբանանի  գերխնդիրներից են եղել: Լիբանանի նորընտիր նախագահը Սահմանադրության խախտումը մի տեսակ  կոռուպցիա համարելով ասել է,որ երբեք թույլ չի տա որևէ մեկը խախտի Սահմանադրությունը:

Միշել Աունը Լիբանանի անկախության և ազգային ինքնիշխանության պահպանումը համարել է իր կարևորագույն գերակայությունն արտաքին քաղաքականության դաշտում:Լիբանանն աշխարհագրական առումով և Սիրիայի ու Իսրայելի հետ սահմանակից լինելու բերումով մեծ նշանակություն ունի արևմտյան Ասիայում: Հեզբոլլահի նման հզոր  խմբակցության ներկայությունը Լիբանանում մեծացնում է այդ երկրի  նշանակությունը Միջին Արևելքում:

Եվ այս բոլորը պատճառ դարձան ,որ տարածաշրջանի երկրները ,մասնավորապես Սաուդյան Արաբիան և վերտարածաշրջանային ուժեր ,այդ թվում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մեծ ջանքեր գործադրեն Լիբանանի ներքին գործերին միջամտելու համար: Սաուդյան Արաբիան ,ԱՄՆ-ն և Ֆրանսիան ,որ Սաադ Ալ Հարիրիի գլխավորած «Ալ Մուսթաղբալ» շարժման գլխավոր հովանավորներից են,մեծ դեր են ունեցել Լիբանանում քաղաքական փակուղի առաջացնելու, այդ թվում  նախագահ չընտրվելու հարցում:

Ուստի Բեյրութում նախագահական պալատում իր անդրանիկ ելույթում Միշել Աունը  կարևորեց Լիբանանի ազգային ինքնիշխանության պահպանումը` առանց օտարների միջամտության և արտասահմանյան կախվածության: