ԱՄՆ-ը նախագահական ընտրություններից հետո
Ամիսներ շարունակ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի միջև մրցակցությունից հետո, ԱՄՆ-ի ժողովուրդը երկրի 58-րդ ընտրություններում ընտրելու է 45-րդ նախագահին:
Այս ընտրությունները համարվում են վերջին դարաշրջանում ԱՄՆ-ի ամենածախսատար, ամենակոպիտ, ամենակեղտոտ և ամենաանկանխատեսելի ընտրությունները: Թեկնածուներից յուրաքանչյուրն Ընտրողների կոլեգիայի 270 ձայն շահելու դեպքում կհաղթի:
Ամեն դեպքում, չի թվում, որ Քլինթոնի կամ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելով կավարտվեն իշխանության հասնելու այս մրցակցության հետևանքները: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները շատ բաներ պարզեցին այդ երկրի մասին: Դրանք ցույց տվեցին, թե ԱՄՆ-ի ժողովուրդը որքան դժգոհ է երկրում տիրող իրավիճակից:
ԱՄՆ-ի հասարակությունը դեռ չի կարողացել դուրս գալ 2007-2008 թվականների տնտեսական ճգնաժամի ծանր վիճակից: Այդ երկրում աշխատազրկության մակարդակը մտահոգիչ է: Աղքատությունը, կոռուպցիան, անբարոյականությունը, ոճրագործությունն ու փախստականների ներկայությունը հարցեր են, որոնք գտնվում են նախագահական ընտրությունների թեկնածուների և հանրության ուշադրության կենտրոնում:
Թրամփը և նրա համախոհները կամա թե ակամա հարցեր են առաջ քաշել, որոնք երկար տարիներ անտեսված էին ԱՄՆ-ում իշխող քաղաքական-ֆինանսական օլիգարխիայի կողմից:
Այլ խոսքերով, այսօր դուրս է եկել կախարդական լապտերի հսկան և դժվար կլինի հսկային նորից իր տեղը վերադարձնել, հատկապես եթե Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում, հակառակ ԱՄՆ-ի քաղաքական ավանդության, Թրամփը չընդունի ընտրությունների արդյունքը:
Այդ դեպքում, փողոցային բողոքներն ու բազմամարդ ցույցերը սովորական բնույթ են կրելու:
Օրեր առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ աշխարհազորայինների մի խումբ սպառնացել է ընտրություններում Թրամփի պարտության դեպքում, զավթել Վաշինգտոնը: Անկախ նրանից, թե որքանով են իրագործելի նման սպառնալիքները, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները մտահոգիչ հետևանքներ են ունենալու: Այդ հետևանքները հավանաբար լինելու են քաղաքացիական բողոքի ակցիաների կամ փողոցային խռովությունների տեսքով: